Գրականություն․ Ակսել Բակունց Միրհավ

Փոխաբերություններ՝
դառնաշունչ քամի, հաստաբուն կաղնին խոնարհվում էր, հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն, երիտասարդ կեռասենիները մրսում էին, Արևի տակ ժպտում էր վերջին արևածաղիկը և օրորում դեղին գլուխը, հնձանի դռնակը մեղմ ճռնչում էր, և մաշված դուռը դողդոջ երգում էր մի հին երգ, արևը չխոնարհվեր դեպի մայրամուտ, Շուտով կիջնի ձմեռ, վազերի օրորը, և՛ հնձանի դռնակի երգը, ճոճեց բարակ մարմինը, փափուկ քայլերով, կրակված ձեռք, այդ սերը ծիծեռնակի պես ճռվողում էր, Լսվում էր կաքավի թավ երգը, մասրենու պառավ թուփը,  աչքերը` կաս-կարմիր ածուխ…,

Համեմատություններ՝
Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար, Դիլան դայու միտքն էլ տարուբեր էր լինում, ինչպես քամիների բերանն ընկած չոր տերև, վիզը երկարեց, ինչպես կաքավը դեղնած արտերում խշշյուն լսելուց, նրա ողկույզի պես գանգուր մազերին, փափուկ քայլերով, ինչպես այծյամը ձյունի վրա, ներս մտավ, ինչպես միամիտ հավքը վանդակի բաց դռնով, Իսկ զրնգան սուրմաները կայտառ կոհակների նման ծափ էին զարկում, նրանց սերը ծնվել էր նույնքան աննկատ, ինչպես մի գիշերում բացվում է մուգ մանիշակը, այց առաջվա նման մոտիկ լինելու ցանկությունը, իբրև խոր երկնքում ճախրող թռչուն, երբեք չէր իջնում նրա շեմքին, թիակների ոսկորը մրմուռը ծակեց, ինչպես եղինջի հարվածը բաց մսերի վրա,