

Մայրամուտի արեգակը պալատները կարմիր ներկեց:
Փախստականը բարձրացավ ժայռերից մեկի վրա:
Այնտեղ ժայռերի մեջ մարդիկ իսկական տներ էին փորել:



Եզոպոսի առակներից մեկում այսպիսի բան է պատմվում.
Ընկերոջից շատ ձուկ որսալու համար մեկը պղտորում է ջուրը: Հավանաբար այդտեղից էլ առաջացել է << պղտոր ջրում ձուկ որսալ>> արտահայտությունը ։ Դա գործածվում է խառնաշփոթ դրություն ստեղծող ու դրանից օգուտ քաղող մարդու մասին:

Տասնութերորդ դարում Ռուսաստանի թագավոր Պետրոս Առաջինը պալատում մի սպիտակ ագռավ է պահում՝ որպես հազվագյուտ երևույթ։
Խոսքի մեջ << սպիտակ ագռավ>> արտահայտությամբ բնորոշում են մյուսներից տարբերվող մարդկանց, հազվադեպ հանդիպող առարկաները։ Առաջին անգամ դա հռոմեական մի բանաստեղծ՝ Յուվենալիուսն է գործածել։

Նախադասության մեջ բառերի տեղերը փոխելիս փոխվում է նաև նախադասության արտահայտած միտքը։ Օրինակ՝ առաջին նախադասությունում իշխան բառը լրացնում է ձի բառին, իսկ երկրորդում՝ դուռ բառին։
Ա Իշխանի ձին — Բ իշխանի դռանը
Ա հզոր շինություն — Բ հզոր ժամանակ
Ա հոգնած երգչուհի — Բ հոգնած զրուցել
Ա ամբիոնի մոտ կանգնած մարդ — ամբիոնի մոտ կանգնած պապ