Այս շաբաթ կարդացի Նար- Դոսի <<Նեղ օրերից մեկը>> պատմվածքը: Գլխավոր հերոսը Պատրիկյանն էր: Նա մի աղքատ գրող էր, նախկինում ուսուցիչ էր եղել: Նա բարի, ազնիվ, բարեկիրթ մարդ էր, սակայն շատ քիչ գումար էր վաստակում: Վարձել էր մի սենյակ, որի վարձը դժվարությամբ էր վճարում: Շատ հաճախ հացի և մեկ բաժակ տաք թեյի փող էլ չէր ունենում: Չուներ տաք հագուստ և գտնվում էր շատ հուսահատ վիճակում:Միակ հույսը իր գրքերն էին: Մտածում էր, որ դրանք վաճառված կլինեին, և այդ գումարով կկարողանա վճարել սենյակի վարձը: Բայց գնալով գրախանութ պարզում է, որ ընդամենը 5 օրինակ է վաճառվել, որի դիմաց ստանում է չնչին գումար: