134․Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:
Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:
Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես դժոխք լիներ:
Գլորվում էր զառիվայր լանջով:
Ձայնն էլ խզված էր ու խռպոտ:
Առանց ընդհատելու լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:
Դու միանգամայն անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:
Անկոտրում ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:
Միանգամից ոգևորվում է ու կպչում գործի:
135․ Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Պատկերացրեք, որ երկրի վրա մեզ հետ միասին ապրում են էակներ, որոնց կյնքի ժամանակամիջոցը՝ ծնունդից մինչև մահ, տեղավորվում է վայրկյանի հազարերորդական մասում: Այդպիսի յուրաքանչյր էակի կյանքի ընթացքում դիտվող աշխարհը ակնթարթային լուսանկարը կլինի: Այդ նկարի մեջ տարօրինակ դիրքերում քարացած անշարժ էակներ՝ մարդիկ կլինեն:
136․ Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Երկրագնդի վրա կյնքը հավանաբար ծովում է սկզբնավորվել: Ու թեև զարգացման միլիոնավոր տարիներ են անցել, հիմա ել մարդու մարմնի հյուսվածքները ողողվում են աղային լուծույթով, որն իր բաղադրությամբ շատ նման է ծովի ջրին: Դրանք անհրաժեշտ են նյութափոխության և օրգանիզմի ամբողջ գործընթացի համար: Բայց ջուրը միայն օրգանիզմի առողջ և արդյունավետ գործունեուությանն է նպաստում: Ծովն ինքնին սննդանյութերի աղբյուր է: Վերջապես նաև ջրային ճանապարհների մասին հիշենք:
137. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Ա. թամար կղզու բոլոր շինություններից ամենահրաշափա.ը Սուր. Խաչի տաճարն էր: Բ. ուրավոր նավեր ցամաքից կրում էին ամենա.նտիր քարերը՝ տաճարի շինվա.քի համար: Գագիկ թա.ավորը մինչ. ան.գամ հեթանոսական մի բերդ կործանել տվեց, որ դրա քարերն էլ բերեն Ա. թամար: Տաճարի շինվա.քի համար օ.տագործվեց ավելի քան երկու հար. ուր լիտր կաթ: Պատերը զար.արված էին բար.րաքանդակ պատկերներով, որոնց մե. Աստվածաշնչյան հերոսների և Փրկ.ի բոլոր կար.որ տն.րիություն .երը եր.ում էին:
138․Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Վերջապես նրանք հասան հռչակավոր Խաչաղջյուրին: Առաջնորդը մագլցեց ժայռն ու անցքի մոտից մի պարան կապեց, որպեսզի տղաները կառչելով բարձրանան քարանձավ: Քարանձավային լճակից թափվող առվակի մեղմ խոխոջյունն էր լսվում: Ջուրն այնքան թափանցիկ էր, որ հատակի խի.ն ու ավազը երևում էին: Արշավախմբի որոնումները ցնցող արցունք տվեցին: Տղաները այդ քարանձավից ոչ միայն նախամարդու իրեր գտան, այլև, բազմաթիվ ստորգետնյա անձավներ, լճեր ու գետեր:
139. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխատիր չկրկնել):
Օրինակ՝ քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:
Նուրբ, աշխատասեր, խորամանկ, բարի Քույր,
Փոքր, չարաճճի, ազնիվ, սիրելի եղբայր,
Համբերատար, աջակցող, ուշադիր մայր,
Ուժեղ, խելացի, հասկացող, հայր,
Կամեցող, սիրելի, տատիկ
Հոգատար, յուրահատուկ, պապիկ: