- Բառարանով բացատրեք նարնջագույն բառերի իմաստները և սովորեք:
Հնոց — բուռն զգացմունք, կրակ, հրդեհ: Սիրո հնոց:
Հուրի — գեղեցկուհի:
Խրոխտ — հզոր, հաղթական, անպարտ:Գրեք, թե կանչով նշված մտքերն ինչպես եք հասկանում:
Վարդի թերթեր՝ Էնպես շուրթեր — վարդի թերթերի նմանվող շուրթեր:
Ծով են աչքերը Ջավախքի դըստեր — նա ունի ծովի պես կապույտ աչքեր:
Թե տիրես, մեծ Շահ, դու նըրա սըրտին — եթե մեծ Շահը գրավի նրա սիրտը
- Վարդագույնով ընդգծեք այն հատվածները, որտեղ նկարագրվում է Թաթուլ իշխանի կինը:
Սիրո հընոց,
Կրակ ու բոց՝
Էնպես աչքեր թե ժըպտան,
Մարդու համար
Օրվա պես վառ
Գիշերները լույս կըտան։
Վարդի թերթեր՝
Էնպես շուրթեր
Թե հաղթություն քեզ մաղթեն,
Էլ քեզ ո՛չ Շահ,
Ո՛չ ահ ու մահ,
Ո՛չ զենք ու զորք կըհաղթեն։
Ծով են աչքերը Ջավախքի դըստեր
Ճակատը ճերմակ էն ձյունից էլ դեռ,
Որ բարձր Աբուլի գագաթն է ծածկում։
- Ըստ պոմի ի՞նչը կարող է հաղթել հերոսին:
Ըստ պոմի՝ հերոսին կարող են հաղթել կինն ու գինին։
- 2-րդ հատվածը սովորել անգիր, ձայնագրվել, բլոգում հրապարակել: