Կենդանիների կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկությունները

Տարբեր կենդանիներ բոլորս ենք տեսել բնության մեջ, շրջակա միջա­վայրում, դպրոցամերձ տարածքում, բակում, նույնիսկ տանը: Նկատել ենք, որ կենդանիները հեշտությամբ կարող ենք տարբերել բույսերից: Դրանում կարևոր են կենդանիների կառուցվածքի և կենսագործունեության առանձ­նահատկությունները: Նշենք դրանցից հիմնականները:

Նախ՝ կենդանիները տարբեր չափ­ի են, կազմված են տարբեր մասերից:

Բայց բոլոր կենդանիների մարմինը համաչափ է: Մարմնի մի մա­սը կամ հատվածը կարծես կրկնում է մյուսը:

Բույսերի նման՝ կենդանիների մարմինն ունի տարբեր օրգաններ, ո­րոնցից մեկ գործառույթ կատարողները միասին կազմում են օրգանների մի համակարգ: Կենդանիների զգալի մա­սին բնորոշ են սննդառության, շնչա­ռության, բազմացման և այլ օրգանների համակարգերը։

Իրար հետ համեմատելով տարբեր տարիքի կենդանիներ՝ կգտնենք մի կարևոր առանձնահատկություն ևս. կենդանիներն աճում են ամբողջ մարմնով և մինչև որոշակի տարիք:

Կենդանիների ճնշող մասը կարող է տեղաշարժվել և կատարել տար­բեր շարժումներ: Այդ նպատակով նրանք ունեն մարմնի առանձնահատուկ մասեր, շարժվելու օրգաններ և բազմաթիվ հարմարանքներ: Փոքր կենդա­նիների մտրակները և թարթիչները, որդերի խոզանները, շատ միջատների թևերը և ոտիկները, ձկների լողակները, թռչունների թևերը և ոտքերը, կաթ­նասունների վերջույթները տեղաշարժվելու համար են: Տեղա­շարժվելու միջոցով կենդանիները գտնում են սնունդ: Այդ նպատակով նրանք անցնում են մեծ հեռավորություն, հաղթահարում մեծ տարածություն: Հիշենք, որ բույսերի մեծ մասն ունի արմատ, որի միջոցով ամրանում է հողում և չի տեղաշարժվում։
Կենդանիների առանձնահատկություն է նաև այն, որ նրանք սնվում են բույսերով, սնկերով կամ այլ կենդանիներով:

Կենդանիներր բազմանում են և տարածվում բնության մեջ: Դա բնո­րոշ է բոլոր կենդանի օրգանիզմներին: Սակայն կենդանիների մեծ մասը բազմանում է հիմնականում սեռական ճանապարհով:

Կենդանիների մասին գիտությունը կոչվում է կենդանաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  • Արդյոք կենդանիներն ունե՞ն կառուցվածքի և կենսագործունեու­թյան առանձնահատկություններ: Որո՞նք են դրանք:

Նախ՝ կենդանիները տարբեր չափ­ի են, կազմված են տարբեր մասերից: Բայց բոլոր կենդանիների մարմինը համաչափ է: Մարմնի մի մա­սը կամ հատվածը կարծես կրկնում է մյուսը:

Կենդանիների զգալի մա­սին բնորոշ են սննդառության, շնչա­ռության, բազմացման և այլ օրգանների համակարգերը։

  • Ինչո՞ւմն է կենդանիների աճի և զարգացման առանձնահատկությունը:
  • Կենդանիներն աճում են ամբողջ մարմնով և մինչև որոշակի տարիք:
  • Կենդանիների տեղաշարժման ի՞նչ օրգաններ գիտեք:

Փոքր կենդա­նիների մտրակները և թարթիչները, որդերի խոզանները, շատ միջատների թևերը և ոտիկները, ձկների լողակները, թռչունների թևերը և ոտքերը, կաթ­նասունների վերջույթները տեղաշարժվելու համար են:

  • Ինչո՞վ են սնվում կենդանիները:
  • Կենդանիների առանձնահատկություն է նաև այն, որ նրանք սնվում են բույսերով, սնկերով կամ այլ կենդանիներով:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы