День: 14 ноября 2022
Հանրահաշիվ․Ամբողջ ցուցիչով աստիճանի գաղափարը
Առաջադրանքներ(դասարանում)
1) Հաշվեք.

ա)=1
բ)=1
գ)=1
դ)=1
ե) =35-3
զ)= 1
է)=(-0,3)-1
ը)=0,22
2) Գրեք ամբողջ ցուցիչով աստիճանի տեսքով.

ա)= 23
բ)=28
գ)=(1/3)2
դ =22
ե) =(1/3)1
զ) =(1/3)4
է) =51
ը) =(1/4)2
թ) =?
ժ) =20
ի) =92
լ) -?
խ) -?
3) Խնդիրներ
ա. 30% -անոց սպիրտի լուծույթը պարունակում է 56 գ ջուր: Գտե՛ք լուծույթի կշիռը:
բ. 35% -անոց աղի լուծույթը 39 կգ ջուր: Գտե՛ք լուծույթի կշիռը:
գ. 25%-անոց սպիրտի լուծույթը պարունակում է 30գ սպիրտ: Գտե՛ք լուծույթի կշիռը:
Լրացուցիչ առաջադրանքներ (տանը)
4) Հաշվեք.

5) Գրեք ամբողջ ցուցիչով աստիճանի տեսքով,

ա) =a7
բ)= a5
գ) =a7
դ)= a11
ե) =a24
զ)=a10
է)=(ab)7
ը)= -?
6) Գրեք ամբողջ ցուցիչով աստիճանի տեսքով,

Հավելյալ խնդիրներ

Ֆիզիկա․ Էներգիա: Մեխանիկական էներգիա․ Կինետիկ էներգիա․ Պոտենցիալ էներգիա
1.Ո՞ր մեծությունն է կոչվում էներգիա:
Էներգիան ֆիզիկական մեծություն է, որը բոնւթագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը։
2.Բերել օրինակներ, որոնք ցույց են տալիս էներգիայի և աշխատանքի կապը:
Սեղանի վրա դրված է մի մետաղյա գունդ այն ձեռքով հրելիս նա սկսում է շարժվել։ Այսինքն հրելուց մենք կատարում ենք աշխատանք, որի հետևանքով գնդիկը օժտվում է մինետիկ էներգիայով և սկսում է շարժվել։
3.Ի՞նչ միավորով է չափվում էներգիան ՄՀ-ում:
Էներգիայի միվորը մեկ ջոուլ (1Ջ)։
4.Մեխանիկական էներգիայի ինչ տեսակներ գիտեք:
Առանձնացնում են մեխանիկական էներգիայի երկու տեսակ՝ մարմինների շարժման պայմանավորված էներգիա, որն անվանում են կինետիկ էներգիա և մարմինների փոխազդեցությամբ պայմանավորված էներգիա, որը կոչվում է պոտենցիալ էներգիա։
5.Ո՞ր էներգիան են անվանում կինետիկ:
Մարմնի շարժմաբ պայմանավորված էներգիան կոչվում է կինետիկ էներգիա։
6.Ի՞նչ մեծություններից է կախված մարմնի կինետիկ էներգիան:
Կինետիկ էներգիան առնչվում է մեխանիկական աշխատանքի հետ։
7. Ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի կինետիկ էներգիան:
Eկ=mv2/2
8. Ե՞րբ է մարմնի կինետիկ էներգիան զրո:
Այն ժամանակ, երբ մարմինը գտնվում է դադարի վիճակում
9. Ինչպե՞ս է փոխվում մարմնի կինետիկ էներգիան ՝
ա. հավասարաչափ շարժման դեպքում,
բ. հավասարաչափ արագացող շարժման դեպքում,
գ. հավասարաչափ դանդաղող շարժման դեպքում:
10.Որ էներգիան են անվանում պոտենցիալ:
Ասում ենք, որ մարմինը օժտված է պոտենցիալ էներգիայով, երբ անշարժ մարմինը ունակ է աշխատանք կատարելու։
11.Բերեք պոտենցիալ էներգիայով օժտված մարմինների օրինակներ:
Ձեռքերում բռնած գնդակը հնարավորություն ունի շարժվելու, այսիքն օժտված է պոտենցիալ էներգիայով։
12.Ինչ բանաձևով է որոշվում Երկրից որոշակի բարձրությամբ մարմնի պոտենցիալ էներգիան:
Eպ=mgh
13.Փոխվում է արդյոք Երկրի մակերևույթին զուգահեռ թռչող մարմնի պոտենցիալ էներգիան:
Ոչ
14.Մարմինն ընկնում է որոշակի բարձրությունից: Ինչպես է փոխվում նրա պոտենցիալ էներգիան անկման ընթացքում:
Մարմնի էներգիան զրոյանում է։
15.Ինչպես կարելի է համոզվել, որ սեղմված զսպանակն օժտված է պոտենցիալ էներգիայով:
Կարելի է համոզվել դրանում, քանի որ սեխմված զսպանակը կարող է շարժվել։
16.Կատարելով անհրաժեշտ չափումներ՝ հաշվեք սեղանին դրված որևէ առարկայի պոտենցիալ էներգիան հատակի նկատմամբ:
2մ
English. Bicycle Revolution

Ձայնարկությունը որպես խոսքի մաս. Առաջադրանքներ
Վարժություն 1։ Գրե՛լ երեք այնպիսի ձայնարկություն, որոնցով հնարավոր
լինի կազմել այլ խոսքի մասեր։
Բը՜զզ —բզզալ (բայ) – բզզոց(գոյական)
ճը՜ռռ — ճռռալ (բայ) – ճռոց (գոյական)
շրը՜խկ- շրխկոց(գոյական)-շրխկացնել (բայ)
Վարժություն 2։ Գտնե՛լ ձայնարկությունները (առոգանության նշանները
դրված չեն) և խմբավորե՛լ ըստ տեսակների։
Վա՜յ-զգացական
խշշալ,
ձայն տալ,
ծուղրուղու՜-բնաձայնկական
հե՛յ-կոչական
հարայ կանչել,
ճռռոց
օ՜ֆ-զգացական
քչքչոց,
ծի՜վ-ծի՜վ-բնաձայնական
բզզոց,
ախ-զգացական
վա՜շ-վի՜շ-բնաձայնական
ճռվողյուն,
ուխա՛յ-զհացական
թրը՛խկ-բնաձայնական
շրխկոց։
3.Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեք ձայնարկություն, որոշի’ր տեսակը:
Մի՞թե, օխա՜յ, հա՜յ, ե՞րբ, տը՜զզ, չէ՛
օխա՜յ-զգացական
տը՜զզ-բնաձայնական
հա՜յ- կոչական
է՛հ, որքա՜ն, ծո՛, ո՛չ, խը՜շշ, չէ՞ որ
է՛հ-զգացական
ծո-կոչական
խը՜շշ-բնաձայնական
այնպե՜ս, պահո՜, այո, չու՛, չլինի՞ թե, բը՜ռռ:
պահո՜-զգացական
չու-բնաձայնական
բը՜ռռ-բնաձայնական
4.Գրիր այն ձայնարկությունները, որոնցից կազմվել են հետևյալ բառերը:
Չրխկալ-չրը՜խկ
ծվծվալ- ծիվ-ծիվ
կռկռոց-կըռկըռ
վայել-վա՜յ
թշթշոց-թըշթըշ
ծլնգոց-ծլընգ
թրխկոց-թրըխկ
տզզոց-տզզ
թխկոց-թըխկ
բզզալ-բը՜զզ
շրխկան-շրըխկ
5. Բառաշարքում առանձնացրո’ւ զգացական, կոչական և նմանաձայնական ձայնարկությունները:
Ա. ուհ, օհ, վույ, ուֆ, ախ, ուռա, օյ, հայ, յա-զգացական
Բ.հեյ, հարայ, ըհը, հոպ, տո, այ-կոչական
Գ.ղա-ղա, կըռ, փըրխկ, ջու-ջու, բըզզ, խըշշ, տըզզ,-բնաձայանական
6. Դարձվածաբանական բառարանից վայ, ախ, հարայ ձայնարկություններով դուրս գրի’ր դարձվածքներ և նշի’ր նրանց արտահայտած նշանակությունները:
Վայ բերել-դժբախտություն, չարիք բերել
Վայ էն ապրելուն- շատ վատ ապրել
Վային նստել-խիստ պատժել
վայ տալ-ափսոսալ
Ախ անել- ափսոսալ
Հարայ անել-կանչել
հարայ կանչել-ողբալ
Ձայնարկությունը որպես խոսքի մաս1
ՁԱՅՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Կան բառեր, որոնք արտահայտում են խոսողի զգացական վերաբեր-
մունքը, ինչպես նաև կոչ, նմանաձայնություն։ Խոսողի զգացական վերաբեր-
մունքը, ինչպես նաև կոչ կամ նմանաձայնություն արտահայտող բառերը կոչվում
են ձայնարկություններ։ Ձայնարկություններ են հետևյալ բառերը՝ վա՜յ, օ՜ֆ, հե՜յ, խը՜շշ և այլն։ Ձայնարկությունները բաժանվում են երեք տեսակի՝ զգացական,
կոչական և նմանաձայնական (կամ բնաձայնական)։
Զգացական են այն ձայնարկությունները, որոնցով խոսողն արտահայտում է
իր զգացական վերաբերմունքը, օրինակ՝ ա՜խ, պա՜հ, ջա՜ն, վա՜խ, ո՜ւխ և այլն։
Կոչական են այն ձայնարկությունները, որոնց միջոցով խոսողը փորձում է
կանչել որևէ մարդու կամ կենդանու կամ էլ հրավիրել նրա ուշադրությունը,
օրինակ՝ է՜յ, էհե՛յ, տո՛, ջո՜ւ-ջո՜ւ, փի՜շտ և այլն։
Նմանաձայնական ձայնարկություններով խոսողը փորձում է արտահայտել
բնության մեջ եղած ձայները, օրինակ՝ խը՜շշ, բը՜զզ, ծի՜վ-ծի՜վ, ճը՜ռռ և այլն։
Ձայնարկությունները նախադասության մյուս բառերից սովորաբար անջատ-
վում են ստորակետով, և նրանց վրա դրվում է բացականչական նշան կամ շեշտ։
Ձայնարկությունների մի մասը բազմիմաստ է։ Օրինակ՝ վա՜յ ձայնարկության
միջոցով խոսողը կարող է արտահայտել զարմանք, ուրախություն, վախ, զայրույթ
և այլն։ Ձայնարկություններից կարող են կազմվել այլ խոսքի մասեր, օրինակ՝
խը՜շշ — խշշալ (բայ) – խշշոց (գոյական) – խշշուն (ածական)։ Ձայնարկությունները
նախադասության անդամ չեն համարվում։