- Նախերգանքը ուշադիր կարդացեք և գրեք, թե ըստ հեղինակի ինչն է անմահ:
Ըստ Հովհանես Թումանյանի՝ գործն է միշտ անմահ:
2.Կարդացեք համացանցում և գրեք, թե Նադիր շահը որ երկրի թագավորն է եղել:
Նադիրը եղել է Իրանի թագավորը:
- Համացանցում կարդացեք Թաթուլ իշխանի (Թաթուլ Վանանդեցի) մասին և գրեք, թե ինչ պատասխան է տվել Տուղրիլին:
Նրան Տուղրիլը ասել է՝ «․․․ եթե դա (Արսուբան ամիրայի որդին) ապրի, քեզ կազատեմ, բայց եթե մեռնի, կհրամայեմ, որ քեզ դրան մատաղ անեն»: Թաթուլը պատասխանել է՝ «…եթե իմ զարկածն է, չի ապրի, իսկ թե ուրիշինն է, այդ չգիտեմ»:
- Նարնջագույնով նշված բառերի բացատրությունները գտեք բառարանում, սովորեք:
Պարծենալ
1. Իր արժանիքների՝ խրախուսելի արարքների և գիտակցությամբ իրեն բավարարված զգալ, պարծանքով տոգորվել, պարծանք զգալ:
2. Հպարտանալ մի բանով, մի բան իր պարծանքը համարել:
3. Պարծենկոտ դառնալ, գոռոզանալ, գոռոզամտել:
Գոռոզ
1. Ինքնահավան, ինքնապանծ, մեծամիտ, ամբարտավան:
2. Հպարտ, խրոխտ:
Անսասան
1. Չսասանվող, աներեր, հաստատուն:
2. Անպարտելի, անհաղթելի, անառիկ:
3. Անհողդողդ, անդրդվելի, տոկուն:
Հավլունի
Աննկուն
1.Ոչ նկուն, չընկճվող:
2. Դիմացկուն, անպարտելի, անխորտակելի:
Կանգուն
1. Ոտքի վրա կանգնած, պատրաստ:
2. Այնպիսին, որը կանգնած է, գտնվում է ուղղահայաց դիրքում:
3. Չավերված, անխախտ, չտապալված:
4. Հաստատուն, աներեր, կայուն:
5.Չխոցված, չընկճված:
- Կանաչով նշված հատվածները բացատրեք:
Զորք հավաքեց անհամար,
Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար։
Իր զորքով եկավ և շրջապատեց Թըմկա բերդը:
Ընկան քաջեր, անթիվ քաջեր,
Բերդի գըլխին հավասար։
Բազմաթիվ քաջեր զոհվեցին:
- Բնութագրեք Թաթուլ իշխանին:
Թաթուլ իշխանը սարի պես անսասան էր, անհաղթ ու աննկուն: