Կոչական

Շախմատի առաջին գիրքը տասնհինգերորդ դարում է գրվել՝ Իսպանիաի թագաժառանգի համար:

Այդ օրվանից մինչև այսօր բազմաթիվ գրքեր են հրատարակվել:

Դու ամեն ինչ գիտե՞ս ֆուտբոլի մասին:

Ֆուտբոլիստների շապիկների վրա 1938 թվականին են առաջին անգամ համարներ գրել:

Ֆուտբոլիստներին պե՞տք են այդ համարները:

Համարները գրում են, որ հանդիսատեսներն ավելի լավ կողմնորոշվեն:

Ընդգծված բառերը կոչականներ են:

Ընդգծված բառերը կոչականներ են: Ցույց են տալիս, թե ում է ուղղված խոսքը:  Առաջադաս և ետադաս կոչականը տրոհվում է ստորակետով մեկ կողմից, կոչականի միջադաս շարադասության դեպքում ստորակետով տրոհվում են 2 կողմերից։ Կոչականի վերջին վանկի ձայնավորի վրա դրվում է շեշտ:
Նախադասության մեջ կոչականը ցույց է տալիս, թե ում կամ ինչին է ուղղված խոսքը։

Մայրի՛կ, դինոզավրերն ինչու՞ են ոչնչացել:

Պապի՛կ, դու քայլող մեքենա տեսե՞լ ես:

Նա իսկապե՞ս իր բնակարանը գազանանոցի է վերածել, Հա՛յկ :

Մարդն ինչքա՞ն ժամանակ կարող է դիմանալ առանց խմելու, հայրի՛կ :

Գիտե՞ս , Մհե՛ր, ռոբոտներին էլ է օդ պետք:

Ի՞նչ ասես չես մտածի, Շուշա՛ն, հիմա էլ որոշել ես նոր տեսակի ծաղի՞կ աճեցնել:

Ա նախադասություններում կոչականը արտահայտված է մեկ բառով, իսկ Բ նախադասություններում ՝ բառակապակցությամբ: Երկրորդ դեպքում փոխվում է նաև կետադրությունը. շեշտը դրվում է կոչականի լրացման վրա:

Ա՛յ տղա, քեզ թվում է ֆուտբոլի մասին ամեն ինչ գիտե՞ս:

Ի՛մ փոքրիկ, լեզուներ սովորելը շատ հետաքրքիր է:

Ինձ այս նկարի ստեղծման մասին կպատմե՞ս, սիրելի՛ նկարիչ:

Շանդ պահի՛ր, որ մոտ գամ, սարի՛ հովիվ:

Գիտե՞ս, օտարակա՛ն ճամփորդ, այդ կողմով գնալ չարժե, ոչ մի հետաքրքիր բան չկա:

Իզուր չէիք եկել, ի՛մ երեխաներ, երեկոն լավ անցավ:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы