Գործնական աշխատանք

125. Նախադասություները լրացրո´ւ: Գրածդ բա յերն ընդդծի´ր:

Եթե գայլերն ու ոչխարները բարեկամանան, շատ ավելի լավ կլինի :

Եթե երեխաները ղեկավարեն ընտանիքը, այդ ընտանիքը կլինի շատ զվարճալի :

Եթե ծնողներն ամբողջ օրը բակում խաղան, երեխաները ուտելու բան չեն ունենա:

Եթե անձրևը պատվերով լինի, մարդիկ կվորոշեն, թեանձրևը երբ գա:

126. Կետերի փոխարեն գրի´ր տրված հոմանիշներից  մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պու — ճուր տղան՝ շոգից կարմրած … (թշերով, այտերով):

Հյուրը քթի տակ բարի (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:

Աոաջ բերեցին նրա (ազնվատոհմ, վեհազգի, ցեղական, զտարյուն) նժույգը:

Լքված նավր կամաց-֊կամաց (սուզվում, իջնում, խորտակ- վում, ընկղմվում) էր:

Նրա բոլոր հույսերը (սուզվում, խորտակվում, ընկղմվում) էին:

128.  Ո՞ր բառաշարքում կան արմատներ, որոնք միայնակ, որպես բառ, չեն գործածվում (չես հանդի­պել). դրանք արտագրի´ր:

Օրինակ՝ խորազնին-֊զնին արմատր միայնակ, որպես բառ չի գործածվում, մեծասքանչ — սքանչ:

ա) Բառազույգ, մեղմալույս, անձրևաջուր, բառապաշար, այլաբնույթ, նավահանգիստ:

բ) Հետախույզ, զորասյուն, զբոսանավ, կենտրոնախույս, ճյուղակոտոր, հիասքանչ, փառամոլ:

129.  Սխալ կամ ոչ տեղին գործածվոած բառերը   գտի՛ր և ուղղիր՝ դրանց հոմանիշները գրելով:

Մի թարմ- նոր աշակերտ կա մեր դասարանում:

Հիվանդին լավ դիտիր- նայիր, որ շուտ լավանա:

Աղբյուրի աչքը- անցքը քար Էին խցկել:

Տարվա ծայրին մի անակնկալ Էլ կար:

Մատանու անիվը- կլորը գլորվեց մինչև անծանոթի կոշիկն ու հանգստացավ:

130.  Տրված հետևություններից ո՞րն Է (որո՞նք են) տեքստին համապատասխանում: Ընտրությունդ պատճաոաբանի´ր:

Մի տղա սենյակում թոչկոտում Էր: Ծունկը սեղանին դիպավ  ու ցավեց: Տղան բարկացած ճչաց,

— Զզվելի´ սեղան:

Նույն օրը տղայի հայրը նրան խոստացել Էր հետաքրքիր նկարներով ամսագիր բերել, բայց մոոացհլ Էր: Ու տղան լաց եղավ: Հայրը բարկացած գոոաց.

— Զզվելի´ տղա:

Ոչ մեկը չնկատեց, թե սեղանն ինչքա՜ն գոհ Էր:

Հետևություն՝

1.    Երբ անմեղ մարդուն մեղադրում, նեղացնում են, այդ մեղադրանքն ինչ-որ ձևով վերադառնում Է մեղադրողին:

2.    Ամեն մարդ պիտի իր պարտականությունները կատա­րի՝ աոանց ուրիշներին նեղացնելու:

3.    Մարդու բախտը որ չի բերում, բոլորը նրան նեղացնում են ու հետն Էլ հենց նրան են մեղադրում, եթե ինչ-որ բան այնպես չի լինում:

4.    Եթե մարդ ինչ-որ մեկի հանդեպ իրեն մեղավոր Է զգում, նրա համար այդ մեկի արցունքները հանդուրժելը ավհլի դժվար Է:

5.    Մարդը մարդու հհտ երբեմն իրի նման Է վարվում:

6.    Մարդը իրերի հետ էլ պիտի զգույշ վարվի: Գուցե նրանք էլ են ցավ զգում անարդար վերաբերմունքից:

7.    Կամակորությունը մարղու ամենավատ գծերից Է: Դրան դիմանալը շատ դժվար է:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы