Գանձասարի վանական համալիր
Գանձասարը 10-13-րդ դարերի վանական համալիր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում: Իր անունն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր: Գանձասարի մասին առաջին տեղեկությունը հայտնել է Անանիա Մոկացի կաթողիկոսը (10-րդ դ.):
Դադիվանք
Դադիվանքը պատմական Արցախի վանական համալիրներից է, գտնվում է Լեռնային Ղարաբաղում` Շահումյանի շրջանում։ Կառուցվել է 9-13-րդ դ.: Համաձայն լեգենդի` եկեղեցին հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադիի կողմից 1-ին դարում։ Պատմականաղբյուրներում եկեղեցին 1-ին անգամ հիշատակվել է 9-րդ դարում։Մխիթար Գոշի կողմից եկեղեցու մասին հաղորդում է տրվել 12-րդդարում։ Սակայն նույն դարում էլ վանական համալիրը ասպատակության է ենթարկվել ու ավերվել։ Եկեղեցու վերակառուցումը սկսվել է դարի 2-րդկեսին և ավարտվել 13-րդ դարում։ Այդ մասին հիշատակություն կա Դադիվանքի պատին, որտեղ նշվում է, թե այդ աշխատանքները կատարվել են 1224 թ.-ին։ Դադիվանքի վանական համալիրը իր մեջ ներառում է Սբ. ԱստվածածինԿաթողիկե եկեղեցին, մատուռը, գավիթները և այլ օժանդակ տարածքներ։Արևելյան պատի վրա տեղադրված են իրենց նշանակությամբ բացառիկխաչքարեր։