116. Փակագծում դրված բաոերը գրի´ր համապա­տասխան ձևով:

Օրինակ՝ Դեպքի վայրում հավաքված ամբոխն (աղմկել): — Դեպքի վայրում հավաքված ամբոխն աղմկում էր:
Կռունկների երամը թռչում էր:

Զորքը տեղավորվել էր դաշտում:
Ժողովուրդր լսում էր հռետորին:

Հրապարակում հավաքված բազմությունը ինչ-որ բանի էր սպասում:

Ավագանին ողջունում էր օտարականին:

Հոտն իջնում էր սարից:

Ժողովուրդը գոհ կլիներ այդ որոշումից:

117. Նախադասություններն ընդարձակի´ր:

Փորձենք բաժակ պատրաստել:

Թող ականատեսները պատմեն:

Երեխաները կերգեն, իսկ մեծերը կլսեն:

Ես կներկայացնեմ տարբերակները, իսկ դուք կընտրեք:

Նա վարչապետ դարձավ:

118. Կետերը փոխարինի´ր  ընդգծված բառերի հա­կանիշներով:

Կենսաբանները պնդում են, որ գազանները  միայն շարժվող  առարկաներն  են տեսնում. Անշարժ կենդանին անհետանում Է նրանց  աչքից:

Մարդիկ դատարկ երկինք են տեսնում, իսկ ծիծեռնակի, ջրածիծառի և մի քանի ուրիշ թռչունների համար երկինքը լի է միջատներով:

Գիտնականները պարզել են,  որ ստորջրյա աշխարհը ոչ թե …. այս ձայների աշխարհ Է:

120. Խոսքն ըստ  օրինակի փոխի´ր, անուղղակի խոսքը դարձրո´ւ  ուղղակի:

Օրինակ ՝ 1. Սոնան ասաց, որ գյուղն իրեն դուր եկավ, ինքն ուզում է էլի մնալ այդտեղ:

Սոնան ասաց.

— Գյուղն ինձ դուր եկավ, ես ուգում եմ էլի մնալ այստեղ:

2.  Թզուկն ասաց, որ տղան գնա թագավորի գանձարան

ու տեսնի  կախարդական նկարը:

Թզուկն ասաց.

— Ա´յ տղա, գնա´ թագավորի գանձարան ու տե՛ս կախարդական նկարր:

Հայրն Արտակին ասաց.

— ճանապարհից վերցրու հեծանիվդ, որովհետև մարդկանց խանգարում է:

Տղայի  ընկերն ասաց.

-Ես էլ չեմ սպասում թզուկի գալուն ու տուն եմ  գնում:

Թագավորը տղային ասաց.

—  Գնա՛ երկրից  երկիր ման արի ու գտի՛ր քո մատանու քարը:

Նապաստակն ու մուկն ասացին.

  — Մենք գնում ենք տղային օգնելու:

Արջը նապաստակին ու մկանը խնդրեց.

— Ինձ էլ տարեք աշխարը տեսնելու:

Արեգնազանը ներկայացավ և ասաց.

  — Ես իշխան Ար­մանի որդին եմ:

Թագավորը հյուրին խնդրում էր.

— Ինձ մենակ չթողնես կախարդի մոտ:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы