Ես բոլոր կենդանիներին էլ սիրում եմ, բայց իմ ամենասիրելի կենդանին շունն է և ես հիմա կպատմեմ պոմերանյան շպիցի մասին:

Հասակը` 17-30 սմ
Քաշը` 1-3 կգ
Կյանքի տևողությունը` 12-16 տարի
Պոմերանյան շպիցն առաջացել է սահնակ քաշող շների ցեղատեսակներից և ունի երկար ու հետաքրքիր պատմություն։ Աղվեսանման փոքրամարմին այս շանը նկարագրում են հետևյալ նախադասությամբ «Փոքր շուն, ով կարծում է, թե ամենակարող է»։ Շպիցն ակտիվ, կենսուրախ ցեղատեսակ է, ով միշտ իր ընտանիքի կողքին է։
Այս ցեղատեսակի շները գեղեցիկ են, խելացի և նվիրված իրենց ընտանիքներին։ Նրանք անկախ, զգուշավոր և հետաքրքրասեր են իրենց շրջապատող ամեն ինչի նկատմամբ։ Դժբախտաբար, այս փոքրիկները կարծում են, որ ավելի մեծ ու ուժեղ են, քան կան իրականում, ինչն էլ շատ ժամանակ ուղղորդում է նրանց հարձակվել իրենցից մեծ շների վրա։ Չնայած իրենց փոքր չափսերին՝ նրանք ունեն բարձր հաչոց և հիանալի կերպով հսկում են տունը։ Շպիցը կասկածամիտ է անծանոթների հանդեպ և շատ հաճախ կարող է հաչել նրանց վրա։
Այս ցեղատեսակի շունը շատ հարմար է հասուն մարդկանց համար, ինչպես նաև նրանց, ովքեր զբաղված են լինում, քանի որ այս փոքրիկները շատ կախում չունեն իրենց տերերից։
Մինի շպիցը շատ արագ սովորում է հնարքները և խաղերը, սակայն Դուք պետք է լինեք հետևողական և խիստ վարժեցման ընթացքում։ Եթե չլինեք գլխավորի դերում, հավատացեք՝ նա մեծ հաճույքով դա կանի Ձեր փոխարեն։ Այս շներն ունեն շա՛տ էներգիա և սիրում են զբոսանքներ։ Նրանք ունեն գեղեցիկ և շքեղ մորթի, ինչն էլ պահանջում է կանոնավոր խնամք։ Նրանք նաև համարվում են թերապիայի շներ, հանգստացնում և ուրախացնում են ծեր մարդկանց հիվանդանոցներում և ծերանոցներում։