Մայրենի

2. Մի բառով qրի՛ր:

ա) Ո՞վ է այն մարդը. որը կենդանիներին հետապնդելով և որսալով է զբաղվում:

Որսորդ

բ) Ի՞նչն է  այն առարկան. որ ստանում են մեծ՝ երկար ու լայն կտորից: Վերից վար կախվելով՝ ծածկում, փակում է որևէ բան: Դա նաև բեմն է բաժանում հանդիսասրահից:

Վարագույր

գ)Ի՞նչն է այն փոքրիկ միջատը, որ երկու թև ունի բարալիկ կնճիթ, որով սնվում է: Իսկ սնվում է արյունով:

Մոծակ

դ) Ո՞վ է այն արհեստավորը, որն զբաղվում է երեսը սափրելու, մազերը խուզելու, կտրելու, հարդարելու գործով:

Վարսավիր

ե) Ի՛նչն է այն պղնձյա առարկան, որի մեջ մետաղյա լեզվակ է կախված: Բարակ կամ հաստ պարանով լեզվակը պատերին են խփում՝ հնչեցնելու համար:

զանգ

3.            Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Եղինջ. շյուղ. պատշգամբ, դարպաս, թակարդ, կաթսա, սրճեփ:

դարպաս, եղինջ, թակարդ, կաթսա, շյուղ, պատշգամբ, սրճեփ:

5. Տրված բառերը գործածելով՝ պատմությո՛ւն հորինիր:

Թանկ, թմբուկ, հերթ, հիշել, բերդ, գիրք, թիթեռ, թմրած,ընծա, կեռաս:

Մի երաժիշտ մարդ որոշում է իր տղային ընծա անել: Նա գնում է խանութ և որոշում է ,որ իր տղային պետք է թմբուկ գնի: Նա ընտրում է ամենագեղեցիկ թմբուկը, և չնայած, որ թմբուկը շատ թանկ էր, այնուամենայնիվ որոշում է գնել այն: Հետո տուն գնալիս նա անցնում է գրախանութի մոտով և գնում է մի գիրք : Երկար ժամանակ սպասում է հերթում և հիշում է, որ նաև կեռաս պետք է գնի: Նա գնում է մրգի խանութ և գնում է կեռաս: Հասնում է տուն և տեսնում, որ կեռասի տոպրակի մեջ մի թիթեռ է թմրած ընկած:

7.Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գրիր և տեքստը վերականգնի՛ր:

Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ: Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա: Որոշ մարդիկ էլ այդպիսին են:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы