Հայոց Պատմություն․ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ

  1. Ռուսաստանում ե՞րբ են իրականացվել ազատական բարեփոխումներ Ալեքսանդր II–ի կողմից:
    Ռուսաստանում Ալեքսանդր II–ի կողմից իրականացվել են ազատագրական (լիբերալ) բարեփոխումներ 1860-1870- ական թվականներին։
  2. Ի՞նչ էր նախատեսում 1870 թ. մայիսի 14–ի ցարական օրենքը: Ինչո՞ւ չլուծվեց հողային հարցը Արևելյան Հայաստանում:

    1870 թ. մայիսի 14–ի ցարական օրենքն Արևելյան Հայաստանում հողի սեփականատեր ճանաչեց կալվածատերերին: Նրանցից կախյալ գյուղացիներին միայն բարձր փրկագնով իրավունք տրվեց դառնալու հողի սեփականատեր: Այդ պատճառով շատ քիչ գյուղացիներ կարողացան հող ձեռք բերել: Բացի այդ, օրենքը չէր վերաբերում գյուղական բնակչության մոտ 72 տոկոսը կազմող պետական գյուղացիական տնտեսություններին: Միայն 1912 թ. դեկտեմբերի 20–ի օրենքով բոլոր գյուղացիներին պարտադրվեց հետ գնել իրենց հողերը` որպես մասնավոր սեփականություն:
  3. Վարչական ի՞նչ փոփոխություններ կատարվեցին Անդրկովկասում. ի՞նչ նպատակ էին դրանք հետապնդում:
    Վարչական հերթական փոփոխությամբ Անդրկովկասը բաժանվեց հինգ նահանգների։ Երևանը Նահանգը օրենքով տրոհվեց հինգ նահանգների ՝ Նախիջևանի, Երևանի, Ալեքսանդրապոլի, Սուրմալուի և այլն։
  4. Նշե՛ք Անդրկովկասում կատարված մյուս բարեփոխումները:
    Ելիզավետպոլի նահանգի մեջ ամփոփվեցին Արցախը, Գանձակը, Զանգեզուրը, իսկ Լոռին ու Ջավախքն ընդգրկվեցին Թիֆլիսի նահանգի կազմում: 1877–1878 թթ. ռուս–թուրքական պատերազմից հետո Ռուսաստանին կցված տարածքներից ստեղծվեցին Կարսի և Բաթումի մարզերը:
  5. Ի՞նչ հետևանքներ ունեցավ երկաթուղու գործարկումն Արևելյան Հայաստանում: Արդյունաբերության ո՞ր ճյուղերն էին այստեղ զարգացած:
    1899 թ. գործարկվեց Թիֆլիս—Ալեքսանդրապոլ—Կարս երկաթուղին, իսկ երեք տարի անց՝ Ալեքսանդրապոլ—Երևան հատվածը: Երկաթուղին պայմաններ ստեղծեց կապիտալիստական հարաբերությունների արագ զարգացման համար:
  6. Ի՞նչ փոփոխություններ արձանագրվեցին գյուղատնտեսության բնագավառում:
    Արևելյան Հայաստանում արդյունաբերության հիմնական ճյուղը պղնձի արտադրությունն էր, որը կենտրոնացած էր Ալավերդիում և Կապանում: Հայկական գյուղը, չնայած դանդաղ, բայց մուտք գործեց շուկայական հարաբերությունների ոլորտ: Փոխվում էին հասարակության սոցիալական կառուցվածքը, մարդկանց աշխարհայացքն ու կենցաղը:
  7. Ի՞նչ քաղաքականություն էր վարում ռուսական կառավարությունն Անդրկովկասում. ո՞րն էր դրա նպատակը: Ինչո՞ւ էր այդ քաղաքականությունն ուղղվում
    հատկապես հայերի դեմ:
    XIX դ. երկրորդ կեսին ռուսական ինքնակալությունը սաստկացրեց իր գաղութային քաղաքականությունն ազգային երկրամասերում: Անդրկովկասի նվաճումից հետո ռուսական արքունիքի սևեռուն նպատակն էր աստիճանաբար ռուսականացնել տեղական ժողովուրդներին:
  8. Ե՞րբ և ինչո՞ւ են փակվել հայկական դպրոցները:
    1884 թ. ցարի հրամանով արգելվեց տարրականից բարձր հայկական դպրոցներ ունենալը: Դրա գործադրման արդյունքում փակվեց հայկական 300 դպրոց:
Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s