Ֆիզիկա․Ջերմաքանակ․Ջերմահաղորդականություն

§40. Ջերմաքանակ.

§41. Ջերմահաղորդականություն.

Առաջադրվող հարցեր՝

  1. Ինչով են տարբերվում ջերմահաղորդման պրոցեսը և աշխատանքի կատարումը:
    Եվ ջերմահաղորդմամբ, և մեխանիկական աշխատանք կատարելով կարելի է փոփոխել մարմնի ներքին էներգիան, տարբերությունը միայն այն է, որ ջերմահաղորդման պրոցեսը տեղի է ունենում առանց աշխատանք կատարելու:
  2. Ինչ է ջերմանաքանակը: 
    Ջերմաքանակը մարմնի ներքին էներգիայի փոփոխությունն է ջերմահաղորդման պրոցեսում: Այսինքն ջերմաքանակը ներքին էներգիայի այն մասն է, որը ջերմահաղորդման պրոցեսում մի մարմինը տալիս է մյուսին:
  3. Ինչ միավորով է արտահայտվում ջերմաքանակը միավորների ՄՀ-ում:
    Ջերմաքանակը, ինչպես նաև էներգիան, արտահայտվում է ջոուլով (Ջ): Օգտագործում են նաև կիլոջոուլ (կՋ) և մեգաջոուլ (ՄՋ) միավորները:
  4. Որ դեպքում է ավելի շատ ջերմաքանակ պահանջվում՝ նույն զանգվածի գոլ, թե եռման ջուր ստանալու համար:
    Քանի որ ջուրը եռման ժամանակ հասնում է 100 աստիճանի, իսկ ավելի բարձր աստիճանի դեպքում գոլորշիանում է, նշանակում է գոլ ժամանակ իր ջերմաստիճանը ավելի ցածր է: Հետևաբար զանգվածի գոլ վիճակ ստանալու համար ավելի քիչ ջերմաքանակ է պահանջվում, քան եռման ջուր ստանալու, քանի որ ավելի բարձր ջերմաստիճան ստանալու համար ավելի շատ ջերմաքանակ է հարկավոր:
  5. 1լ և 2լ տարողությամբ անոթները լիքը լցված են եռման ջրով: Մինչև սենյակային ջերմատիճանը սառչելիս որ անոթի ջուրն ավելի շատ ջերմաքանակ կկորցնի:
    2լ, քանի որ երկու անոթներն էլ լցված են ջրով` այսինքն նույն նյութով, և նրանց սկզբնական և վերջնական ջերմաստիճանները պետք է լինեն նույնը` եռման աստիճանից պետք է փոխվեն սենյակային ջերմաստիճանի, իսկ երկրորդ անոթի ծավալը, հետևաբար և կշիռը երկու անգամ մեծ է առաջինից, հետևավար երկրորդ անոթը առաջինից երկու անգամ ավելի շատ ջերմաքանակ կկորցնի սառչելիս:
  6. Նկարագրեք ջերմահաղորդականության երևույթը ցուցադրող փորձը:
    Պղնձե ձողի երկայնքով մոմով մի քանի լուցկու հատիկ ամրացնենք: Ձողի մի ծայրը տաքացնենք սպիրտայրոցի բոցով: Տաքանալու ընթացքում մոմն սկսում է հալվել, և լուցկիներն աստիճանաբար պոկվում են ձողից: Ընդ որում՝ սկզբում պոկվում են այն լուցկիները, որոնք կրակի բոցին ավելի մոտ են: Հետո հերթականությամբ պոկվում են մյուսները: Այս փորձից երևում է, որ էներգիայիան հաղորդվում է ձողի տաք ծայրից դեպի սառը ծայրը:
  7. Թվարկեք մի քանի լավ ջերմահաղորդիչ մի քանի վատ ջերմահաղորդիչ նյութեր:
    Լավ ջերմահաղորդիչներ մետաղներն են, օրինակ` արծաթ, երկաթ, պղինձ: Ավելի վատ ջերմահաղորդիչներ են հեղուկները, օրինակ՝ ջուրը, իսկ գազերը, օրինակ՝ օդը, շատ ավելի վատ ջերմահաղորդիչներ են: Վատ հաղորդիչներ են նաև բամբակը, բուրդը, ռետինը, փայտը, խցանը, կտորը:
  8. Ինչու է օդը վատ ջերմահաղորդիչ:
    Օդը գազերի խառնուրդ է: Գազերի ջերմահաղորդունակությունը շատ փոքր է:  Ջերմահաղորդունակությունը էներգիայի փոխանցումն է մարմն մի մասից մյուսը, որը տեղի է ունենում մոլեկուլների փոխազդեցության ընթացքում: Գազերում մոլեկուլները գտնվում են միմյանցից մեծ հեռավորությունների վրա, ուստի էներգիայի փոխանցումը տեղի է ունենում շատ ցածր արագությամբ:
  9. Ինչ կիրառություն ունեն ջերմամեկուսիչ նյութերը:
    Որպես ջերմամեկուսիչներ օգտագործվում են ցածր ջերմահաղորդականություն ունեցող նյութերը: Օրինակ` աղյուսե պատերը սենյակի օդը լավ են պահպանում սառչելուց: Պատուհանի կրկնակի ապակիները` բաժանված օդի շերտով, նույնպես լավ են ջերմամեկուսացնում սենյակը: Մուշտակը ձմռանը մարդու մարմինը պահպանում է սառչելուց: Մառանները սովորաբաև պատում են ջերմամեկուսիչ նյութերով (ծղոտ, թեփ և այն), որոնք պաշտպանում են այնտեղ պահվող մթերքը տաքանալուց:
  10. Ինչ եք կարծում հնարավոր է ջերմահաղորդականությն երևույթը վակուումում: Ինչու:
    Ձերմահաղորդականությունը տեղի է ունենում մոլեկուլների իրար հետ բախվելու միջոցով, իսկ վակուումում մոլեկուլներ չկան: Հետևաբար, վակուումում ջերմահաղորդականություն երևույթը հնարավոր չէ:

Աշխարհագրություն․ Ինքնաստուգում 8-րդ դասարան

Ինչո՞վ է բացատրվում Ռուսաստանի բնակչության անհամաչափ բաշխումը։
Էական փոփոխություններ է գրում սեռատարիքային կազմը։ Նոր ծնվածների թվի նվազումը բերում է երիտասարդների տեսանելի կշռի նվազման և բարձր տարիք ունեցողների տեսակարար կշռի ավելացման։ Այդ երևույթը հայտնի է «բնակչության ծերացում» անունով։ Ռուսաստանն աչքի է ընկնում նաև բնակիչների, հատկապես տղամարդկանց կյանքի ոչ բարձր միջին տևողությամբ։ Դրա գլխավոր պատճառներն են՝բնակչության ոչ բարձր կենսամակարդակը և ալկոհոլի չափազանց շատ օգտագործումը։ 

2․ Որոնք են Ռուսատանի տնտեսական զարգացման նախադրյալները։
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախադրյալներն են.
Բազմապիսի ու հարուստ բնական ռեսուրսների առկայությունը,
Համեմատաբար որակյալ աշխատանքային ռեսուրսների առկայությունը,

  • Մեծածավալ կապիտալ շինարարությունն ու արդյունաբերության նոր ճյուղերի զարգացում, որոնք ստեղծում են մեծ պահանջարկ, այսինքն ներքին տարողունակ շուկա։

3․ Որոնք են Ռուսաստանի տնտեսության առաջատար ճյուղերը։
Մեքենայաշինություն,արդյունաբերություն,գյուղատնտեսույթուն, էներգետիկա:

4․ Որոնք են հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներն ու խթանիչները։
Հարավարևմտյան Ասիայով են անցնում Եվրոպական ու Աֆրիկական Ասիային կապող հաղորդակցության գլխավոր ուղիները: Դա մեծ ազդեցություն է թողնում այդ տարածաշրջանի երկրների սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման վրա: Այս տարածաշրջանը ունի բարենպաստ աշխարհագրական դիրք ու հարուստ է բնական ռեսուրսներով, հատկապես նավթով: Քանի որ խիստ հակասություններ կան Հարավարևմտյան Ասիայի պետությունների միջև, և որի պատճառով էլ այն դարձել է աշխարհի ամենաանկայուն տարածաշրջաններից մեկը: Այստեղ հաճախակի են երկրաշարժերը։

5․ Ո՞ր լճերն են Թուրքիայի տարածքում.
1) Ուրմիան և Արալյանը 3) Կասպիցը և Լադոգան
2) Վանան և Թուզը 4) Օնեգան և Արալյանը

6․ Թուրքիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Իսքենդերունը սև մետաղաձուլության խոշորագույն կենտրոնն է:

2) Երկրի քիմիական արդյունաբերությունն արտադրում է դեղագործական
ապրանքների համաշխարհային արտադրանքի գերակշիռ մասը:
3) Էլեկտրաէներգիայի գերակշիռ մասն արտադրվում է ջէկերում:
4) Թեթև արդյունաբերությունը երկրի արդյունաբերության ավանդական զարգացած ճյուղերից է:

7․ Թուրքիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Տարածքի մեծությամբ առաջինն է Հարավարևմտյան Ասիա տարածաշրջանում:

2) Ափերը ողողում են Սև և Կասպից ծովերի ջրերը:
3) Հյուսիս–արևմուտքում սահմանակցում է Հունաստանին և Բուլղարիային:
4) Տիգրիս գետի վրա կառուցվել է Թուրքիայի ամենախոշոր՝ Քեբանի ջրամբարը:

8․ Իրանին սահմանակից երկրներ չեն.
1) Աֆղանստանը և Հայաստանը
2) Ռուսաստանը և Տաջիկստանը
3) Թուրքմենստանը և Թուրքիան
4) Իրաքը և Պակիստանը

9․ Իրանի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Պարսկերենը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին:
2) Իրանի բնակչության մեծ մասը դավանում է իսլամի շիա ուղղությունը:
3) Իրանի սև մետաղաձուլության խոշոր կենտրոնը Սպահանն է:
4) Նավթավերամշակման խոշոր կենտրոն Աբադան քաղաքը Կասպից ծովի
ափին է:

10․ Իրանի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Երկիրը հարուստ է ջրային և անտառային ռեսուրսներով:
2) Հարավկասպիական դաշտավայրը երկրի ամենաչորային շրջանն է:
3) Երկրի կենտրոնական շրջաններում գյուղատնտեսության հիմքը ոռոգովի
երկրագործությունն է:
4) Կասպից ծովի ափամերձ շրջաններում գլխավոր մշակաբույսը փյունիկյան
արմավենին է:

11․ Ընտրել Հարավային Ասիայի պետությունների և դրանց մայրաքաղաքների
համապատասխանությունների ճիշտ շարքը.

  1. Նեպալ ա. Դաքքա
  2. Բանգլադեշ բ. Կատմանդու
  3. Հնդկաստան գ. Իսլամաբադ
  4. Պակիստան դ. Դելի
    1) 1–ա, 2–բ, 3–գ, 4–դ
    2) 1–ա, 2–գ, 3–դ, 4–բ
    3) 1–բ, 2–ա, 3–դ, 4–գ
    4) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա

12․ Ո՞ր կրոնն է ծագել Հարավային Ասիա տարածաշրջանում.
1) քրիստոնեությունը
2) բուդդայականությունը
3) մահմեդականությունը
4) հուդայականությունը

13․ Բնութագրումով որոշել տարածաշրջանը.
Այս տարածաշրջանն աչքի է ընկնում բնակչության բարձր խտությամբ: Բնակչության մեծ մասը խոսում է հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող լեզուներով: Այստեղ գերակշռում են տնտեսապես թույլ, ագրարային տնտեսություն ունեցող երկրները: Տարածաշրջանը միջազգային շուկա է արտահանում ջութ և
ջութե ապրանքներ, թեյ և համեմունք: Ո՞ր տարածաշրջանն է.

1) Հարավային Ասիան 3) Հարավարևմտյան Ասիան
2) Արևելյան Ասիան 4) Կենտրոնական Ասիան

14․Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:
Թուրքիան աշխարհի այն փոքրաթիվ երկրներից է, որի տարածքը միաժամանակ գտնվում է երկու աշխարհամասերում` Եվրոպայում և Ասիայում, սակայն նրա (97%)-ը գտնվում է Ասիայում, այդ պատճառով էլ Թուրքիան համարվում է Հարավարևմտյան Ասիայի կազմում: Թուրքիայի եվրոպական մասը կազմում է պատմական Արևելյան Թրակիան, որը գտնվում է Բալկանյան թերակղզու հարավ-արևելյան մասում:

15․ Որո՞նք են Իրանի զարգացման նախադրյալները:
Իրանի զարգացման նախադրյալներն են բնական ռեսուրսները և տնտեսությունը։

140. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

Սիրտ- սրտակեր
վախ- վախկոտ
քար-
մայր, երկինք, արև, փայտ, լեռ(ն), փողոց, երկաթ, օդ, ծաղիկ, եղբայր, ոսկի, արծաթ, ծով, Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա:

141․ Նախադասությունները կարդա՛ և պարզի՛ր, թե ի՞նչ դեր ունեն ածականին ավելացված ավելի, պակաս, ամենից բառերը: Դուրս գրիր այդ ածականները։

Կետերը ջրի տակ կարողանում են երկար մնալ՝ մեկից երկու ժամ: Ծովային կրիաներն ավելի երկար են դիմանում՝ երեք ժամ և ավելի: Սակայն ծովային կրիաների մի տեսակ կա, որ ջրի տակ ամենից երկար է մնում. նա կարող է մի քանի օր դուրս չգալ: Պինգվիններն ընդհանրապես խոշոր թռչուններ են: Դրանց մեջ արքայական պինգվինն ավելի խոշոր է, քան մյուս տեսակի պինգվինները: Ամենից խոշորը կայսերական պինգվինն է, որը ամենից հաճախ հանդիպող տեսակներից է:

Օվկիանոսի ջրերն ամենուր աղի են: Բայց բևեռային շրջաններում ջուրը պակաս աղի է, քան մյուս տեղերում: Ամենից քիչ աղի է Բալթիկ ծովի ջուրը, իսկ ամենից շատ՝ Կարմիր ծովինն ու Պարսից ծոցինը:

Englis. Flood

A flood happens when water overflows or soaks land that is normally dry. There are few places on Earth where people don’t need to be concerned about flooding.

Generally, floods take hours or even days to develop, giving residents time to prepare or evacuate. Sometimes, floods develop quickly and with little warning.

A flood can develop in a many ways. The most common is when rivers or streams overflow their banks. These floods are called riverine floods. Heavy rain, a broken dam or levee, rapid icemelt in the mountains, or even a beaver dam in a vulnerable spot can overwhelm a river and send it spreading over nearby land. The land surrounding a river is called a flood plain.

Հայոց լեզու․ Գործնական քերականություն

134․Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:

Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես դժոխք լիներ:

Գլորվում էր զառիվայր լանջով:

Ձայնն էլ խզված էր ու խռպոտ:

Առանց ընդհատելու լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:

Դու միանգամայն անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:

Անկոտրում ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:

Միանգամից ոգևորվում է ու կպչում գործի:

135․ Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Պատկերացրեք, որ  երկրի վրա մեզ  հետ  միասին ապրում են էակներ,  որոնց կյնքի ժամանակամիջոցը՝ ծնունդից մինչև մահ, տեղավորվում է վայրկյանի հազարերորդական մասում: Այդպիսի յուրաքանչյր էակի կյանքի ընթացքում դիտվող աշխարհը ակնթարթային լուսանկարը կլինի: Այդ  նկարի մեջ տարօրինակ դիրքերում քարացած անշարժ էակներ՝ մարդիկ կլինեն:

136․ Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Երկրագնդի վրա կյնքը հավանաբար ծովում է սկզբնավորվել: Ու թեև զարգացման միլիոնավոր տարիներ են անցել, հիմա ել մարդու մարմնի հյուսվածքները ողողվում են աղային լուծույթով, որն իր բաղադրությամբ շատ նման է ծովի ջրին: Դրանք անհրաժեշտ են նյութափոխության և օրգանիզմի ամբողջ գործընթացի համար: Բայց ջուրը միայն օրգանիզմի առողջ և արդյունավետ գործունեուությանն է նպաստում: Ծովն ինքնին սննդանյութերի աղբյուր է: Վերջապես նաև ջրային ճանապարհների մասին հիշենք:

137. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ա. թամար կղզու բոլոր շինություններից ամենահրաշափա.ը Սուր. Խաչի տաճարն էր: Բ. ուրավոր  նավեր ցամաքից կրում էին ամենա.նտիր քարերը՝ տաճարի շինվա.քի համար: Գագիկ թա.ավորը  մինչ. ան.գամ  հեթանոսական մի բերդ կործանել տվեց, որ դրա քարերն էլ բերեն Ա. թամար: Տաճարի շինվա.քի  համար օ.տագործվեց ավելի քան երկու հար. ուր լիտր կաթ: Պատերը զար.արված էին բար.րաքանդակ   պատկերներով,  որոնց մե. Աստվածաշնչյան հերոսների և Փրկ.ի բոլոր կար.որ  տն.րիություն .երը եր.ում էին:

138․Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Վերջապես նրանք  հասան հռչակավոր Խաչաղջյուրին: Առաջնորդը մագլցեց ժայռն ու անցքի մոտից մի պարան կապեց, որպեսզի տղաները կառչելով բարձրանան քարանձավ: Քարանձավային լճակից թափվող առվակի մեղմ խոխոջյունն էր լսվում: Ջուրն այնքան թափանցիկ էր, որ հատակի խի.ն ու ավազը  երևում էին: Արշավախմբի  որոնումները ցնցող  արցունք տվեցին: Տղաները այդ քարանձավից ոչ միայն նախամարդու իրեր գտան, այլև, բազմաթիվ ստորգետնյա անձավներ, լճեր ու գետեր:

139. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխատիր չկրկնել):

Օրինակ՝ քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

Նուրբ, աշխատասեր, խորամանկ, բարի Քույր,
Փոքր, չարաճճի, ազնիվ, սիրելի եղբայր,
Համբերատար, աջակցող, ուշադիր մայր,
Ուժեղ, խելացի, հասկացող, հայր,
Կամեցող, սիրելի, տատիկ
Հոգատար, յուրահատուկ, պապիկ:

Փետրվար ամսվա ամփոփում

Ներկայացնել հենաշարժիչ համակարգի գործառույթը մեր օրգանիզմում։
Ներկայացնել ոսկռերի կառուցվածքը։
Մկանային համակարգի կառուցվածքը և ֆունկցիան։
Ներկայացնել հետաքրքիր փաստեր մկանների մասին։
մկանների տեսակները։
Արյան բաղադրություն և ձևավոր տարրեր
Արյունը ինչ կարևոր ֆունկցիա ունի մեր օրգանիզմում
Արյան կարգեր
Արյան մակարդումբ գ-

Հայոց լեզու․ Գործնական քերականություն

132․Կազմիր տրված գոյականների սեռական հոլովը և նշիր, թե որ հոլովմանն է պատկանում:

Սենյակ, տուն, քաղաք, այգի, օր, գեղեցկություն, լեռ, քույր, դուռ, փողոց, բեռ, գիրք, ամիս, լուսամուտ, ձյուն, ընկեր, ուսում, աշուն, գրիչ, շուն, ձուկ, բարդի, խաղող, զարգացում, դիմում, խնձորենի, րոպե, շաբաթ, ապակի, սար, պապ,  մասրենի, մորեղբայր, գդալ, սյուն, ձի, երեկ,  երեկո,  խաղաղություն:

Օրինակ`  սենյակ-սենյակի, ի հոլովման 

133․Տրված զույգ բառերից կազմի՛ր ածականներ:
Առյուծ և սիրտ- առյուծասիրտ
տերև և փուշ-փշատերև
երանգ և երփն- երփներանգ
ձայն և վիշապ-վիշապաձայն
թույր և ձյուն,
սուր և ծայր, դատարկ և գլուխ, շեկ և հեր, գունդ և ձև, փրփուր և բաշ, միշտ և ժպիտ, ձյուն և փրփուր:

Հայոց լեզու․ Գործնական քերականություն

127.․Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Նախօրոք, շնորհք, մեհյան, ներողություն, խոչընդոտող, նրբանկատ:

Այնքան շատ են խոչնդոտողները ու խանգարողները, որ էլ ոչինչ չեմ ուզում անել:

Դե՛, ցո՛ւյց տուր շնորհքդ, թող տեսնեն, թե ինչեր ես անում:

Նախօրոք ամեն ինչ պատրաստել էր, որ հետո իրար չխառնվեր։

Ներողություն խնդրեց ու հանգիստ դուրս եկավ. կարծես ոչինչ չէր եղել:

Հեթանոսական մեհյան տեղում է կառուցվել այս տաճարը:

Շատ նրբանկատ մարդ է. երբեք ընկերներիս մոտ ինձ դիտողություն չի անում:

128․Շարքերում գտիր ուղղագրական սխալները:

  • արփշիռ, փաղչել, հորձանուտ, տարրալուծել
    արբշիռ, փախչել, հորձանուտ, տարրալուծել
  • արհամարել, տարորոշել, ավելորդ, բոխկ
    արհամարհել, տարորոշել, ավելորդ, բողկ
  • քսուք, ժայտքել, ճմռթել, գախտագողի
    քսուկ, ժայթքել, ճմրթել, գաղտագողի
  • պարքև, պանդուղտ, սայթակել, դշխուհի
    պարգև, պանդուխտ, սայթաքել, դշխուհի

  • 129․Տրված կապակցություններում ընդգծված բառերով փոխաբերական իմաստով բառակապակցություն կազմիր:
  • Օրինակ՝ մաքուր սրբիչ-մաքուր հոգի
  • լուսավոր սենյակ- լուսավոր մարդ, լուսավոր հոգի
  • բարձր սար- բարձր մակարդակ
  • սև գրիչ- սև հոգի, սև գործ
  • տափակ տանիք- տափակ միտք
  • սուր դանակ- սուր խոսք
  • ծանր իր- ծանր բանավորություն
  • խոր ձոր- խոր միտք
  • 130․Բառաշարքում առանձնացրու հոմանիշ բայերի 6 զույգ: 
  • Սփրթնել, ծաղրել, սարսափել, աղաչել, գունատվել, սաստկանալ, հեգնել, ուժեղանալ, իշխել, ահաբեկվել, աղերսել, տիրել:

    Սփրթնել-գունատվել
    ծաղրել- հեգնել
    սարսափել-ահաբեկվել
    աղաչել-աղերսել
    սաստկանալ-ուժեղանալ
    իշխել-տիրել
  • 131․ Կետերի փոխարեն գրիր ածանցներ:
  • Օրինակ՝ վազ.- վազք, վազորդ
  • արմավ-արմավենի
  • ուժ-ուժեղ
  • հարսն.-հարսնացու
  • տենչ.-տենչանք
  • գործ.- գործարան
  • մետաղ.-մետաղե
  • խռով.-խռովկան
  • փայլ.-փայլուն
  • վերջ.-վերջաբան
  • հոտ.-հոտավետ
  • հուր.- հրեղեն
  • խնձոր.-խնձորենի