պատմություն

Միջագետքի (Եփրատ ու Տիգրիս գետերի միջին և ստորին հոսանքների ավազանը) հարավը կոչվել է Շումեր: Մ. թ. ա. XXIV դարում Ումմա քաղաքի արքան իր տիրապետությունն է հաստատել շումերական բոլոր (Ուր, Ուրուկ, Քիշ, Լագաշ և այլն) քաղաքների վրա, առաջին անգամ Շումերը միավորել է մեկ պետության մեջ:  Սակայն շուտով Աքքադը նվաճել է շումերական պետությունը:Աքքադը Շումերից հյուսիս էր: Նրա հիմնադիրը՝ Սարգոն I-ը (մ. թ. ա. 2330– 2295 թթ.), պատմության մեջ առաջին անգամ ստեղծել է հատուկ մարզված մշտական զորք՝ բաղկացած 5400 զինվորից, նվաճողական ու կողոպտչական արշավանքներ ձեռնարկել շրջակա երկրների և ցեղերի դեմ՝ Պարսից ծոցից հասնելով մինչև Տավրոսի լեռներ, Էլամից` մինչև Միջերկրական ծով: 

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы