


Ժամկետ՝ Շուրջտարյա
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ
Նպատակ՝ Ճանաչել և սիրել կենդանիներին
Ընթացք ՝ Մասնակիցը համացանցից, ծնողներից կամ գրքերից գտնում է տեղեկություններ իր ցանկացած կենդանու մասին:
շարունակել կարդալԿարինե Դադոյանի Ուսումնական Բլոգ
Միջին դպրոց, 8.4 դասարան
Ժամկետ՝ Շուրջտարյա
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ
Նպատակ՝ Ճանաչել և սիրել կենդանիներին
Ընթացք ՝ Մասնակիցը համացանցից, ծնողներից կամ գրքերից գտնում է տեղեկություններ իր ցանկացած կենդանու մասին:
շարունակել կարդալԱռաջադրանքներ
Ա․Բացատրե՛ք հետևյալ հատվածների փոխաբերական իմաստը․
Բ․Ո՞րն է ըստ ստեղծագործության՝ Երջանկությունը։
Ով սովորի ծառերին ականջ դնել, էլ չի ցանկանա ծառ լինել։ Նա ոչինչ չի ցանկան լինել, բացի հենց ինքը լինելուց։ Դա է Հայրենիքը։ Դա է Երջանկությունը։
Գ․ Ներկայացրե՛ք երջանկության Ձեր պատկերացումը։
Երջանկությունը պետք չէ փնտրել ինչ-որ տեղում կամ կապել որևէ մեկի հետ, երջանկությունը ամեն պահի մեջ է։ Պետք չէ սպասել, ինչ-որ մեկը երջանկացնի քեզ։ Ամեն մարդ պետք է երջանիկ լինի ինքը իրենով՝ գնահատելով կյանքի ամեն ակնթարթը։
Տեսական նյութ
Սահմանում: Ուղիղը, որը շրջանագծի հետ ունի մեկ ընդհանուր կետ, կոչվում է այդ շրջանագծի շոշափող, իսկ նրանց ընդհանուր կետը կոչվում է ուղղի և շրջանագծի շոշափման կետ: Նկարում p-ն շոշափող է, A-ն՝ շոշափման կետ:
Թեորեմ: Շրջանագծի շոշափողն ուղղահայաց է շոշափման կետով տարված շառավիղին:
Ապացույցն ինքնուրույն: (-նախագծային)
Հետևանք: Միևնույն կետից շրջանագծին տարված երկու շոշափողների հատվածները հավասար են և կազմում են հավասար անկյուններ այն ուղղի հետ, որն անցնում է այդ կետով և շրջանի կենտրոնով:
AB=AC,<3=<4
Շոշափողի հայատանիշ
Եթե ուղիղն անցնում է շառավիղի՝ շրջանագծի վրա գտնվող ծայրակետով և ուղղահայաց է այդ շառավիղին, ապա այն շոշափող է:
Ապացույցն ինքնուրույն: (-նախագծային)
Առաջադրանքներ(դասարանում)
1) AB և CD հատվածները O կենտրոնով շրջանագծի տրամագծեր են: Հաշվեք AOD եռանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ CB=13սմ, AB=16սմ:
Լուծում․
16 ։ 2 = 8
8 + 8 + 13 = 29սմ
Պատ․՝ 29սմ
2) Շրջանագծի A կետով տարված են շոշափող և շառավիղին հավասար լար: Գտեք դրանց կազմած անկյունը:
3) AB ուղիղը B կետում շոշափում է O կենտրոնով և r=1,5սմ շառավիղով շրջանը: Գտեք ABO եռանկյան անկյունները, եթե AO=3սմ:
Լրացուցիչ(տանը)
4) Շրջանագծի շառավիղին հավասար AB լարի ծայրակետերով տարված են այդ շրջանագծի շոշափողներ, որոնք հատվում են C կետում: Գտեք ABC եռանկյան անկյունները:
5) Տրված է O կենտրոնով և 4,5 սմ շառավիղով շրջանագիծ: A կետն այնպես է, որ AO=9սմ: A կետով տարված են այդ շրջանագծի երկու շոշափողներ: Գտեք դրանց կազմած անկյունը:
6) Տրված է 10սմ շառավիղով շրջանագիծ և մի կետ, որի հեռավորությունը շրջանի կենտրոնից 3սմ է: Գտեք այդ կետից մինչև շրջանագծի կետերը եղած ամենամեծ և ամենափոքր հեռավորությունները: Հիմնավորեք պատասխանը:7) AB-ն և AC-ն Օ կենտրոնով շրջանին A կետից տարված շոշափողների հատվածներն են: Գտեք BAC անկյունը, եթե AO հատվածի միջնակետը գտնվում է այդ շրջանագծի վրա:
20.Կազմիր տրված բառերի հոգնակին:
Ուղեբեռ-ուղեբեռներ
փունջ-փնջեր
անձրև-անձրևներ
տղամարդ-տղամարդիկ
գամփռ-գամռներ
սպա-սպաներ
ակումբ-ակումբներ
արկղ-արկղեր
գառ-գառներ
ֆիդայի-ֆիդայիներ
օդաչու-օդաչուներ
վիպասան-վիպասաններ
հարս-հարսներ
վաճառատուն-վաճառատներ
եղնիկ-եղնիկներ
ժամացույց-ժամացույցներ
իտալացի-իտալացիներ
թի-թիեր
պատշար-պատշարներ
մատենագիր-մատենագիրներ
դուռ-դռներ
սանր-սանրեր
սկյուռ-սկյուռներ
հողագործ-հողագործներ
նուռ-նռներ
գինի-գինիներ
սիրտ-սրտեր
ծառաբուն-ծառաբներ
ձու-ձվեր
պատճեն-պատճեններ
տետր-տետրեր
ծունկ-ծնկներ
զեբր-զեբրեր։
21.Արտագրիր մեծատառով գրելով համապատասխան բառը:
Նոր արեշ- Նոր Արեշ
մխիթարյան միաբանություն- Մխիթարյան Միաբանություն
հայկական լեռնաշղթա- Հայկական լեռնաշղթա
խաղաղ օվկիանոս- Խաղաղ օվկիանոս
տրդատ երրորդ- Տրդատ Երրորդ
բերինգի նեղուց- Բերինգի նեղուց
սասունցի դավիթ- Սասունցի Դավիթ
արագածոտնի մարզ- Արագածոտնի մարզ
ռուսաստանի դաշնություն- Ռուսաստանի Դաշնություն
վայոց ձորի մարզ- Վայոց Ձորի մարձ
տիգրան մեծ- Տիգրան Մեծ
սևանա լիճ- Սևանա լիճ
երևանի նահանգ- Երևանի նահանգ
արտաշես բարեպաշտ- Արտաշես Բարեպաշտ
նորքի զանգված- Նորքի զանգված
բարձր հայք- Բարձր Հայք
միջին ասիա- Միջին Ասիա
հայաստանի հանրապետություն- Հայաստանի Հանրապետություն
նոբելյան մրցանակ- Նոբելյան մրցանակ
բալկանյան թերակղզի- Բալկանյան թերակղզի
22.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծիր եզակի թվով հինգ գոյական:
ա. լրաբեր, գիշակեր, աղանդեր, բուլդոզեր, տարբեր, եթեր, առընթեր, դասընկեր, դարիվեր:
բ. կայքեր, պատկեր, ավեր, լապտեր, թխահեր, թիեր, պատվեր, լվեր, ստվեր, ուլատեր:
գ. տանտեր, աներեր, գիշեր, կրտսեր, թթվասեր, անտեր, հրավեր, բնավեր, նվեր:
23. ա և բ շարքերից գտիր համապատասխան զույգերը:
ա. նախիր, վտառ, երամակ, երամ, նավատորմ, պարս, դեղորայք, առականի:
բ. շատ դեղեր միասին, ձիերի խումբ, մեղուների խումբ, բոլոր նավերը միասին, առակների հավաքածու, ձկների խումբ, կովերի խումբ, թռչունների խումբ:
Շատ դեղեր միասին- դեղորայք
Ձիերի խումբ-երամակ
Մեղուների խումբ-պարս
Բոլոր նավերը միասին- նավատորմ
Առակների հավաքածու- առականի
Ձկների խումբ-վտառ
Կովերի խումբ -նախիր
Թռչունների խումբ-երամ
1.Որ մեծությունն է կոչվում մարմնի լրիվ մեխանիկական էներգիա:
Մարմնի կինետիկ և պոտենցիալ էներգիանների գումարը կոչվում է մարմնի լրիվ մեխանիկական էներգիա։
2.Ինչպես է փոխվում ազատ անկում կատարող մարմնի՝
ա. կինետիկ էներգիան;
աճում է
բ. պոտենցիալ էներգիան;
նվազում է
գ. լրիվ էներգիան:
պահպանվում է՝ մնում է հաստատուն։
3. Ձևակերպել լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենքը:
Դիմադրության և շփման ուժերի բացակայությմբ մարմնի լրիվ մեխանիկական էներգիան շարժման ընթացքում մնում է հաստատուն․ պահպանվում է։
4. Ինչ պայմանների դեպքում է պահպանվում մարմնի լրիվ մեխանիկական էներգիան:
Դիմադրության և շփման ուժերի բացակայության դեպքում։
5. Ինչպես է փոխվում համակարգի լրիվ մեխանիկական էներգիան, երբ այնտեղ գործում են շփման ուժերը:
Մեխանիկական էներգիան նվազում է, բայց չի կորչում, այն փոխակերպվում է ներքին էներգիայի։
6. Ինչու հնարավոր չէ ստեղծել հավերժական շարժիչ:
Որովհետև առանց էներգիայի աղբյուրի հնարավոր չէ ունենալ հավերժական շարժիչ՝ էներգիաի պահպանման օրենքի համաձայն
Լուծել հետևյալ խնդիրները.
Исключения — РОСТОК, ОТРАСЛЬ, СКАЧОК, ЧЕТА, СОЧЕТАТЬ, УТВАРЬ, РАВНИНА, РОСТОВ
Упражнение
а) Положить на полку, удобно расположиться, предполагать ответ, сложить книги, располагать запасами, предлагать помощь, кратко изложить содержание, проложить путь.
б) Город Ростов, устье заросло, морские водоросли, дети подросли, вырастить в саду, произрастать в пустыне, богатая растительность, выращенные лимоны, мир растений, переходный возраст, заросли камыша, сберечь поросль, подростковый врач, растущие на берегу, зеленый росток, отросль хозяйства
Упражнение 2
Спишите, вставляя пропущенные буквы, графически объясняя выбор орфограмм в корне.
а) Излагать содержание, хорошо изложить; знать признаки прилагательного; написать изложение; оба слагаемых; расположиться на ночлег; располагать свободным временем.
б) Гул нарастает, роскошные растения, зар_сли камышом, выр_сли подснежники; зеленые водор_сли, Р_стислав; р_стущий ребенок.
в) Предпол_жения не подтвердились; капельки р_сы; тропа зар_стает; растительное масло; изменить положение; лепестки растений; слагать стихи; желуди проросли; сберечь растения от мороза; просека зарастает; предложить помощь.
Упражнение 3
Распределите слова в два столбика, объяснив графически выбор а – о в корне. а | о
Подросли, располагаться, приложить, вырастать, расположение, Ростов, обросли, сложить, возлагать, полагаться, расток, выращенный, отросль, рости, наращение, прилагать.
ՎԵՐԱԲԵՐԱԿԱՆՆԵՐ
Կան բառեր, որոնք արտահայտում են խոսողի դատողական վերաբերմունքը
եղելության նկատմամբ, օրինակ՝ Բարեբախտաբար, ամեն ինչ լավ անցավ։ Որևէ
իրողության նկատմամբ խոսողի դատողական վերաբերմունքն արտահայտող
բառերը կոչվում են վերաբերականներ (եղանակավորող բառեր)։ Առանձնացվում են վերաբերականների հետևյալ խմբերը.
հաստատական՝ այո՛, արդարև, անշուշտ, անկասկած, անպատճառ,
անտարակույս, անպայման, իսկապես, իրոք, հիրավի և այլն.
ժխտական ՝ ո՛չ, չէ՛.
երկբայական՝ գուցե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե, ասես,
միգուցե, մի՞թե, արդյոք և այլն.
զգացական՝ բարեբախտաբար, դժբախտաբար, երանի, ցավոք և այլն.
սաստկական՝ անգամ, նույնիսկ, հենց, մանավանդ, նամանավանդ, մինչև
անգամ, մինչև իսկ և այլն.
սահմանափակման՝ գեթ, լոկ, գոնե, թեկուզ, միայն, սոսկ, միայն թե և այլն
ցուցական՝ ահա, ահավասիկ.
կամային՝ թող, ապա, հապա, մի և այլն.
զիջական՝ ի դեպ, իմիջիայլոց, համենայն դեպս, այնուամենայնիվ, այսու-
հանդերձ և այլն։
Վերաբերականների մի մասը, եթե դրված է լինում իր եղանակավորած բառի
մոտ, սովորաբար չի տրոհվում, իսկ եթե հեռացած է լինում այդ բառից, տրոհվում
է ստորակետով։ Համեմատենք հետևյալ նախադասությունները. Նա այսօր
առավոտյան անշուշտ կմեկնի։ Անշուշտ, նա այսօր առավոտյան կմեկնի։ Առաջին
նախադասության մեջ անշուշտ վերաբերականը եղանակավորել է կմեկնի բառին,
անմիջապես նախորդում է նրան և ստորակետով չի տրոհվել։ Երկրորդ օրինա-
կում անշուշտ-ը նախորդում է նա բառին։ Եթե այդ դիրքում անշուշտ վերաբե-
րականը չտրոհվի, կվերաբերի նա բառին, և կարտահայտվի անշուշտ նա, այլ ոչ թե մեկ ուրիշը իմաստը։ Վերաբերականները նախադասության անդամ չեն
համարվում։
Վարժություն 1։ Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։
Բարեբախտաբար-զգացական
արդարև-հաստատական
անշուշտ-հաստատական
միայն-սահմանափակման
ահավասիկ-ցուցական
ի դեպ-զիջական
անպատճառ- հաստատական
ահա-ցուցական
անպայման-հաստատական
իսկապես-հաստատական
իրոք-հաստատական
հիրավի-հաստատական
ո՛չ-ժխտական
չէ՛-ժխտական
գուցե-երկբայական
երևի-երկբայական
իմիջիայլոց-զիջական
թերևս-երկբայական
կարծեմ-երկբայական
կարծես-երկբայական
միգուցե-երկբայական
այնուամենայնիվ-զիջական
մի՞թե-երկբայական
արդյոք-երկբայական
երանի-զգացական
ցավոք-զգացական
նույնիսկ-սաստկական
մանավանդ-սաստկական
մինչև իսկ-սաստկական
գեթ-սահմանափակման
լոկ-սահմանափակման
գոնե-սահմանափակման
կարծես թե-երկբայական
սոսկ-սահմանափակման
միայն թե-սահմանափակման
անկասկած-հաստատական
հապա-կամային
մի-կամային
համենայն դեպս-զիջական
այսուհանդերձ-զիջական
2. Կազմել նախադասություններ` գործածելով անկասկած, նույնիսկ, այնուամենայնիվ, կարծես թե, ցավոք, իրոք, մանավանդ, միմիայն վերաբերականները:
Տղան անկասկած պատասխանեց ուսուցչի հարցին։
Նույնիսկ ես էի այդ մասին մոռացել։
Այնուամենայնիվ թիմը որոշեց մասնակցել մրցույթին։
Կարծես թե նրանք հաղթեցին։
Ցավոք այդ ուրախությունը երկար չտևեց:
Իրոք ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։
Մանավանդ այսօր շատ ցուրտ էր։
Միմյանց օգնելու համար ամեն ինչի պատրաստ էին։
3.Բառաշարքում գտնել իմաստով իրար մոտ վերաբերականները:
Իհարկե, անկասկած, ասես, լոկ, դժբախտաբար, իրավամբ, հիրավի, միայն, տարաբախտաբար, անշուշտ, անտարակույս, կարծես:
Իհարկե-անշուշտ-անտարակույս-հիրավի-իրավամբ-անկասկած- հաստատական
Ասես-կարծես-երկբայական
Լոկ-միայն-սահմանափակման
Դժբախտաբար-տարաբախտավար-զգացական