Լեզվական աշխատանք

Մի մարդ ասում է.
— Ես Սևանի ամբողջ ջուրը կխմեմ:
Ընկերները ծաղրում են նրան և ասում.
— Դու քո խոսքը գործով ապացուցիր:
Մարդն ասում է ընկերներին.
— Ես անպայման կխմեմ, եթե դուք Սևանից հանեք գետերի բերած ջուրը. չէ՞ որ ես չեմ խոստացել, որ գետերի ջուրն էլ կխմեմ:
Մի մարդ գնում է իշխանի մոտ ու բողոքում.
— Իմ ձին գողացել են:
Իշխանը նրա վրա բարկանում է և ասում.
— Եթե չքնեիր, ձին չեին գողանա:
Խելոք մարդն ասում է.
— Եթե ես իմանաի, որ երկրի տերն քնած է ես արթուն կմնաի:
Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ: Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց.
— Ոչի՛նչ, դեռ խակ է:
Ոժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը դնում են պայմանների վրա: Որոշ մարդիկ էլ այդպիսին են:
Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չեր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում: Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Մի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.
— Ո՛ւղտ, ա՛յ ուղտ, դու՛րս արի ու մեզ նման աշխատի՛ր:
Ուղտը պատասխանեց.
-Ու՜զ, ու՜զ:
Հենց այդ <<ուզն>> էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:
Ձին գնաց ու պատմեց մարդուն:
Հետո շունն ու եզը հերթով եկան:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы