94 Ընդգծված բառերը (գերադրական աստիճանի ածականները) փոխարինի´ր հոմանիշ ձևերով:
Օրինակ՝ Հայաստանի ամենամեծ քաղաքը Երևանն է:-Հայաստանի ամենից մեծ քաղաքը Երևանն է: Կամ՝ Հայաստանի մեծագույն քաղաքը Երևանն է:
Ամենահին բառարանը հայտնաբերվել է Սիրիայում՝ հնագիտական պեղումների ժամանակ:
Ամենից հին բառարանը հայտնաբերվել է Սիրիայում՝ հնագիտական պեղումների ժամանակ:
Հնագույն բառարանը հայտնաբերվել է Սիրիայում՝ հնագիտական պեղումների ժամանակ:
Աշխարհի ամենալայն ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են:
Աշխարհի ամենից լայն ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են:
Մեր մոլորակի վրա հանդիպող ամենից հազվադեպ հիվանդությունը «կուրու» կամ ծիծաղի
հիվանդություն է կոչվում: (Մինչև այժմ դա միայն Նոր Գվինեայում է նկատվել: Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել):
Մեր մոլորակի վրա հանդիպող ամենահազվադեպ հիվանդությունը «կուրու» կամ ծիծաղի
հիվանդություն է կոչվում: (Մինչև այժմ դա միայն Նոր Գվինեայում է նկատվել: Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել):
Ամենից թանկ գիրքը 1455թ. Գուտեմբերգի (առաջին տպագրիչն է)տպագրած «Աստվածաշունչն» է, որի մեկ օրինակի համար 1926թ. երեսունհինգ հազար դոլար են վճարել:
Ամենաթանկ գիրքը 1455թ. Գուտեմբերգի (առաջին տպագրիչն է)տպագրած «Աստվածաշունչն» է, որի մեկ օրինակի համար 1926թ. երեսունհինգ հազար դոլար են վճարել:
Աշխարհի ամենից աղմկոտ քաղաքը Եգիպտոսի մայրաքաղաքն է՝ Կահիրեն, որտեղ այդ երկրի բնակչության մեկ քառորդն է ապրում:
Աշխարհի ամենաղմկոտ քաղաքը Եգիպտոսի մայրաքաղաքն է՝ Կահիրեն, որտեղ այդ երկրի բնակչության մեկ քառորդն է ապրում:.
Հնագույն օրացույցը գրպանի հայերեն օրացույցն է, որը 1757թ. Վենետիկի Մխիթարյաններն են հրատարակել: Դա աշխարհի տպագիր օրացույցների մեջ ամենաերկարակյացն է. հրատարակությունը մինչև հիմա չի ընդհատվել:
Ամենահին օրացույցը գրպանի հայերեն օրացույցն է, որը 1757թ. Վենետիկի Մխիթարյաններն են հրատարակել: Դա աշխարհի տպագիր օրացույցների մեջ ամենաերկարակյացն է. հրատարակությունը մինչև հիմա չի ընդհատվել:
Ամենից հին օրացույցը գրպանի հայերեն օրացույցն է, որը 1757թ. Վենետիկի Մխիթարյաններն են հրատարակել: Դա աշխարհի տպագիր օրացույցների մեջ ամենաերկարակյացն է. հրատարակությունը մինչև հիմա չի ընդհատվել:
Ամերիկայում գտնվել է թռչող մողեսի մնացորդ, որը մինչև այժմ հայտնի գտածոներից մեծագույնն է (թևերի բացվածքը տասնհինգ մետր է եղել):
Ամերիկայում գտնվել է թռչող մողեսի մնացորդ, որը մինչև այժմ հայտնի գտածոներից ամենամեծն է (թևերի բացվածքը տասնհինգ մետր է եղել):
Ամերիկայում գտնվել է թռչող մողեսի մնացորդ, որը մինչև այժմ հայտնի գտածոներից ամենից մեծն է (թևերի բացվածքը տասնհինգ մետր է եղել):
Շվեյցարական «օմեգա» ժամացույցների ֆիրմայում աշխարհի ամենաբարդ ժամացույցն է ստեղծվել(Սարքը ցույց է տալիս Եվրոպայի, Ամերիկայի և Ավստրալիայի մի քանի քաղաքների ժամանակը, ինչպես նաև արևի, լուսնի, մոլորակների, մեծ համաստեղությունների դիրքն ամեն վայրկյան):
Շվեյցարական «օմեգա» ժամացույցների ֆիրմայում աշխարհի ամենից բարդ ժամացույցն է ստեղծվել(Սարքը ցույց է տալիս Եվրոպայի, Ամերիկայի և Ավստրալիայի մի քանի քաղաքների ժամանակը, ինչպես նաև արևի, լուսնի, մոլորակների, մեծ համաստեղությունների դիրքն ամեն վայրկյան):
Շվեյցարական «օմեգա» ժամացույցների ֆիրմայում աշխարհի բարդագույն ժամացույցն է ստեղծվել(Սարքը ցույց է տալիս Եվրոպայի, Ամերիկայի և Ավստրալիայի մի քանի քաղաքների ժամանակը, ինչպես նաև արևի, լուսնի, մոլորակների, մեծ համաստեղությունների դիրքն ամեն վայրկյան):
95. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություննե´ր ստացիր:
Օրինակ՝ Ինչքա՞ն ժամանակ ո՞վ ի՞նչ էր անում ինչի՞ ի՞նչը-Ամբողջ օրը կինը փնտրում էր աղմուկի պատճառը:
Ինչպիսի՞ ի՞նչը ի՞նչ էր անում:
Փոքրիկ աղջիկը խաղում էր:
Քանի՞ ինչե՞րը ի՞նչ արեցին, որտե՞ղ:
Երեք տանկերը հայտնվեցին ռազմադաշտում:
Ո՞ւմ ի՞նչը ի՞նչ էր անում, որտե՞ղ:
Տատիկի թոռնիկը խաղում էր բակում:
Ո՞ր ո՞վ ի՞նչ արեց, ե՞րբ:
Գեղեցիկ աքաղաղը ծուղրուղու կանչեց առավոտյան:
96. Բացատրի´ր՝ ընդգծված բայերի իմաստների տարբերությունը ո՞րն է:
Փայտը կոտրեցի: — Փայտը կոտրատեցի:
Կողպեքը չխկաց ու բացվեց:-Կողպեքը չխչխկաց ու բացվեց:
Հանկարծ թփերը խշշացին: — Հանկարծ թփերը խշխշացին:
Վարպետը պաստառը պատից պոկեց:-Վարպետը պաստառը պատից պոկոտեց:
Կոտրատել, չխչխկալ, խշխշալ, պոկոտել բառերում մենք տեսնում ենք գործողության կրկնություն: