ՀԱՄԵՐԳ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

Բանաստեղծությունից դուրս գրել 18 գոյական:

Վտակ, ժայռ, քար, գլուխ, ավազ, փրփուր, բերան, ծերունի, թոռնիկ, երգ, բնություն, համերգ, ունկնդիր, անտառ, ջուր,աղմուկ, միտք, արձագանք:

 6 ածանցավոր բառ

Անխոս, անհանգիստ, հավերժական, պառաված, թոռնիկ, ընկած:

 2 բարդ բառ:

Ձայնակցել, ունկդրել:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы