1. Գտեք նախադասությունների կոչականները և կետադրեք:
-Ես քեզ երբեք չեմ ների, Մարկո՛ս, քո այդ վատ արարքը չեմ մոռանա:
-Աղջիկնե՛ր, մի քանի վայրկյանից ավարտում եմ աշատանքս և կգամ ձեզ հետ:
— Դուք ամեն ինչ մոռացության եք տվել, անամոթնե՛ր:
— Միայնակ զբոսնում ես, փոքրի՛կ, մի՞թե չես վախենում ավազակներից:
-Սրիկանե՛ր, այդ ամենի համար դուք դեռ պատասխան եք տալու:
2. Ուրիշի ուղղակի խոսքը կետադրեք:
Գորտերը հպարտ հայտատարեցին.
-Մեր ճահիճից լավ տեղ աշխարհում չկա:
Տղան ծնողներին ասաց.
-Ես գնալու եմ հեռու երկիր և վերադառնալու եմ 10 տարուց:
Ուսուցիչը զգուշացրեց սովորողներին.
— Եթե դուք շարունակեք ձեզ անկարգ պահել, խիստ նկատողություն կստանաք:
Ոստիկանը կանգնեցրեց վարորդին և տեղեկացրեց.
— Դուք գերեզանցել եք մեքենայի արագույթունը, որի համար պետք է տուգանվեք:
3. Հեղինակի խոսքը դրեք ուրիշի ուղղակի խոսքի սկզբում, մեջտեղում, վերջում և կետադրեք:
Նապաստակները սարսափած ասացին.
-Մոտերքում գայլ է հայտնվել, շտապե՛ք ձեր ձագուկներին թաքցնել բներում:
-Մոտերքում գայլ է հայտնվել,- սարսափած ասացին նապաստակները,- շտապե՛ք ձեր ձագուկներին թաքցնել բներում:
-Մոտերքում գայլ է հայտնվել , շտապե՛ք ձեր ձագուկներին թաքցնել բներում,- սարսափած ասացին նապաստակները:
Թռչունները երգում էին.
— Շուտով գալու է գարունը, այլևս սառը ձյան տակ հացի փշուրներ չենք փնտրելու:
-Շուտով գալու է գարունը,- երգում էին թռչունները,- այլևս սառը ձյան տակ հացի փշուրներ չենք փնտրելու:
-Շուտով գալու է գարունը, այլևս սառը ձյան տակ հացի փշուրներ չենք փնտրելու,- երգում էին թռչունները:
Քույրը եղբորն ասաց.
-Այլևս չեմ օգնելու քեզ կատարել դասերդ, դու մեծ տղա ես և կարող ես ինքնուրույն ամեն ինչ հասկանալ:
-Այլևս չեմ օգնելու քեզ կատարել դասերդ, -ասաց քույրը եղբորը,- դու մեծ տղա ես և կարող ես ինքնուրույն ամեն ինչ հասկանալ:
-Այլևս չեմ օգնելու քեզ կատարել դասերդ, դու մեծ տղա ես և կարող ես ինքնուրույն ամեն ինչ հասկանալ,- ասաց քույրը եղբորը: