
Համագործակցությունը որևէ ուղղությամբ կամ որոշակի խնդիր լուծելուն ուղղված համատեղ գործունեությունն է:
Մարդու կյանք հնարավոր է միայն այլ մարդկանց հետ համատեղ: Այդ առումով մարդկանց համատեղ կյանքը՝ համակեցությունը, այլընտրանք չունի: Յուրաքանչյուր մարդ, նման լինելով մյուսներին, նաև տարբերվում է իր բնավորությամբ, խառնվածքով, տեսակետներով: Քանի որ ժամանակակից հասարակությունում մարդիկ ավելի ազատ են, ապա այդ տարբերություններն ավելի ակնհայտ են դառնում:
Մարդկանց միջև հաղորդակցությունը կարող է լինել հաճելի կամ տհաճ, ձանձրալի կամ հետաքրքիր: Մեզանից յուրաքանչյուրն ունի բազմաթիվ անձնական շփումներ, որը կարող են լինել տհաճ, ձանձրալի կամ հետաքրքիր: Միմյանց նկատմամբ հետաքրքրության հիմքում ընկած է մեր նախասիրությունների, հայացքների, պահանջմունքների և այլ հատկանիշների ընդհանրությունը:
Համագործակցության կարևոր արդյունքը անձի զարգացումն ու անհատականության ձևվավորումն է: Համագործակցությունը զարգացնում է արդյունավետ փոխահարաբերվելու կարողություններ, որոնց ունեն բոլորը ունեն: Դրանք նպաստում են ուրիշնրի կարծիքը լսելուն և ահրգելուն, տարաձայությունները խաղաղ կարգավորել կարողանալուն, փոխօգնությանն ու հանդուրժողականությանը: Համագործակցությունը նպաստում է նաև անձի հակումների բացահայտմանը և մասնագիտական կողմնորոշմանը, ցանկալի աշխատանք գտնելուն, աշխատանքային խնդիրներ լուծելուն և ընդհանրապես մասնագիտական հաջողություններին:

Հակասությունը պայքար է, կռիվ, անհամաձայնություն, վեճ: Հակասությունը կարող է շատ թեթև դրսևորում ունենալ և շատ ընդարձակ. «Հակասություն կա այնտեղ, որ կան անհամատեղելի գործողություններ»:
Մեզնից յուրաքանչյուրն ինքնատիպ է: Մենք ունենք տարբեր կարիքների, ցանկություններ, նպատակներ, որոնք էլ առաջ են բերում շահերի բախումներ: Հետևաբար, կոնֆլիկտները հասկանալու համար անհրաժեշտ է հասկանալ մարդկանց կարիքները, ցանկությունները, նպատակները, իսկ հակասությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է ՝ հանդուրժողականություն, փոխադարձ հարգանք ,ազատ մրցակցություն, հնարավորությունների հավասարություն և այլն:
Համեստությունը, հավասարակշռությունը, հավատարմությունը, հոգատարությունը և հուսալիությունը համագործակցության ու համակեցության հետ առնչվող հասկացություններ են: