Աշո՛ւն է, քամի…
Տերևներն մի-մի,
Արցունքի նման
Դողացին, ընկան…
Փչում է, ասես,
Ունայնության պես,
Քամին ամեհի
Ճամփում ամայի…
1.Բացատրի՛ր բառերը՝ ունայնություն, ամեհի, ամայի:
ունայնություն- ոչնչություն
ամեհի- անզուսպ
ամայի- բնակությունից զուրկ
2. Մեկ նախադասությամբ գրի՛ր, թե ինչ է ներկայացված բանաստեղծության մեջ:
Փչում է աշնան ամեհի քամին ու քշում տանում տերևները:
3. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:
բանաստեղծությունն արտահայտում է տխուր, աշնանային տրամադրություն:
4. Ինքդ փորձի՛ր որևէ բանաստեղծություն /կարող է ինել նաև քառատող/ հորինել աշնան մասին: /Տեղադրի՛ր բլոգում/:
Աշուն է կրկին,
Սուլում է քամին,
Տերևը դեղին փարվում է հողին: