Սուրբ Ծննդյան անսովոր ընթրիք

Շարադրիր մտքերդ հետևյալ վերնագրի շուրջ՝《Երջանկություն է , երբ…》։
Երջանկություն է, երբ բոլոր մանուկները առողջ են և անհոգ: Երջանկությունը մեծ գումարների և ունեցվածքի մեջ չէ, երջանկություն է լավ ընկերներ ունենալը:

Շառլ Ազնավուրի Սուրբ Ծննդյան անսովոր ընթրիք֊ից դուրս գրիր քեզ դուր եկած հատվածը և հիմնավորիր։

Նրանք մտան իմ տուն և քաղաքավարի մաքրեցին իրենց ձյունոտ կոշիկները: Իմ հյուրերը կարկամելով առաջ գնացին՝ չիմանալով, թե ինչպես պետք է պահեն իրենց նման իրավիճակում:

Նրանք չէին համարձակվում նստել գեղեցիկ բազմոցին ու բազկաթոռներին: Շամպայնի առաջին գավաթից հետո իմ հյուրերի այտերը վարդագույն դարձան և նրանց զրույցը աշխուժացավ: Հյուրասիրությունը բոլորին շատ դուր եկավ և նրանք գովասանքի խոսքեր շռայլեցին, իսկ ավանդական կոնյակ-կարկանդակ-սուրճ հյուրասիրությունից հետո ներկաները սկսեցին զրուցել տարբեր թեմաներից: Հնչեցին երգեր, երեխաները հեռուստացույց էին նայում: Առավոտյան երեքնանց կեսին մոտ մենք միմյանց հրաշալի Նոր տարի և ամուր առողջություն մաղթեցինք, ինչից հետո տղամարդիկ և երեխաները քնեցին՝ ով բազմոցին, ով էլ գետնին, կանայք առանձնացան խոհանոցում, իսկ ես գնացի իմ նջասենյակ, պառկեցի տաք ու փափուկ անկողնում, ես անսահման գոհ էի, թե ինչպես անցավ իմ կյանքի լավագույն ամանորյա գիշերը:

Ես դուրս գրեցի հենց այս հատվածը, քանի որ այստեղ նկարագրվում է անտուն կարիքաոր մարդկանց ուրախությունը, երբ նրանք հայտնվում են հեղինակի ջերմ օջախում և վայելում տաք և համեղ ուտեստները: Այստեղ նաև հեղինակն է երջանիկ, քանի որ կարողացել է ուրախացնել և անմոռանալի րոպեներ պարգևել իր հյուրերին:

և այդ օրվանից նա ամենօր համեղ ուտեստներ էր պատրաստում և նրանց հրավիրում իր տուն նա առավոտյան արթնանում և տեսնում էր, որ նրանքամեն ինչը հավաքած և մաքրած էր: եվ նրան ամեն օր նրան թվում էր որ նրա կինն է իջել երկնքից և հավաքել ամեն ինչ

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы