Գույնը գեղարվեստական արտահայտչականութ-յան գեղարվեստական հիմնական միջոցներից մեկն է:Գույնի արժեքը մարդու կյանքում մեծ է և բազմազան:Այն ամենը ինչ տեսնում ենք դա գույնի միջոցով է և գույնի շնորհիվ:
Գունային օղակը առաջին անգամ ստեղծել է Իսահակ Նյուտոնը և հետագայում բարելավվել այլ մասնագետների կողմից:
Գունային օղակը ցույց է տալիս,թե ինչպես են հիմնական գուները խառնվում `ստեղծելով այլ ակնառու երանգներ:
Գունային օղակը բաղկացած է.
հիմնական գույներից -դեղին,կարմիր,կապույտ
երկրորդական կամ բաղադրյալ գույներից-կանաչ,նարնջագույն,մանուշակագույն
օժանդակ կամ լրացուցիչ գույներից-երանգներ,որոնք ստացվում են հիմնական գույների խառնումից երկրորդական գույների հետ:
Դրանք այն գույներն են ,ինչպիսիք են`կապտա-կանաչը,կարմրա-մանուշակագույնը,դեղնա-նարնջագույնը և այլն:Գունային օղակը մեզ օգնում է առավել լավ հասկանալ,ինչպես են գույները կապված միմյանց հետ և որ կոմբինացիայի դեպքում է ստացվում հարմոնիկ համակցություն:

