Հայոց լեզու․ Գործնական աշխատանք

25․Փակագծում տրված բաոերը հոգնակի՛ դարձրու և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:

Մրցող լաստանավերը (լաստանավ) մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
Հարդավայրերում(հարթավայր) գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
Օդերևութաբանները (օդերևութաբան) զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտերի (սառցադաշտ) պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտերը (քարակույտ):
Աշխարհի գեղեցիկ ջրվեժներից (ջրվեժ) մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
Շատ ծովախորշեր (ծովախորշ) վերածվել են ցամաքի:

26․Բառակապակցությունն անվանել մեկ բառով:

Օր․՝ յոթ գլխով- յոթգլխանի,․․․

ստրուկի մտքով-սրամիտ
լի և առատ- լիառատ
կյանքի հյութ-կենսահյութ
ցավից լլկված- ցավալլուկ
մոլոր մտքով- մտամոլոր
սուր ընթացող- սրընթաց
խելքը կորցրած- խելակորույս
նոր հայտնված-նորահայտ
մենակ ապրող- մենակյաց
խիստ բարքով-խստաբարո
երկար ապրող- երկարակյաց
նոր եկած-նորեկ
աչքին հաճելի-ակնահաճո

27․Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստանալ նոր բառեր:
Բարձրագագաթ — լեռնագագաթ
քաղցրաձայն — բարձրաձայն, ցածրաձայն
վսեմաշուք- պերճաշուք
տիրակալ- գահակալ
վճռաբեկ-
սառնաղբյուր- կաթնաղբյուր
վարկանիշ- ցուցանիշ
դալկադեմ- կիսադեմ, գեղեցկադեմ
ցատկահարթակ-պարահարթակ
հոռետես- լավատես, կարճատես, հեռատես

28․Փակագծերում տրվածներից ընտրեք ճիշտ տարբերակը:
Նվագել (ջութակի վրա, ջութակ), կռվել (թշնամու դեմ, հետ), վերաբերել (հարցին, հարցի մասին), վատ վերաբերվել (ընկերոջը, ընկերոջ հետ), անհանգստանալ (կատարվածով, կատարվածից), մասնակցել (մրցույթին, մրցույթում), հաղթել (մրցույթում, մրցույթին), կասկածել (ընկերոջը, ընկերոջ վրա), համաձայն լինել (առաջարկին, առաջարկի հետ):

29․Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:

Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը երևի:
Սրա հիման վրա կկառուցվի տան հիմքը:
Մի հատ լուրջ հակաճառություն ունեմ:
Պատմությունս վերաբերում է հենց քո ընկերոջը մասին:
Ի՞նչ բան է հրաբուխը:
Ի՞նչ բան են մթնոլորտային ճակատները:
Հեռախոսը դա շքեղություն չէ:
Դու անպայման մեծ հաջողության կհասնես երևի:

Հանրահաշիվ․ Հանրահաշվական կոտորակներ: Կրկնողություն

Առաջադրանքներ(դասարանում)

1. Ձևափոխեք հանրահաշվական կոտորակի.

ա) 1/a+1/b=b+a/a*b
բ)2/x-3-y=2y-3x/xy
գ)x/a+y/b=xb+ay/a*b
դ)5a/7-b/x=5ax+7b/7x
ե)2/2a-1/3=6a/3-2a

2. A միանդամն ընտրեք այնպես, որ հավասարությունը ճիշտ լինի՝

Լրացուցիչ(տանը)

3. Կատարեք գործողությունները.

4. Ձևափոխեք հանրահաշվական կոտորակի.

Հավելյալ խնդիրներ (տանը)

Ֆիզիկա․ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ  ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ԱԼԻՔՆԵՐ

 1.  Մեխանիկական տատանումների ինչ օրինակներ գիտեք:
Օրինակ՝ սրտի բաբախումը, կարի մեքենայի ասեղի շարժը, ճոճանակը, թիթեռի թևերի շարժը և այլն։

 2.  Ինչն է բնորոշ բոլոր տատանողական շարժումներին:
Կրկնելիությունը, նաև այն, որ տատանումները շարժումներ են, որոնք կատարվում են  հերթականորեն՝հակադիր ուղղություններով:

 3.  Որ տատանումներն են անվանում պարբերական:
Այն տատանումները,որոնք որոշակի հավասար ժամանակից հետո նույնությամբ կրկնվում են,կոչվում են պարբերական։

 4.  Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում տատանումների պարբերություն:
Այն ամենափոքր ժամանակամիջոցը, որից հետո տատանումները կրկնվում են, կոչվում է տատանումների պարբերություն:

 5.  Ինչ միավորներով է արտահայտվում տատանումների պարբերությունը:
Տատանումների պարբերությունը չափվում է ժամանակի միավորներով` վայրկյաններով, րոպեներով և այլն։

 6.  Ինչ է տատանումների լայնույթը: Ինչ միավորներվ է այն արտահայտվում:
Տատանումների լայնույթն այն առավելագույն հեռավորությունն է, որի չափով իր հավասարակշռության դիրքից կարողանում է հեռանալ տատանվող մարմինը։Տատանումների լայնույթը չափվում է երկարության միավորներով` մետրով, սանտիմետրով և այլն։

 7.  Ինչ է տատանումների հաճախությունը: Ինչ միավորներով է այն արտահայտվում
Տատանումների հաճախությունը(ν) մեկ վայրկյանում կատարվող տատանումների թիվն է։ Հաճախությունը արտահայտվում է հերցով (Հց):

 8.  Որ հաճախությունն է կոչվում 1 Հց:
Եթե տատանումների հաճախկությունը 1 Հց է նշանակում է, որ յուրաքանչյուր վայրկյանում տատանվող մարմինը կատարում է 1 տատանում:

 9.  Քանի  Հց է 1 կՀց-ը, 1 ՄՀց-ը, 1 ԳՀց-ը:
1կՀց=103 Հց
1ՄՀց=106 Հց
1ԳՀց=109Հց

10. Ինչպես են որոշում տատանումների պարբերությունը և հաճախությունը:
Մաթեմատիկական ճոճանակի տատանումներն օդի դիմադրության պատճառով մարող բնույթ են կրում, դրանց լայնույթն աստիճանաբար նվազում է, և, ի վերջո, ճոճանակը կանգ է առնում:

11.Որոնք են տատանումների մարման պատճառները:
Մարմնի վրա ազդող ուժի դադարելը, դրա հակազդող ուժի հայտնվելը։

12. Ինչ պայմաններում ճոճանակի տատանումները կլինեն չմարող:
Երբ նրա վրա անընդմեջ ուժ ազդի՝ այսինքն հրվի։

13.Ինչու են ճոճանակը անվանում տատանողական համակարգ:
Քանի որ այդ տատանմանը մասնակցում է նաև Երկրի ձգողության ուժը:

14. Ինչ է մաթեմատիկական ճոճանակը:
Մաթեմատիկական ճոճանակ են կոչում այն ճոճանակը,որի թելը գնդիկի զանգվածից և երկարությունից թեթև է: 

15. Ինչ է զսպզնզկավոր ճոճանակը:
Դա զսպանակ է, որի մի ծայրն ամրեցված է անշարժ, իսկ մյուս ազատ ծայրից կախված է բեռ:

16.Որ տատանումներն են անվանում ազատ: Բերել օրինակներ:
Այն տատանումները, որոնք կատարվում են համակարգում գործող ներքին ուժերի շնորհիվ, անվանում են ազատ տատանումներ: Մաթեմատիկական և զսպանակավոր ճոճանակների տատանումները կոչվում են ազատ:

17.Որ տատանումներն են կոչվում սեփական:
Սեփական տատանումներ են կոչվում այն տատանումները, որոնց ընթացքում համակարգի վրա այլ ուժ չի ազդում, բացի տատանողական համակարգում գործող ուժերի ազդեցությամբ ծագող տատանումները:

18.Որ տատանումներն են կոչվում հարկադրական: Բերել օրինակներ:
Հարկադրական են այն շարժումները, որոնց վրա ազդում են այնպիսի ուժեր, որոնք ժամանակից վախված, փոփոխվում են որոշակի պարբերությամբ: Օր.՝ կարի մեքենայի ասեղի վեր ու վար շարժումը: