Առօրյայում մեր օգտագործած շատ մթերքներ, ունեն շատ հետաքրքիր, աննկատ մնացած հատկություններ, որոնց բացահայտումը այս նախագծի ընթացքում ուսումնասիրման հիմնական նյութն է:
Ուսումնասիրման արդյուքները հրապարակվում են սովորողների բլոգներում, ենթակայքում, այս նյութերը մասնակցում են նաև բնագիտատեխնիկական ստուգատեսին:
Ջուր- սովորական և սառցե

առաջադրանք- պատրաստել ուսումնական նյութ սովորական և սառցե ջրի ֆիզիկական հատկությունների մասին, ինչ հատուկ հատկություններ ունի սառցե ջուրը, ինչպես է դա ազդում մարդու առողջության վրա:
Շաքար -քաղցր թշնամի
առաջադրանք- պատրաստել ուսումնական նյութ շաքարի ֆիզիկական հատկությունների, բաղադրության մասին, ինչպես է այն ազդում մարդու առողջության վրա. ինչ է շաքարային դիաբետը. պատճառները, նպաստող գործոնները, սննդակարգը շաքարախտի ժամանակ, կանխարգելումը:

Ինչ գիտեք թաքնված շաքարի մասին:
Ուսումնասիրում ենք մեր սիրելի կոնֆետների և հյութերի մեջ առկա շաքարի պարունակությունը, պատրաստում դիդակտիկ նյութ:
Ջուրը գնում է, ավազը մնում է:
Էրկու ջուր, մի հաց:
Աշնան գինին, գարնան՝ ջուրը:
Ջուրն անուշ է, քանց նռան գինին:
Վազող ջուրը կեղտ չի բռնի:
Ինչ աղբրից որ ջուր ես խմում, էն աղբրին քար մի գցի:
Լավություն արա ու ջուրը գցի, ձուկը չիմանա Աստված կիմանա: