Վախթանգ Անանյան
Մայր այծյամը
Մի անգամ հեղինակը և իր ընկերը վիճեցին։ Հեղինակը պնդում էր, թե որքան էլ ձագը մեծանա, մայրը չի մոռանա նրան։ Բայց նա պնդում էր, որ դա ճիշտ չէ։ Եվ իր օրինակներն էր բերում։
-Կովը, որ նոր ձագ է ունենում, իր նախորդ ձագին օտարանում է,- պնդում էր նա։
Այդ հարցում հեղինակը և ընկերը մնացին տարակարծիք, մինչև որ մի դեպք վերջ տվեց նրանց վեճին։
Մի տարի, երբ նրանց մոտ դեռևս չեր արգելված այծյամի որսը, նա ու նրա ընկերը որսի գնացին։
Մի ձորակով անցնելիս թփուտներից դուրս ցատկեցին երկու այծյամ և սրընթաց վազեցին լեռան լանջի կածանով, իսկ նրանց ետևից՝ մի սիրունիկ, գողտրիկ ուլիկ։ Այծյամներից մեկը ուլի մայրիկն էր։Նրանք արագ նշան բռնեցին նրանց, բայց նա անմիջապես զգուշացրեց ընկերոջը․
—Մորը չսպանես․․․
Եվ ընկերը ձգանը քաշեց։
Ջահել կենդանին գնդակից շանթահարված վեր ցատկեց և խփվեց գետնին։ Այդ պահին մայր այծյամը կանգ առավ, ետ նայեց և տեսնելով իր ավագ ձագին այրունաթաթախ գալարվելիս, վազեց դեպի նա․․․
Պտտվում էր սպանվածի շուրջը, հոտոտում և մոլորված մայում։Իսկ ուլիկը հեռվում կանգնած, սրել էր ականջները և չէր հասկանում, թե ինչու իր մայրը մենակ թողեց իրեն և ինչու չի փախչում-հեռանում այդ վտանգավոր ու այրունոտ վայրից․․․
Մինչ ընկերը որսորդի տենդով բռնված նշան էր բռնել մայր այծյամին, նա քաշեց ու հանդարտ հարցրեց․
-Հիշում ես, մեր վիճը․․․
Ու ավելացրեց․
-Կրակել պետք չի․․․ Արդեն մեկին կորցրեց․․․ Թող ապրի իր փոքրիկի համար․․․