Խնդիրներ Ֆլեշմոբից

  1. Գրատախտակին գրված են մի քանի իրարից տարբեր բնական թվեր: Դրանցից երկու ամենափոքր թվերի արտադրյալը 16 է, իսկ երկու ամենամեծ թվերի արտադրյալը՝ 225: Որքա՞ն է բոլոր թվերի գումարը:
    2+8+9+25= 44
  2. Գտիր ամենամեծ թիվը, որը կարող ենք ստանալ քարտերն իրար կողք դնելով․
    M.3

    309
  3. Լուսինեն և Լիլիթը պայմանավորվել են հանդիպել թատրոնի մոտ ժամը 21:00-ին: Լուսինեի ժամացույցը սխալ է, այն ետ է ընկնում 3 րոպեով, սակայն նա մտածում է, որ ժամացույցն առաջ է 2 րոպե: Լիլիթի ժամացույցը նույնպես սխալ է: Այն առաջ է ընկնում 2 րոպեով, իսկ Լիլիթը մտածում է, որ այն ետ է 3 րոպե:Նրանցից ո՞վ կուշանա հանդիպումից:
  4. Դասարանի 31 աշակերտներից 21-ը ցանկություն հայտնեց սովորել անգլերեն, իսկ  18-ը՝ ֆրանսերեն։ Քանի՞ աշակերտ ցանկություն հայտնեց սովորել երկու լեզուներն էլ։
    ոչվոք:
  5. Վաճառողին հարցրին, թե քանի՞ գլուխ պանիր է այսօր վաճառել: Նա պատասխանեց. «Այսօր չորս գնորդ է եկել, նրանցից յուրաքանչյուրը գնել է մնացած պանրի կեսը և ևս կես գլուխ պանիր»: Արդյունքում ամբողջ պանիրը վաճառված է: Քանի՞ գլուխ պանիր է վաճառվել։
    4
  6. Դասարանում կա 20 աշակերտ: Նրանք նստած են զույգերով: Տղաների մեկ երրորդ մասի կողքին նստած է աղջիկ, աղջիկների կեսի կողքին նստած է տղա: Քանի՞ տղա կա դասարանում:
  7. Միջազգային համաժողովի 15 մասնակիցներից  10-ը խոսում էին անգլերեն, իսկ  8-ը՝  և՛ անգլերերն, և՛ ֆրանսերեն։ Հայտնի է նաև, որ 3 մասնակից այդ երկու լեզուներից ոչ մեկին չէր տիրապետում։ Քանի՞ մասնակից էր խոսում ֆրանսերեն։
    8
  8. Դասարանի աշակերտներից 25-ը ցանկություն հայտնեցին սովորելու անգլերեն, 13-ը՝ գերմաներեն, 10-ը՝ ֆրանսերեն։ Միաժամանակ 7 աշակերտ ցանկություն հայտնեց սովորել անգլերեն և գերմաներեն, 4 աշակերտ՝ անգլերեն և ֆրանսերեն, իսկ գերմաներեն և ֆրանսերեն ոչ մի աշակերտ չցանկացավ սովորել։ Քանի՞ աշակերտ կար դասարանում։
    52

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы