Հարցեր.
1.Ի՞նչ է ուսումնասիրում բնագիտությունը։
Շրջակա միջավայրը
2.Ի՞նչ հատկություններով են օժտված պինդ մարմինները:
Պինդ մարմնի հատկանիշներն են կառուցվածքային պնդությունը և ձևի ու ծավալի փոփոխման դեմ դիմակայությունը։
3. Ի՞նչ հատկություններով են օժտված հեղուկները։
Ջուրը երբեք նույն տեսքով չի մնում: Նրան ինչի մեջ լցնես, նույն տեսքն էլ կստանա:
4. Ի՞նչ է հատակագիծը:
Հատակագիծ, հատակաձև, կառույցի հորիզոնական կտրվածքի օրտոգոնալ պրոյեկցիայի գրաֆիկական պատկերը որոշակի մաշտաբով։
5.Ի՞նչ է Համաշխարհային օվկիանոսը։
Համաշխարհային օվկիանոս, ջրոլորտի հիմնական մասը:
6.Որո՞նք են կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկանիշները։
Կենդանի օրգանիզմներն ունեն ինքնակրկնապատկվելու և վերարտադրվելու զարմանահրաշ հատկություն, որը կոչվում է բազմացում:
Կենդանի օրգանիզմները և անկենդան նյութը միմյանց նման են բաղադրությամբ, որովհետև կազմված են նույն տարրերից:
Կենդանի օրգանիզմներն անկենդան նյութից տարբերվում են կյանքին բնորոշ բոլոր հատկանիշների միասնական գոյության դեպքում: