- Մանուշակագույնով նշված հատվածը շատ ուշադիր կարդացեք և գրեք, թե համաձայն եք դրանում արտահայտված մտքին: Խոսքը հիմնավորեք:
Աշխարհում հաստատ չըկա ոչ մի բան,
Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին,
Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթության,
Ոչ սիրած կնկա տըված բաժակին…
Այս տողերով հեղինակն ուզում է ասել, որ ամեն բան անցողիկ է, պետք չէ վստահել և հավատալ բոլորին:
- Ինչո՞ւ է հեղինակը վերջում նորից գրում այն, ինչով սկսել էր պոեմը:
- Ըստ ձեզ ինչո՞ւ բարկացավ շահը և հրամայեց սպանել Թմկա տիրուհուն:
Նադիր Շահը հարցրեց Թըմկա տիրուհուն.
Պատասխան տո՛ւր ինձ, մատնիչ սևաչյա,
Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն…
— Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.
Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.
Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,
Չէր եղել կյանքում երբեք խաբեբա…
Եվ Թըմկա տիրուհու պասասխանից զայրացած Նադիր Շահը սպանեց նրան:
- Ըստ այս պոեմի, ո՞ւմ են մարդիկ օրհնելով հիշելու և ո՞ւմ անիծելով:
Մարդիկ օրհնելով հիշելու են միշտ լավ գործ կատարող մարդուն և անիծելու են միայն վատ մարդկանց:
- Նարնջագույնով նշված բառերը բառարանի օգնությամբ բացատրեք:
Գահույք — արքայական գահ:
Մարմարիոն — Ողորկ, սպիտակ ու փայլուն:
Ցասում — սաստիկ զայրույթ՝ բարկություն, կատաղություն:
Զալ — դահլիճ
- Կապույտով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք՝ առանձնացնելով արմատն ու ածանցը:
Հաղթության — հաղթ + ություն
Անհուն — ան + հուն
Անտակ — ան +տակ
Անմեռ — ան + մեռ
- Պոեմի վերջաբանն անգիր սովորեք և ձայնագրվեք: