Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, 20-րդ դարի մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի (18801972) տուն-թանգարանը ստեղծվել է Երևանում Հայաստանի կառավարության հատուկ որոշմամբ, բացվել է 1967 թվականի նոյեմբերի 26-ին՝ նկարչի կենդանության օրոք։

Թանգարանի շենքը բաղկացած է երկհարկանի առանձնատնից, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է 19321972 թթ., և եռահարկ պատկերասրահից, որը կառուցվել է այդ տանը կից 1967 թվականին։ Մարտիրոս Սարյանի տան հատակագծի հեղինակն է Երևան քաղաքի մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։ Թանգարանային հատվածը կառուցվեց Մարկ Գրիգորյանի նախագծով։

Դեպի փողոց դուրս եկող ճակատամասի վերին հատվածի խճանկարը, Մարտիրոս Սարյանի էսքիզով, կատարել է հայտնի նկարիչ Գառնիկ Սմբատյանը:

2013-2016 թթ. Տուն-թանգարանը ենթարկվել է հիմնանորոգման, կառուցվել է չորրորդ հարկը, ուր գործում է բազմագործառնական դահլիճ: Այստեղ կազմակերպվում են կոնֆերանսներ, սեմինարներ, դասախոսություններ, շնորհանդեսներ, համերգներ, ցուցահանդեսներ: Դահլիճը անվանվել է Վարպետի որդու և հարսի անունով՝ Ղազարոս և Արաքսի Սարյանների:

Նորակառույց չորրորդ հարկի առանձին սրահում գործում է «Սարյան» արվեստի ստուդիան:

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան: Один комментарий

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы