1. Մեխանիկական տատանումների ինչ օրինակներ գիտեք:
Օրինակ՝ սրտի բաբախումը, կարի մեքենայի ասեղի շարժը, ճոճանակը, թիթեռի թևերի շարժը և այլն։
2. Ինչն է բնորոշ բոլոր տատանողական շարժումներին:
Կրկնելիությունը, նաև այն, որ տատանումները շարժումներ են, որոնք կատարվում են հերթականորեն՝հակադիր ուղղություններով:
3. Որ տատանումներն են անվանում պարբերական:
Այն տատանումները,որոնք որոշակի հավասար ժամանակից հետո նույնությամբ կրկնվում են,կոչվում են պարբերական։
4. Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում տատանումների պարբերություն:
Այն ամենափոքր ժամանակամիջոցը, որից հետո տատանումները կրկնվում են, կոչվում է տատանումների պարբերություն:
5. Ինչ միավորներով է արտահայտվում տատանումների պարբերությունը:
Տատանումների պարբերությունը չափվում է ժամանակի միավորներով` վայրկյաններով, րոպեներով և այլն։
6. Ինչ է տատանումների լայնույթը: Ինչ միավորներվ է այն արտահայտվում:
Տատանումների լայնույթն այն առավելագույն հեռավորությունն է, որի չափով իր հավասարակշռության դիրքից կարողանում է հեռանալ տատանվող մարմինը։Տատանումների լայնույթը չափվում է երկարության միավորներով` մետրով, սանտիմետրով և այլն։
7. Ինչ է տատանումների հաճախությունը: Ինչ միավորներով է այն արտահայտվում
Տատանումների հաճախությունը(ν) մեկ վայրկյանում կատարվող տատանումների թիվն է։ Հաճախությունը արտահայտվում է հերցով (Հց):
8. Որ հաճախությունն է կոչվում 1 Հց:
Եթե տատանումների հաճախկությունը 1 Հց է նշանակում է, որ յուրաքանչյուր վայրկյանում տատանվող մարմինը կատարում է 1 տատանում:
9. Քանի Հց է 1 կՀց-ը, 1 ՄՀց-ը, 1 ԳՀց-ը:
1կՀց=103 Հց
1ՄՀց=106 Հց
1ԳՀց=109Հց
10. Ինչպես են որոշում տատանումների պարբերությունը և հաճախությունը:
Մաթեմատիկական ճոճանակի տատանումներն օդի դիմադրության պատճառով մարող բնույթ են կրում, դրանց լայնույթն աստիճանաբար նվազում է, և, ի վերջո, ճոճանակը կանգ է առնում:
11.Որոնք են տատանումների մարման պատճառները:
Մարմնի վրա ազդող ուժի դադարելը, դրա հակազդող ուժի հայտնվելը։
12. Ինչ պայմաններում ճոճանակի տատանումները կլինեն չմարող:
Երբ նրա վրա անընդմեջ ուժ ազդի՝ այսինքն հրվի։
13.Ինչու են ճոճանակը անվանում տատանողական համակարգ:
Քանի որ այդ տատանմանը մասնակցում է նաև Երկրի ձգողության ուժը:
14. Ինչ է մաթեմատիկական ճոճանակը:
Մաթեմատիկական ճոճանակ են կոչում այն ճոճանակը,որի թելը գնդիկի զանգվածից և երկարությունից թեթև է:
15. Ինչ է զսպզնզկավոր ճոճանակը:
Դա զսպանակ է, որի մի ծայրն ամրեցված է անշարժ, իսկ մյուս ազատ ծայրից կախված է բեռ:
16.Որ տատանումներն են անվանում ազատ: Բերել օրինակներ:
Այն տատանումները, որոնք կատարվում են համակարգում գործող ներքին ուժերի շնորհիվ, անվանում են ազատ տատանումներ: Մաթեմատիկական և զսպանակավոր ճոճանակների տատանումները կոչվում են ազատ:
17.Որ տատանումներն են կոչվում սեփական:
Սեփական տատանումներ են կոչվում այն տատանումները, որոնց ընթացքում համակարգի վրա այլ ուժ չի ազդում, բացի տատանողական համակարգում գործող ուժերի ազդեցությամբ ծագող տատանումները:
18.Որ տատանումներն են կոչվում հարկադրական: Բերել օրինակներ:
Հարկադրական են այն շարժումները, որոնց վրա ազդում են այնպիսի ուժեր, որոնք ժամանակից վախված, փոփոխվում են որոշակի պարբերությամբ: Օր.՝ կարի մեքենայի ասեղի վեր ու վար շարժումը: