Տեղեկություն.Գաֆէսճեան արվեստի կենտրոն

Գաֆէսճեան արվեստի կենտրոն (ԳԱԿ), ժամանակակից արվեստի կենտրոն Հայաստանի մայրաքաղաք Երևանի կենտրոնում գտնվող Կասկադ համալիրում։ Բացվել է 2009 թվականի նայեմբերի 9-ին։ ԳԱԿ-ը հիմնադրվել է ամերիկահայ գործարար Ջերարդ Գաֆէսճեանի կողմից և ներկայացնում է Ջերարդ Գաֆէսճեանի ժամանակակից արվեստի հավաքածուն։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը Ջերարդ Գաֆէսճեանի ամենախոշոր բարեգործական նախաձեռնություններից մեկն է։ Վերականգնելով Երևան քաղաքում գտնվող Կասկադ համալիրը՝ Գաֆէսճեանն այն դարձրեց ժամանակակից արվեստի կենտրոնի, որը ներկայացնում է ցուցադրություններ և բազմազան կրթական, մշակութային և համերգային ծրագրեր և միջոցառումներ բոլոր տարիքային խմբերի համար։

Իրինա Ռոդինայի անվան գեղասահքի և հոկեյի մարզադպրոց. Պատում

Այսօր մարզական ստուգատեսի շրջանակներում այցելեցինք Իրինա Ռոդինայի անվան գեղասահքի և հոկեյի մարզադպրոց։ Անցավ բավականին զվարճալի և ուրախ։

Ֆոտոպատում՝

Ոսկեվազի Գինու Գործարան

Այսօր միջին դպրոցի ճամփորդասերներով այցելեցինք Ոսկեվազի Գինու Գործարան։ Իրականում շատ վաղուց էի ցանկանում այցելել, բայց չէր ստացվում։ Գործարանը Արագածոտնի մարզի պատմամշակութային արժեքներից է։ Գործարանում պատրատվում և հնեցվում է շուրջ 17 տեսակ սպիտակ և կարմիր գինի։ Գինին պատրաստվում է հայաստանի տարբեր տարածաշրջաններից բերված խաղողից, շուտով նաև գործարանի սեփական այգիների խաղողից։ Գործարանի ներսում գտնվող թանգարանում ներկայացված էին նաև տարբեր գինեգործական գործիքներ որոնք գտնվել էին գործարանի տարածից։
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
Ֆոտոշարք՝

Ոսկեվազի Գինու Գործարան․ Տեղեկություն

Ոսկեվազի գինու գործարան, Հայաստանի գինու արտադրության հնագույն ձեռնարկություններից մեկը։ Գինու գործարանը բացվել է 1932 թվականին Ոսկեվազում, Արագած լեռան նախալեռներում բերրի խաղողի մշակման համար։

Ոսկեվազ գյուղը գտնվում է Քասաղ գետի գեղատեսիլ կիրճի եզրին։ Շրջանն ունի գինու պատրաստման հնագույն պատմություն։ Բազմաթիվ կարասներ հայտնաբերվել են մոտակա Սուրբ Հովհաննես եկեղեցում, որը թվագրվում է 7-րդ դարով։

Գինու գործարանը հիմնադրվել է 1932 թվականին, բայց գործարանի վերածնունդը սկսվել է 2004 թվականին, երբ ռուսաստանցի գործարար Դավիթ Հովհաննիսյանը տեղափոխվեց Հայաստան և հիմնադրեց «Ոսկեվազի Գինու Գործարան, ՍՊԸ»։ Գինիները արտադրվում են միայն խաղողի տեղական սորտերից, իսկ հնեցումը կատարվում է հայկական կաղնու տակառներում։

Ճամփորդություն դեպի Ազատի ջրամբար

Այսօր ճամփորդեցինք Ազատի ջրամբար։

Որը կարելի է նաև համարել բարձունքի հաղթահարում։ Լճին մոտենալը այդքան էլ հեշտ չէր բայց ցանկության դեպքում ամեն ինչ հնարավոր է։ Լիճը ուղակի հրաշք էր, ճիշտ է որոշ հատվածներ պատվել էին կապտականաչ ջրիմուռներով, բայց չափազանց գեղեցիկ էր։

Ուղակի հիանալի էր։

Երկրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Այս տարի ճամբարն անցավ հանգիստ և ուրախ։ Մասնակցեցինք տարբեր հետաքրքիր միջոցառումների և ճամփորդեցինք։
Գաֆէսճյան արվեստի կենտրոն

Իրինա Ռոդինայի անվան գեղասահքի մարզադպրոց

Դեպի սևաբերդ

Գինին և քիմիան

Ճամփորդություն դեպի ջրվեժի անտառապարկ

Ձմեռային ճամբարի առաջին օրվա ամփափում

Հետաքրքիր փորձեր

Ձմեռային ճամբարի չորրորդ օրվա ամփոփում

Տեղեկություններ սևաբերդի մասին

Տեղեկություններ ջրվեժի անտառապարկի մասին

Ճամփորդություն դեպի Ջրվեժի անտառապարկ պատում

Ջրվեժի անտառապարկում շատ գեղեցիկ էր և զվարճալի։ Անտառապարկում կար շատ ձյուն և ծառեր`

Անտառը հարուստ էր գեղեցիկ բնությամբ

Մի լավ սահեցինք սահնակներով՝

Տեղեկություններ Ջրվեժի անտառապարկի մասին։

Տեղեկություններ Սևաբերդի մասին

Սևաբերդ, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 53 կմ հարավ-արևելք, Գեղամա լեռների լանջին։ Սևաբերդ գյուղը գտնվում է Աբովյան քաղաքից 14,6 կմ արևելք՝ Գեղամա լեռնաշղթայի արևմտյան ստորոտին։ Ծովի մակերևույթից բարձր է 2035-2080 մ։ Սևաբերդը սամանակից է Զովաշեն, Զառ, Գեղաշեն համայնքներին, իսկ արևելքից սահմանակից է Գեղամա լեռների ալպիական մարգագետիններին։ Սևաբերդը որոշ ժամանակով միացած է եղել Զառ համայնքին։ Համաձայն ՀՀ վարչապետի 20.10. 1997 թ․ թիվ 493 որոշման՝ Սևաբերդը ներառվել է ՀՀ բարձր լեռնային բնակավայրերի շարքում։ 2017 թ․ համայնքների խոշորացման ծրագրով գյուղը մտել է Ակունք համայնքի մեջ։ Գյուղից ոչ հեռու` 1,5 կմ հարավ, գտնվել է եզդիական բնակավայր՝ Մուսաքենդ, որը այսօր անմարդաբնակ է։ Գյուղի մակերեսը կազմում է 15.92 կմ2։

Տեղեկություններ ջրվեժի անտառապարկի մասին

«Ջրվեժ» անտառապարկը հիմնվել է 1977թ. եւ ունեցել է 400,43 hա տարածք: Անտառապարկում աճում են «Կարմիր գրքում» գրանցված հազվագյուտ եւ անհետացող 21 տեսակի բույսեր` սոսի արեւելյան, գիհի բազմապտուղ, գիհի կազակական, նշենի սովորական, 100-ից ավելի ծառաթփատեսակներ եւ պարտեզային ձեւեր` եղեւնի կովկասյան, սոճի ղրիմյան, խեժափիճի սիբիրական, թույա արեւմտյան,  300 տեսակի անոթավոր բույսեր,  եւ այլն: 
 
2007թ. սկսվեցին տարածքի քարտեզագրման աշխատանքները: Արդյունքում հայտնվեց մի քարտեզ, որտեղ պարկի տարածքը սահմանվում էր 423հա, այսինքն` մոտ 23 հա ավելի: Որոշ ժամանակ անց կադաստր մտցնելու համար ներկայացվեց եւս մեկ քարտեզ` սկզբնական տարածքի չափով, սակայն այդ նոր քարտեզում այս անգամ, ըստ մեր տեղեկությունների, փոփոխված էին «Ջրվեժ» անտառապարկի սահմանները. դուրս էր հանված անտառածածկ 23 հեկտարանոց տարածքը, փոխարենն ընդգրկվել էր լերկ լանջերով հողակտոր: Քարտեզագրումն իրականացրել է «Ուայթ գեյթ» կազմակերպությունը: