- Ռուսաստանում ե՞րբ են իրականացվել ազատական բարեփոխումներ Ալեքսանդր II–ի կողմից:
Ռուսաստանում Ալեքսանդր II–ի կողմից իրականացվել են ազատագրական (լիբերալ) բարեփոխումներ 1860-1870- ական թվականներին։ - Ի՞նչ էր նախատեսում 1870 թ. մայիսի 14–ի ցարական օրենքը: Ինչո՞ւ չլուծվեց հողային հարցը Արևելյան Հայաստանում:
1870 թ. մայիսի 14–ի ցարական օրենքն Արևելյան Հայաստանում հողի սեփականատեր ճանաչեց կալվածատերերին: Նրանցից կախյալ գյուղացիներին միայն բարձր փրկագնով իրավունք տրվեց դառնալու հողի սեփականատեր: Այդ պատճառով շատ քիչ գյուղացիներ կարողացան հող ձեռք բերել: Բացի այդ, օրենքը չէր վերաբերում գյուղական բնակչության մոտ 72 տոկոսը կազմող պետական գյուղացիական տնտեսություններին: Միայն 1912 թ. դեկտեմբերի 20–ի օրենքով բոլոր գյուղացիներին պարտադրվեց հետ գնել իրենց հողերը` որպես մասնավոր սեփականություն: - Վարչական ի՞նչ փոփոխություններ կատարվեցին Անդրկովկասում. ի՞նչ նպատակ էին դրանք հետապնդում:
Վարչական հերթական փոփոխությամբ Անդրկովկասը բաժանվեց հինգ նահանգների։ Երևանը Նահանգը օրենքով տրոհվեց հինգ նահանգների ՝ Նախիջևանի, Երևանի, Ալեքսանդրապոլի, Սուրմալուի և այլն։ - Նշե՛ք Անդրկովկասում կատարված մյուս բարեփոխումները:
Ելիզավետպոլի նահանգի մեջ ամփոփվեցին Արցախը, Գանձակը, Զանգեզուրը, իսկ Լոռին ու Ջավախքն ընդգրկվեցին Թիֆլիսի նահանգի կազմում: 1877–1878 թթ. ռուս–թուրքական պատերազմից հետո Ռուսաստանին կցված տարածքներից ստեղծվեցին Կարսի և Բաթումի մարզերը: - Ի՞նչ հետևանքներ ունեցավ երկաթուղու գործարկումն Արևելյան Հայաստանում: Արդյունաբերության ո՞ր ճյուղերն էին այստեղ զարգացած:
1899 թ. գործարկվեց Թիֆլիս—Ալեքսանդրապոլ—Կարս երկաթուղին, իսկ երեք տարի անց՝ Ալեքսանդրապոլ—Երևան հատվածը: Երկաթուղին պայմաններ ստեղծեց կապիտալիստական հարաբերությունների արագ զարգացման համար: - Ի՞նչ փոփոխություններ արձանագրվեցին գյուղատնտեսության բնագավառում:
Արևելյան Հայաստանում արդյունաբերության հիմնական ճյուղը պղնձի արտադրությունն էր, որը կենտրոնացած էր Ալավերդիում և Կապանում: Հայկական գյուղը, չնայած դանդաղ, բայց մուտք գործեց շուկայական հարաբերությունների ոլորտ: Փոխվում էին հասարակության սոցիալական կառուցվածքը, մարդկանց աշխարհայացքն ու կենցաղը: - Ի՞նչ քաղաքականություն էր վարում ռուսական կառավարությունն Անդրկովկասում. ո՞րն էր դրա նպատակը: Ինչո՞ւ էր այդ քաղաքականությունն ուղղվում
հատկապես հայերի դեմ:
XIX դ. երկրորդ կեսին ռուսական ինքնակալությունը սաստկացրեց իր գաղութային քաղաքականությունն ազգային երկրամասերում: Անդրկովկասի նվաճումից հետո ռուսական արքունիքի սևեռուն նպատակն էր աստիճանաբար ռուսականացնել տեղական ժողովուրդներին: - Ե՞րբ և ինչո՞ւ են փակվել հայկական դպրոցները:
1884 թ. ցարի հրամանով արգելվեց տարրականից բարձր հայկական դպրոցներ ունենալը: Դրա գործադրման արդյունքում փակվեց հայկական 300 դպրոց:
День: 31 января 2023
Հասարակագիտություն․ Համագործակցություն, հակասություն և համակեցություն

Համագործակցությունը որևէ ուղղությամբ կամ որոշակի խնդիր լուծելուն ուղղված համատեղ գործունեությունն է:
Մարդու կյանք հնարավոր է միայն այլ մարդկանց հետ համատեղ: Այդ առումով մարդկանց համատեղ կյանքը՝ համակեցությունը, այլընտրանք չունի: Յուրաքանչյուր մարդ, նման լինելով մյուսներին, նաև տարբերվում է իր բնավորությամբ, խառնվածքով, տեսակետներով: Քանի որ ժամանակակից հասարակությունում մարդիկ ավելի ազատ են, ապա այդ տարբերություններն ավելի ակնհայտ են դառնում:
Մարդկանց միջև հաղորդակցությունը կարող է լինել հաճելի կամ տհաճ, ձանձրալի կամ հետաքրքիր: Մեզանից յուրաքանչյուրն ունի բազմաթիվ անձնական շփումներ, որը կարող են լինել տհաճ, ձանձրալի կամ հետաքրքիր: Միմյանց նկատմամբ հետաքրքրության հիմքում ընկած է մեր նախասիրությունների, հայացքների, պահանջմունքների և այլ հատկանիշների ընդհանրությունը:
Համագործակցության կարևոր արդյունքը անձի զարգացումն ու անհատականության ձևվավորումն է: Համագործակցությունը զարգացնում է արդյունավետ փոխահարաբերվելու կարողություններ, որոնց ունեն բոլորը ունեն: Դրանք նպաստում են ուրիշնրի կարծիքը լսելուն և ահրգելուն, տարաձայությունները խաղաղ կարգավորել կարողանալուն, փոխօգնությանն ու հանդուրժողականությանը: Համագործակցությունը նպաստում է նաև անձի հակումների բացահայտմանը և մասնագիտական կողմնորոշմանը, ցանկալի աշխատանք գտնելուն, աշխատանքային խնդիրներ լուծելուն և ընդհանրապես մասնագիտական հաջողություններին:

Հակասությունը պայքար է, կռիվ, անհամաձայնություն, վեճ: Հակասությունը կարող է շատ թեթև դրսևորում ունենալ և շատ ընդարձակ. «Հակասություն կա այնտեղ, որ կան անհամատեղելի գործողություններ»:
Մեզնից յուրաքանչյուրն ինքնատիպ է: Մենք ունենք տարբեր կարիքների, ցանկություններ, նպատակներ, որոնք էլ առաջ են բերում շահերի բախումներ: Հետևաբար, կոնֆլիկտները հասկանալու համար անհրաժեշտ է հասկանալ մարդկանց կարիքները, ցանկությունները, նպատակները, իսկ հակասությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է ՝ հանդուրժողականություն, փոխադարձ հարգանք ,ազատ մրցակցություն, հնարավորությունների հավասարություն և այլն:
Համեստությունը, հավասարակշռությունը, հավատարմությունը, հոգատարությունը և հուսալիությունը համագործակցության ու համակեցության հետ առնչվող հասկացություններ են:
Հայոց Լեզու․ Գործնական աշխատանք
87.Կապակցության իմաստն արտահայտիր ածականով.
ճահիճներով պատված-ճահճապատ
մանրէներ ծնող-մանրեածին
միայնակ ապրող- մենակյաց
մեգով պատված- միգապատ
անուշ բուրող- անուշաբույր
թախծոտ դեմքով- թախծադեմ
միրգ տվող- մրգատու
նոր տնկած- նորատունք
շահույթ բերող- շահութաբեր
շեկ մազերով- շեկահեր
շատ շնորհներ ունեցող- շնորհալի
ոսկուց ձուլված- ոսկեձուլ
88. Առանձնացրու անձնանիշ և իրանիշ գոյականները:
Գունդ- իրանիշ
գնդապետ- անձնանիշ
գնդացիր-իրանիշ
Եգիպտոս- իրանիշ
եգիպտացի- անձնանիշ
եգիպտացորեն- իրանիշ
թիզ- անձնանիշ
թզուկ- անձնանիշ
ձիակառք- իրանիշ
կառապան- անձնանիշ
վաճառատուն- իրանիշ
վաճառական- անձնանիշ
ուղեվարձ- իրանիշ
ուղևոր- անձնանիշ
վերելք- իրանիշ
վիրաբույժ- անձնանիշ
հնդկացի-անձնանիշ
հնդկացորեն- իրանիշ
հայ- անձնանիշ
Հայաստան- իրանիշ
դերբայ- իրանիշ
դերասան- անձնանիշ
հացաբույս- իրանիշ
հացթուխ- անձանիշ
խոհարար- անձնանիշ
խոհանոց- իրանիշ
լրագիր- իրանիշ
լրտես- անձնանիշ
հետախույզ-անձնանիշ
հետևանք- իրանիշ
89. Առանձնացրու թանձրացական և վերացական գոյականները:
Երամ- թանձրացական
հույս- վերացական
կասկած- վերացական
պատիվ- վերացական
վերարկու- թանձրացական
ճաշակ- վերացական
ճաշ- թանձրացական
կարոտ- վերացական
ծխախոտ- թանձրացական
գութ- վերացական
նախանձ- վերացական
երաժիշտ- թանձրացական
բնավորություն- վերացական
քար- թանձրացական
արձագանք- վերացական
ծառ- թանձրացական
հուշ- վերացական
հուշարձան- թանձրացական
վախ- վերացական
նկար- թանձրացական
բողոք- վերացական
դասագիրք-թանձրացական։
90.Որտեղ անհրաժեշտ է, գրիր մեծատառով:
Անդրկովկաս,
ՈՒկրաինայի Հանրապետություն, Վանա լիճ, Գերմանիայի Դաշնություն, խաղաղ օվկիանոս, Միջերկրական ծով, Կովկասյան լեռնաշղթա, Ատլանտյան օվկիանոս, Բալթիկ ծով, Գեղամա լեռներ, մայրաքաղաք Երևան, Մռյուծ Մհեր, Սասունցի Դավիթ, Անբան Հուռի, Պարզ լիճ, Կոտայքի մարզ, Արփա գետ, Պարույր Սևակ:
91.Ածանցների օգնությամբ հասարակ գոյականները դարձրու անձնանուններ:
Լույս- Լուսինե
լեռ- Լեռնիկ
գառ- Գառնիկ
թագ- Թագուհի
նազ- Նազենի
վարս- Վարսինե
վարդ- վարդան
ցող- Ցողիկ
արծիվ,
սաթ- Սաթենիկ
խաչ- Խաչատուր
Օրինակ՝ լեռ-Լեռնիկ, Լեռնուհի:
92.Առաջին շարքի գոյականների հոմանիշները գտիր երկրորդ շարքում և գրիր կողք կողքի:
ա. սարսափ, ավարտ, գրոհ, տանջանք, ծիծաղ, որոշում:
բ. հարձակում, տառապանք, քրքիջ, ահ, վճիռ, վերջ:
Սարսափ- ահ
Ավարտ- վերջ
Գրոհ- հարձակում
Տանջանք- տառապանք
Ծիծաղ- քրքիջ
Որոշում- վճիռ
ա. հոտ, բողոք, հռչակ, ցավ, վախ, զայրույթ:
բ. համբավ, կսկիծցասում, գանգատ, բույր, երկյուղ:
Հոտ- բույր
Բողոք- գանգատ
Հռչակ- համբավ
ցավ- կսկիծցասում
Վախ- երկյուղ