Էյֆելյան աշտարակ, երկաթյա վանդակավոր աշտարակ՝ տեղակայված Մարսյան դաշտում՝ Փարիզում։ Այն անվանվել է ի պատիվ ճարտարապետ Գուստավ Էյֆելի, ում կազմակերպությունն էլ հենց ծրագրել և կառուցել է աշտարակը։
Գանձասար – հայերեն, նշանակում է «գանձերի լեռ»: Վանքը հիմնադրվել է XII դարում: Վանքը պահպանել է հոգևոր կենտրոնի դերը Հասան-Ջալալյան իշխանների ջանքերով: Վանքում եղել է դպրոց, որտեղ հոգևոր առաջնորդները վերապատրաստվել են, ստեղծվել և պահպանվել են ձեռագրեր: 2008 թվականին Արցախում կայացավ «մեծ հարսանիք», որի ընթացքում ամուսնացան 687 զույգեր: 550 զույգերը ամուսնացան Ղազանչեցոց տաճարում, իսկ 137-ը`Գանձասարի վանքում:
«Մենք և մեր սարերը» հուշարձանը
«Մենք և մեր լեռները» հուշարձանը Արցախի ամենահայտնի խորհրդանիշներից մեկն է և պատկերված է Արցախի Հանրապետության զինանշանի վրա, գտնվում է Ստեփանակերտի մուտքի մոտ: Մարդկանց մեջ այն կոչվում է նաև «Պապիկ և Տատիկ»: Հուշարձանը կառուցվել է 1967 թվականին` կարմիր տուֆից, հեղինակը քանդակագործ Սարգիս Բաղդասարյանն է: Անպայման այցելեք այս հուշարձանը:
Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931 թվականին:Թանգարանում պահպանվում են հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ, որոնք ներկայացնում են մայրաքաղաքի անցյալն ու ներկան։ Շենքն ինքնին բարձր գեղարվեստական արժեք ներկայացնող կառույց է և ընկալվում է իբրև մոնումենտալ հուշարձան, «ձոն»` նվիրված Երևանին ու Հայաստանի մյուս 11 մայրաքաղաքներին:
Օձուն, գյուղ ՀայաստանիԼոռու մարզում՝ մարզկենտրոն Վանաձորից 47 կմ հյուսիս-արևելք։ Մատենագրական աղբյուրներում Օձունը հիշատակվում է սկսած 8-րդ դարից։Օձուն գյուղը գտնվում է Լոռու մարզի Թումանյանի շրջանում:Քարայրներից հայտնաբերվել են բազմաթիվ հիշատակարաններ։Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և պտղաբուծությամբ։
Բնակչությունը հիմնականում զբաղվում է հացահատիկի, կարտոֆիլի, բանջարաբոստանային և կերային կուլտուրաների մշակությամբ։ Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, միս, ձու, բուրդ և մեղր։
Լոռու մարզը բնակչության թվով առաջին մարզն է: Մարզն իր բոլոր հարևան մարզերի և Վրաստանի հետ կապվում է բարեկարգ ավտոխճուղիներով կապվում է :Լոռու մարզի տարածքը զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարք նահանգի արևելյան կեսը: Լոռու մարզը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Այժմ մյուս մարզերից տարբերվում է բնակչության ավելի մեծ բացարձակ թվով: Մարզի Դսեղ գյուղում է ծնվել ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, որտեղ էլ գտնվում է նրա տուն-թանգարանը:
Հառիճավանք, միջնադարյան եկեղեցական համալիր Հայաստանում։Այն հնագույն միջնադարյան հայկական վանքերից է։ Ամենահին շինությունը 7-րդ դարում կառուցված Ս. Գրիգոր եկեղեցին է։ Նրան կից կան 13-րդ դարում կառուցված երկհարկանի աղոթարաններ։ Այս հուշարձանը միջնադարյան ճարտարապետության գոհարներից է՝ պարուրված նուրբ զարդաքանդակներով։ Վանքը եղել է նաև գիտության կենտրոն։Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է Զաքարե և Իվանե եղբայրների հրամանով 1201 թվականին, այն խաչաձև գմբեթավոր մեծաչափ կառույց է։