Հայոց լեզու․ Վերաբերականը որպես խոսքի մաս

ՎԵՐԱԲԵՐԱԿԱՆՆԵՐ
Կան բառեր, որոնք արտահայտում են խոսողի դատողական վերաբերմունքը
եղելության նկատմամբ, օրինակ՝ Բարեբախտաբար, ամեն ինչ լավ անցավ։ Որևէ
իրողության նկատմամբ խոսողի դատողական վերաբերմունքն արտահայտող
բառերը կոչվում են վերաբերականներ (եղանակավորող բառեր)։ Առանձնացվում են վերաբերականների հետևյալ խմբերը.
հաստատական՝ այո՛, արդարև, անշուշտ, անկասկած, անպատճառ,
անտարակույս, անպայման, իսկապես, իրոք, հիրավի և այլն.
ժխտական ՝ ո՛չ, չէ՛.

երկբայական՝ գուցե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե, ասես,
միգուցե, մի՞թե, արդյոք և այլն.
զգացական՝ բարեբախտաբար, դժբախտաբար, երանի, ցավոք և այլն.
սաստկական՝ անգամ, նույնիսկ, հենց, մանավանդ, նամանավանդ, մինչև
անգամ, մինչև իսկ և այլն.
սահմանափակման՝ գեթ, լոկ, գոնե, թեկուզ, միայն, սոսկ, միայն թե և այլն
ցուցական՝ ահա, ահավասիկ.
կամային՝ թող, ապա, հապա, մի և այլն.
զիջական՝ ի դեպ, իմիջիայլոց, համենայն դեպս, այնուամենայնիվ, այսու-
հանդերձ և այլն։
Վերաբերականների մի մասը, եթե դրված է լինում իր եղանակավորած բառի
մոտ, սովորաբար չի տրոհվում, իսկ եթե հեռացած է լինում այդ բառից, տրոհվում
է ստորակետով։ Համեմատենք հետևյալ նախադասությունները. Նա այսօր
առավոտյան անշուշտ կմեկնի։ Անշուշտ, նա այսօր առավոտյան կմեկնի։ Առաջին
նախադասության մեջ անշուշտ վերաբերականը եղանակավորել է կմեկնի բառին,
անմիջապես նախորդում է նրան և ստորակետով չի տրոհվել։ Երկրորդ օրինա-
կում անշուշտ-ը նախորդում է նա բառին։ Եթե այդ դիրքում անշուշտ վերաբե-
րականը չտրոհվի, կվերաբերի նա բառին, և կարտահայտվի անշուշտ նա, այլ ոչ թե մեկ ուրիշը իմաստը։ Վերաբերականները նախադասության անդամ չեն
համարվում։

Վարժություն 1։ Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։
Բարեբախտաբար-զգացական
արդարև-հաստատական
անշուշտ-հաստատական
միայն-սահմանափակման
ահավասիկ-ցուցական
ի դեպ-զիջական
անպատճառ- հաստատական
ահա-ցուցական
անպայման-հաստատական
իսկապես-հաստատական
իրոք-հաստատական
հիրավի-հաստատական
ո՛չ-ժխտական
չէ՛-ժխտական
գուցե-երկբայական
երևի-երկբայական
իմիջիայլոց-զիջական
թերևս-երկբայական
կարծեմ-երկբայական
կարծես-երկբայական
միգուցե-երկբայական
այնուամենայնիվ-զիջական
մի՞թե-երկբայական
արդյոք-երկբայական
երանի-զգացական
ցավոք-զգացական
նույնիսկ-սաստկական
մանավանդ-սաստկական
մինչև իսկ-սաստկական
գեթ-սահմանափակման
լոկ-սահմանափակման
գոնե-սահմանափակման
կարծես թե-երկբայական
սոսկ-սահմանափակման
միայն թե-սահմանափակման
անկասկած-հաստատական
հապա-կամային
մի-կամային
համենայն դեպս-զիջական
այսուհանդերձ-զիջական

2. Կազմել նախադասություններ` գործածելով անկասկած, նույնիսկ, այնուամենայնիվ, կարծես թե, ցավոք, իրոք, մանավանդ, միմիայն վերաբերականները:
Տղան անկասկած պատասխանեց ուսուցչի հարցին։
Նույնիսկ ես էի այդ մասին մոռացել։
Այնուամենայնիվ թիմը որոշեց մասնակցել մրցույթին։
Կարծես թե նրանք հաղթեցին։
Ցավոք այդ ուրախությունը երկար չտևեց:
Իրոք ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։
Մանավանդ այսօր շատ ցուրտ էր։
Միմյանց օգնելու համար ամեն ինչի պատրաստ էին։
3.Բառաշարքում գտնել իմաստով իրար մոտ վերաբերականները:

Իհարկե, անկասկած, ասես, լոկ, դժբախտաբար, իրավամբ, հիրավի, միայն, տարաբախտաբար, անշուշտ, անտարակույս, կարծես:
Իհարկե-անշուշտ-անտարակույս-հիրավի-իրավամբ-անկասկած- հաստատական
Ասես-կարծես-երկբայական
Լոկ-միայն-սահմանափակման
Դժբախտաբար-տարաբախտավար-զգացական

Մաթեմատիկա առանց բանաձևերի․ Խնդիրներ

Խնդիր 1:Գտնել օրինաչափությունը և շարունակել հաջորդականությունը․1,1,2,3,5,8,․․․
8,12,17,23…

Խնդիր 2:Գտնել օրինաչափությունները լրացնել բաց թողնված թվերը․

ա)127 (230 ) 103

227 ( 340 ) 113

բ)    333  ( 3 )    3
55  ( 2 )   5

գ)  14    (451)   11
4   (  63  )     9

Խնդիր 3: Ի՞նչ թվանշանով է վերջանում 50-ից մեծ բոլոր երկնիշ թվերի գումարը:

0-ով

Խնդիր 4: Հանդիսատեսները կինոդահլիճից կարող են դուրս գալ նեղ և լայն դռներով: Եթե բացեն միայն նեղ դռները, ապա բոլոր հանդիսատեսները դուրս կգան 15 րոպեում, իսկ եթե բացեն միայն լայն դռները, ապա բոլոր հանդիսատեսները դուրս կգան 10 րոպեում: Պարզել, թե որքա՞ն ժամանակում դուրս կգան բոլոր հանդիսատեսները, եթե բացեն բոլոր դռները միասին:

1/15+1/10=5/30=1/6

6 րոպեում

Խնդիր 5: Ի՞նչ թվանշանով է վերջանում  արտադրյալը․

ա․ 15x25x15x25x15x25x15x25x15=5

բ․16x26x36x46x56x66x76x86x96=6

գ․ 1x2x3x4x5x….x98x99x100=0