Ուսումնառության 5 տարիներ

  • Դպրոցում ձեր ուսումնառության ողջ շրջանում ի՞նչն եք ամենից շատ կարևորում, ի՞նչը կամ ո՞ւմ երբեք չեք մոռանա, ինչո՞ւ:
  • Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում սովորում եմ ընդամենը 4 ամիս: Կարող եմ ասել, որ դժվար փուլը արդեն հաղթահարել եմ: Ձեռք եմ բերել անհրաժեշտ համակարգչային գիտելիքներ, ինչի շնորհիվ հեշտությամբ կսկսեմ նոր ուսումնական տարին:
  • Կարո՞ղ եք թվարկել 5 բան, որ սովորել եք դպրոցում և չափազանց շատ եք դրանք կարևորում:
  • Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում մեծ ուշադրություն են դարձնում շրջակա միջավայրի պահպանմանը, կենդանիների խնամքին: Ես նույնպես շատ եմ կարևորում այդ հարցերը:
  • 3-րդ դասարնցիներին ներկայացրեք, թե ինչ է իրենց սպասում 4-5-րդ դասարաններում, ի՞նչ խորհուրդ կփոխանցեք նրանց:
  • Դժվարանում եմ պատասխանել:
  • Կա՞ ուսուցիչ, որ շատ եք սիրում կամ բոլորովին չեք սիրում. նշեք պատճառը:
  • Բոլորն էլ բարեհամբույր են և շատ հոգատար:
  • Կցանկանայի՞ք շարունակել ուսումն Արևմտյան դպրոցում, ինչո՞ւ:
  • Կարծում եմ՝ միջին դպրոցում ավելի հետաքրքիր կլինի:
  • Ծնողներին խնդրեք, թող մի քանի նախադասությամբ բնութագրեն ձեր ուսուցումն Արևմտյան դպրոցում:
  • Կարճ ժամանակահատվածում Կարինեն հասցրեց ձեռք բերել բլոգավարության հմտություններ, որոշ չափով հարմարվեց նոր դասարանին, նոր միջավայրին:
  • Կրթահամալիրում կարևորում եմ հատկապես սովորողների՝ առարկաների ընտրության հնարավորությունը, ազգային երգ ու պարի ուսուցանումը, ինքնուրույն մտածողության զարգացումը, բնությանը մոտ գտնվելու և այն պահպանելու միջոցառումները, լավ մարդ և լավ քաղաքացի դարձնելու քայլերը:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы