Նախադասություններին ավելացրեք ինչպիսի՞ և ինչպե՞ս հարցերին պատասխանող բառեր:
- Թշնամին պարտվեց: Դաժան թշնամին հեշտությամբ պարտվեց:
- Խանութպանը ժպտում էր: Բարի խանութպանը մեղմ ժպտում էր:
- Հյուրերը հեռացան: Սիրելի հյուրերը աստիճանաբար հեռանում էին:
- Ուսուցչուհին խոսեց: Բարկացած ուսուցչուհին կոպիտ խոսեց:
- Անտառը մթնեց: Սաղարթախիտ անտառը արագ մթնեց:
2. Նախադասություններին ավելացրեք ե՞րբ և որտե՞ղ հարցին պատասխանող բառեր:
- Մարդիկ հավաքվեցին: Երեկոյան մարդիկ հավաքվեցին հրապարակում:
- Ամեն օր վարպետները աշխատում էին շինհրապարակում:
- Երեկոյան նրանք հանդիպեցին սրճարանում:
- Աշակերտները փախան: Տագնապի ժամանակ աշակերտները փախան բակ:
3. Ուշադրություն դարձրեք, թե ինչ թվով է դրված ստորոգյալը և ենթական համաձայնեցրեք նրա հետ:
- Երեխա հեռանում էին իրենց ուսուցչուհուց: Երեխաները հեռանում էին իրենց ուսուցչուհուց:
- Առավոտյան բոլոր թռչուն արթնանում էին արևի շողերի հետ: Առավոտյան բոլոր թռչունները արթնանում էին արևի շողերի հետ:
- Մոտակա այգի արդեն կանաչում էին: Մոտակա այգիներն արդեն կանաչում էին:
- Կարեն բարձրացավ տան կտուրը: Կարենը բարձրացավ տան կտուրը:
- Հեռավոր երկրներից վերադարձել էին զինվոր: Հեռավոր երկրներից վերադարձել էին զինվորները:
4. Ընդգծված բայերըդարձրեք նախադասությանստորոգյալ:
- Նրանք փնտրում էին վարդագույն շենքեր ունեցող երազային այդ քաղաքը:
- Տնից հեռանալիս Վարդուհին մեկ անգամ ևս ստուգեց ամեն ինչ:
- Շտապելու պատճառով Կարինեն ընկավ և քիչ էր մնում վնասեր ոտքը:
- Հիմա մարդկանց համոզելու համար նա լուրջ փաստարկներ է փնտրելու:
- Նա սիրում էր միայն դաշտերում աճող բազմագույն ծաղիկներ և միշտ դրանք էր գնում:
- Հանկարծ կուրացուցիչ լույս հորդեց պատուհանից:
- Ծաղիկները բացել էին իրենց հրաշք թերթիկները և հիացնում էին բոլորին:
- Վաղը նա կմտնի դասարան և զարմացած կհարցնի:
- Նա ծրագրել է, որ անպայման առավոտյան վաղ կմեկնի:
Մայրենի: Один комментарий