Առաջադրանքներ

Նա ամեն առավոտ վազում է, որ մաքուր օդ շնչի:

Նա ամեն առավոտ վազում է, որպեսզի գեղեցիկ կազմվածք ունենա:

Նա ամեն առավոտ վազում է, չնայած վատ եղանակի:

Նա ամեն առավոտ վազում է, իսկ դու չես ուզում նույնիսկ մարմնամարզություն անել :

Նա ամեն առավոտ չի վազում, այլ մարզվում է մաքուր օդում:

Մտքերի տարբերությունը կախված է շաղկապների տարբերությունից:

Մի մարդ շուկայից ոչ թե ձեռնասուն կաքավ գնեց , այլ ալիքավոր թութակ:

Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որպեսզի հարստացնի իր հավաքածուն:

Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որովհետև նա սիրում էր կաքավներին:

Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որը նվիրեց ընկերոջը:

Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որին շատ սիրեց:

Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, երբ արդեն ուներ երեք կաքավ:

Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, թեև որոշել էր թութակ գնել:

Այս դեպքում նույնպես նախադասությունների իմաստը փոխվում է, քանի որ տարբեր շաղկապներ ենք օգտագործել:

Դաշտերից լուր եկավ, որ Շեկոն ու Մարալն իրար փշրում են:

Ոչխարի խոնավ բրդի հոտը խաբկանք էր , որովհետև սարերը մնացել էին հեռվում:

Նա ստիպված առժամանակ ընդհատեց ճանապարհորդությունն ու փնտրտուքը, քանի որ գրեթե սպառվել էին սուղ միջոցները:

Մի օր գործից տուն դարձավ ու տեսավ, որ տունը կողոպտել էին:

Մի դեռտի պատանի արագ գալիս է Գետառի կողմից, որը ձեռքին ծաղիկների փունջ ունի:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы