
Ձգողականություն (միջազգային եզրույթը՝ գրավիտացիա, լատիներեն gravitas՝ «ծանրություն» բառից), տիեզերական ձգողությունն է:
Հայտնի է, որԵրկրագնդի մակերևույթից դեպի վեր կամ որոշակի բարձրությունից դեպի ներքև նետված ցանկացած մարմին ընկնում է Երկրի վրա: Ցած են ընկնում տերևները, ձեռքից բաց թողնված քարը, անձրևի կաթիլները, ձյան փաթիլները և այլն: Դրա պատճառը Երկրի ձգողությունն է:
Ձգողության ուժն է, որ մեզ բոլորիս պահում է Երկրի վրա: Քանի որ ձգողության ուժը Տիեզերքում գործում է ամենուրեք, այն անվանում են տիեզերական ձգողություն կամ գրավիտացիա: Տիեզերակ