Գրականություն․ Վանո Սիրադեղյան «Ոսկի մարդը»

1.Պատմվածքն ինչո՞ւ էր վերնագրված «Ոսկի մարդը»։
Քանի որ պատմվածքը մահացած մարդու մասին է, իսկ մենք գիտենք, որ ննջեցյալի մասին կամ լավն են խոսում կամ ոչինչ, իսկ մեր պատմվածքում ընկերները պատմում էին իրենց լավ հիշողությունները վարոսի մասին, այդ պատճառով էլ պատմվածքը կոչվում է ոսկի մարդը։
2.Ո՞ր հատվածներն են քեզ հուշում, որ տարեցներն իրավիճակին ոչ հարմար պատմություններ են պատմում։
Անհարմար լռությունը լցնելու համար մեկը սկսում է մի միջադեպ պատմել իր ու Վարոսի մանկությունից, ինչ֊որ էշի, էշի պոչից գերան կապելու, զառիթափից էշի գլորվելու մասին պատմություն, բայց սաստող հայացքների տակ անպատեհ պատմությունը ընդհատում է։
3.Առանձնացրո’ւ պատմվածքի ամենից ազդեցիկ հատվածը եւ հիմնավորի’ր։
Կցկտուր բառերը լողում էին մակերեսին, իսկ խորքում ամեն մեկը իր մտքերի հետ էր, իր հիվանդության ու առողջության, իր ապրած կյանքի հետ էր։ Նրանցից ո՞վ կարժանանա գարնան արևկողի բախտին, ձմեռը ո՞ւմ կտանի, Վարոսից հետո հաջորդը ո՞վ է լինելու…
Քանի որ բոլորն էլ արդեն ծեր էին, շատ լավ գիտակցում էին, որ մի օր էլ իրենք են հայտնվելու վարոսի կարգավիճակում։ Բոլորի սրտում վախ կար, բայց նաև հույս, որ հաջորդը հաստատ ինքը չէ։
4.Ո՞ր տողերն են ընթերցողին նախապատրաստում կատարվելիք մոտալուտ ողբերգությանը։
Կողապատի ներկաթափ շրջանակով քառակուսի պատուհանից կանացի մարմանդ լացի ձայն էր գալիս։ Ողբը կցկտուր էր, ամեն ներս մտնողի հետ սաստկանում֊մարում էր և ողբերգական բան չկար մեջը։ 
5.Պատմվածքից դուրս գրի’ր համեմատություններն ու փոխաբերությունները։
Համեմատություն՝
Ձմռան ճնճուղների նման գերանին շարված, թիկունքները հորիզոնից չբարձրացող ուշ աշնան արևին հարմարեցնելով, ծերերը պատրաստվում էին տեղին ու իրավիճակին վայել զրույցի։
Փոխաբերություն՝
Կցկտուր բառերը լողում էին մակերեսին, իսկ խորքում ամեն մեկը իր մտքերի հետ էր, իր հիվանդության ու առողջության, իր ապրած կյանքի հետ էր։
Փոխաբերություն՝
Նրանցից ո՞վ կարժանանա գարնան արևկողի բախտին, ձմեռը ո՞ւմ կտանի, Վարոսից հետո հաջորդը ո՞վ է լինելու… Քրքրում էին հիշողությունները, քննում տոհմագրությունները, տալիս֊առնում… Այ, այսինչը արդեն հոտաղ էր, իսկ ինքը վարտիքով էր ման գալիս։
Փոխաբերրություն՝
Այնուամենայնիվ, ամենքը մեկին գտնում, իրենից առաջ էր գցում և հաջորդը չլինելու հույսից ուշ աշնան արևը դիպչում էր նրանց թիկունքին։ 
7. Պատմվածքից առանձնացրո’ւ կազմությամբ բարդ բառերը։
ծաղկալոբին- ծաղիկ ա հոդակապ լոբի
ողբերգական
ցանկապատ
տոհմագրությունն
մարդասիրությո՜ւն,
մեծահոգաթյո՜ւն
պատրաստակամ
դատապարտված
ներկաբծերով

Աշխարհագրություն․ Հարավային Եվրոպա

  1. Բնութագրեք Հարավային Եվրոպայի աշխարհագրական դիրը, ինչպե՞ս է այն փոխվել ժամանակի ընթացքում:
    Հարավային Եվրոպան հաճախ անվանում են Միջերկրական Եվրոպա, քանի աշխարհագրական հարմար դիրքի շնորհիվ երկրների մեծ մասը մուտք ունի դեպի Միջերկրական ծով: Ժամանակի ընթացքում աշխարհագրական դիրքը փոփոխվել է, սակայն կլիման միշտ եղել է բարենպաստ:
  2. Որո՞նք են Հարավային Եվրոպայի երկրների տնտեսոությունների զարգացած ճյուղերը
    Զարգացած է բուսաբուծությունը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը: Հարավային Եվրոպան աշխարհի զբոսաշրջության և հանգստի խոշոր շրջաններից է: Իսկ բուսաբուծության և գյուղատնտեսության համար կան նպաստավոր պայմաններ:
  3. Ուրվագծային քարտեզի վրա նշել Հարավային Եվրոպայի երկրները: