Գործնական աշխատանք

Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված այնպիսի հոմանիշով,որ տեքստի ոճն ավելի 

վերամբարձ դառնա:

Հին Բաբելոնի հարստությունն ու պերճությունը դեպի իրենց էին ձգում ճամփորդներին: Նրանք գալիս էին իրենց աչքերով տեսնելու քաղաքի զարմանահրաշ պարիսպները, որոնց վրայով մի քանի կառք կարող էր կողք-կողքի ընթանալ: Սակայն ճամփորդներին ամենից ավելի դյութում էր Նաբուգոդոնոսոր թագավորի չքնաղագեղ պալատը: Պալատի կողքին վեր էր խոյանում ապշեցուցիչ մի կերտվսւծք` կախովի այգիները: Թագավորը դրանք գոյության էր կոչել իր սիրելի կնոջ համար: Թագուհին մեդացի էր` իր հայրենիքի զմրուխտ լեռներին ու անտառներին սովոր՝ տոթակեզ ու անտառազուրկ Բաբելոնում կարոտում Էր Մեդիայի լեռնային անտառների զեփյուռին ու ստվերին: Կնոջ թախիծը փարատելու համար Նաբուգոդոնոսորը որոշեց նրան կարծես լեռներից բերված ամբողջ մի օազիս ընծայել: Եվ կամարակապ չորս հարկերից բաղկացած լայն աշտարակի վրա ստեղծվեցին աշխարհահռչակ կախովի պարտեզները: Հասարակ մահկանացուների համար պարտեզներն անմատչելի էին. չէ՞որ դրանք արքայական պալատի բարձր պարիսպների ետևում էին, իսկ մուտքը պահպանում էր սարսափազդու պահակախումբը: Այդպիսի պարտեզներ ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չեն եղել, դրանք հրաշալի էին մտածված և հեքիաթային գեղեցկություն ունեին, իզուր չէ, որ աշխարհի յոթ հրաշալիքների շարքում էին:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы