Ֆիզիկա․ Ինքնաստուգում

1.Ինչ է ուսումնասիրում դինամիկան:
Դինամիկան դա մեխանիկայի բաժին է, ուսումնասիրում է մեխանիկական համակարգի շարժման կախումը նրա վրա ազդող ուժերից։ Ցուրաքանչյուր մեխանիկական համակարգի շարժումը բնութագրվում է իներտությամբ և ազդող ուժերով։ 

2.Ինչ է նշանակում դինամիկա բառը:
Դինամիկան հունարենից թարգմանաբար նշանակում է `ուժ

3. Նկարեք թելից կախված գնդիկ և պատկերեք գնդիկի վրա ազդող ուժերը:Ինչպիսին է այդ ուժերի հարաբերակցությունը, եթե գնդիկը դադարի վիճակում է:
Թելից կախված գնդիկի վրա ազդում են գնդիկի ծանրության ուժը և թելի հակազդեցության ուժը:Այդ ուժերը մոդուլներով հավասար են և քանի որ իրար հակառակ են ուղղված ապա դրանց համազորը 0 է:Դա է պատճառը,որ գնդիկը դադարի վիճակում են:

4.Երբ է շարժվող մարմինը փոխում իր արագությունը:
Երբ առաջանում է արագացում:

5. Նյուտոնի առաջին օրենքը:
Մարմինը պահպանում է իր ուղղագիծ հավասարաչափ շարժումը և դադարի վիճակը այն ժամանակ, երբ նրա վրա այլ ուժեր չեն ազդում կամ դրանց ազդեցությունները հավասար են։

6. Մարմնի վրա ազդող ուժերի համազորը զրո է: Շարժվում է արդյոք մարմինը, թե դադարի վիճակում է:
Եթե ազդող ուժերը 0 են ապա դադարի վիճակում է մնում։

7.Ինչն է մարմնի արագության փոփոխության պատճառը:
Մարմնի արագության փոփոխության պատճառը իր վրա ազդող այլ մարմիններն են կամ ուժերը։

8.Նյուտոնի երկրորդ օրենքը և բանաձևը:
Մարմնի արագացումն ուղիղ համեմատական է մարմնի վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական մարմնի զանգվածից։
a=F/m

9. Ուժի չափման միավորը ՄՀ-ում:
Նյուտոն (Ն)։

10.Նյուտոնի երրորդ օրենքը և բանաձևը:
Երկու մարմիններ միմյանց հետ փոխազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով:
F₁ = -F₂

11.Որ մեծությունն է կոչվում մարմնի իմպուլս:
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին, կոչվում է մարմնի շարժման քանակ կամ իմպուլս 

12.Գրել իմպուլսի բանաձևը:
p=v*m v`արագություն, m զանգված

13. Իմպուլսի պահպանման օրենքը:
Փակ համակարգի մարմինների իմպուլսների գումարը, անկախ այդ մարմնինների փոխազդեծություննից, չի փոխվում:

14.Որ շարժումն է կոչվում ռեակտիվ շարժում:
Ռեակտիվ կոչվում են այն շարժումէ, որն առաջանում է, երբ մարմնից անջատվում է նրա մի մասը՝ որոշակի արագությամբ, որի հետևանքով մնացած մասը ձեռք է բերում հակառակ ուղղված արագություն։

15. Կարող է արդյոք ռեակտիվ ինքնաթիռը շարժվել անօդ տարածությունում:
Այո, կարող է։

16.Ինչ մեծություններից է կախված հրթիռի արագությունը:
Արագությունից և զանգվածից։

Լուծել խդիրները՝

ա) Որոշել ավտոբուսի զանգվածը, եթե արգելակելիս 6կՆ շփման ուժի ազդեցությամբ այն շարժվում է 2մ/վ ^2 արագացմամբ:
m=F/a = 6000/2 = 3000

բ) Ինչ ուժով է մարդը գնդակը սեղմում ուղղահայաց պատին, եթե պատի հակազդեցության ուժը 5Ն է:

գ) 0,1 կգ և 0,2 կգ զանգվածներով 2 պլաստիլինե գնդեր շարժվում են իրար ընդառաջ՝ համապատասխանաբար 4 մ/վ և 3 մ/վ արագություններով: Որքան է նրանց համատեղ շարժման արագությունը բախումից հետո:
0,2 x 3 – 0,1 x 4 = 0,2
0,2 : 0,2 = 1