52. Փակագծերում տրված բայերր պահանջված ձևով qրի´ր:
Հայտնի Է, որ ամենից շատ Արևմտյան Հնդկաստանի Չհրեպունջա շրջանում Է անձրև գալիս: Սակայն պարզվում Է, որ երկրագնդի վրա մի տեղ կա, որտեղ անհիշելի ժամանակներից անընդհատ անձրևում է: Դա Հարավային Ամերիկայում Է: Անձրևի հեղինակր ջրվեժն Է: Ուժեղ քամին, որր միշտ փչում է լեռներից, ջրափոշին հարթավայր է տանում: Այդտեղ ջրափոշին խոշոր կաթիլներ է դառնում ու որպես անձրև տեղում:
62. Ա)
Ընդգծված բազմիմաստ բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է գործածված (բացատրելու համար տրված բառերից մեկո´վ փոխարինիր):
Արջը գլուխը բարձրացրեց: գլուխ-մարմնի մաս
Սարի գլխին ինչ-որ բան է փայլում: Սարի կատարին ինչ-որ բան է փայլում:
Այս մարդը գլուխ չունի: Այս մարդը խելք չունի:
Գրքի առաջին գլուխը շատ հետաքրքիր էր: Գրքի առաջին մասը շատ հետաքրքիր էր:
-Իսկ ո՞վ էր ձեր գլուխը,- ղեկավար — որոտաց զորավարը՝ դիմելով գլխիկոր զինվորներին:
Ինչ-որ մեկը թերթ է մոռացել պահարանի գլխին: Ինչ-որ մեկը թերթ է մոռացել պահարանի վրա:
Գերանի գլխի´ց բռնիր: Գերանի ծայրից բռնիր:
Խելք, մարմնի մաս, ղեկավար, կատար, ծայր, մաս, վրա:
Բ)Քո կարծիքով, բառի հիմանական իմաստը ո՞րն է: Պատասխանդ փորձի´ր պատճառաբանել:
Բառի հիմնական իմաստ ասելով հասկանում ենք այն իմաստը, որով այն առավել հաճախ է օգտագործվում:
64. Տրված բառերի իմաստները արտահայտի´ր բառակապակցություններով:
Օրինակ՝ դարավերջ — դարի վերջը,
աշխատասենյակ — աշխատելու համար նախատեսված սենյակ:
Գառնարած-գառներ արածեցնող,
բարեսիրտ- բարի սիրտ ունեցող,
չարամիտ- չար մտադրություն ունեցող,
լեռնագագաթ-լեռան ամենաբարձր մասը,
արագահոս-արագ հոսող,
հարթավայր- հարթ տարածություն,
աստղագիտություն- գիտություն աստղերի մասին: