Պատմվածքը վերլուծելիս ակամա հիշեցի մեծն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի խոսքերը՝
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։
Պատմվածքն այն մասին էր, որ բոլոր մարդիկ մահկանացուներ են և բոլորն էլ վաղ թե ուշ հեռանում են կյանքից։ Ամեն մարդ հիշվում է իր կատարած գործով՝ և լավ և վատ։
День: 3 ноября 2022
Քիմիա․ Քիմիական ռեակցիաներ և հավասարումներ
Պատասխանել հարցերին
- Լրացրեք բաց թողնված բառերը,քիմիական հավասարումը ռեակցիայի պայմանական գրառումըն է քիմիական բանձևերի և հատուկ նշանների միջոցով:
- Հետևյալ ռեակցիաների ուրվագրերում ընտրեք գործակիցները և սլաքը փոխարինեք հավասարման նշանով.
ա. 3Fe + 2O2 = Fe3O4
բ. 2 Al + 6 HCl = 2 AlCl3 + 3 H2
գ. 2 P + 3 S= P2S3
3. Գործակիցներն ընտրելուց հետո ռեակցիաների հավասարումներում նշեք ռեակցիային մասնակցող յուրաքանչյուր նյութի քանակը (մոլ)
2Al + 3Cl2 = 2Al Cl3 2 մոլAl 3մոլ Cl 2մոլ AlCl3
ա.CO2 + 2 NaOH=Na2CO3+H2O 1 մոլ CO2, 2 մոլ NaOH, 1 մոլ Na2CO3, 1 մոլ H2O։
բ. 2 Al +3 CuSO4=Al2(SO4)3+ 3 Cu 2 մոլ Al, 3 մոլ CuSO4, 1 մոլ Al2(SO4)3, 3 մոլ Cu
Երկրաչափություն․ Սեղա․ Կրկնողություն
Առաջադրանքներ (դասին և տանը)
Առաջադրանքներից յուրաքանչյուրից կամ որոշ խմբերից առաջ նշված են բոլոր այն սահմանումները, որոնք անհրաժեշտ են խնդիրները լուծելու համար:
Տեսական մաս

Խնդիրներ

ABCD քառանկյունը սեղան է։
Տեսական մաս

Խնդիրներ

247. ABCD սեղանը հավասարասրուն է
Տեսական մաս

Խնդիրներ

Գլխուղեղի կառուցվածք
1․ Ներկայացնել գլխուղեղի ընդհանուր կադուցվածքը։
Գլխուղեղում նեյրոնների մարմիններն առաջացնում են գորշ նյութ, որը գտնվում է ինչպես գլխուղեղի մակերեսին՝ ձևավորելով կեղև, այնպես էլ գլխուղեղի ներսում՝ սպիտակ նյութի մեջ, կորիզների ձևով։ Սպիտակ նյութը կազմված է նեյրոնների երկար ելուստներից։ Գլխուղեղը կազմված է հետևյալ բաժիններից՝ երկարավուն ուղեղ, կամուրջ, միջին ուղեղ, միջանկյալ ուղեղ, ուղեղիկ և մեծ կիսագնդեր (ծայրային ուղեղ)։ Երկարավուն ուղեղը, կամուրջը, միջին և միջանկյալ ուղեղը կազմում են ուղեղաբունը։
2․ Ուսումնասիրել և սովորել գլխուղեղի բոլոր բաժինները և յուրաքանչյուրի կատարած ֆունկցիան։
Երկարավուն ուղեղ

Երկարավուն ուղեղը վարոլյան կամրջի հետ միասին կազմում են հետին ուղեղ։ Երկարավուն ուղեղը ողնուղեղի վերին հաստացած կոնաձև մասն է 2, 5-3 սմ երկարությամբ։ Նրա ստորին մասը ծոծրակային մեծ անցքն է, իսկ վերինը՝ կամրջի հետին եզրը։ Երկարավուն ուղեղն իր կառուցվածքով նման է ողնուղեղին։ Երկարավուն ուղեղն իրականացնում է նաև մի շարք պաշտպանական ռեֆլեքսներ՝ փռշտոց, հազ, փսխում, արցունքազատում, կոպերի թարթում, մասնակցում է նաև կեցվածքն ապահովող ռեֆլեքսների իրականացմանը։
Երկարավուն ուղեղում գտնվում են կենսական կարևոր կենտրոններ, ուստի նրա ոչ միայն հեռացումը, այլև վնասումն ավարտվում է մահով։
Վարոլյան կամուրջ

Կամրջում գտնվում են որոշ գանգուղեղային նյարդերի կորիզներ, որոնք նյարդավորում են գլխի առջևի մասը, դեմքի մաշկը, դիմախաղի մկանները, ենթածնոտային, ենթալեզվային թքագեղձերը, արցունքագեղձերը, ականջի, բերանի ու քթի խոռոչի լորձաթաղանթը։ Նրանով են անցնում առջևի և միջին ուղեղը ստորև գտնվող կենտրոններին կապող ուղիները։
Ուղեղիկ

Ուղեղիկը համարվում է վարոլյան կամրջի խոշոր ելուստ։ Մարդու ուղեղիկի զանգվածը մոտավորապես 150 գ է։ Այն տեղավորված է երկարավուն ուղեղի թիկնային մակերեսին։ Ուղեղիկը կազմված է երկու կիսագնդերից ու դրանք միացնող որդից։
Ուղեղիկը դասվում է շարժումները կարգավորող համակարգի մեջ։
Ուղեղիկի վնասվածքի դեպքում նկատվում են համաձայնեցված շարժումներ կատարելու ընդունակության կորուստ, տատանողական շարժումներ, մկանների դող, անհամապատասխանություն մկանային կծկումների մեծության և կատարվելիք շարժման միջև։
Միջին ուղեղ

Միջին ուղեղը վարոլյան կամրջի շարունակությունն է։ Միջին ուղեղը բաղկացած է քառաբլուրներից, որոնք ապահովում են տեսողության ու լսողության առաջնային ռեակցիաները՝ ակնագնդի շարժումը դեպի լույսի աղբյուրը, կենդանիների ականջախեցու շարժումը դեպի ձայնը։ Միջին ուղեղում են գտնվում նաև զգացող և շարժիչ որոշ կորիզներ, որոնք կարգավորում են ակնագնդերի շարժումը, բբային ռեֆլեքսները, մկանային լարվածությունը, դիմախաղի, մատների նուրբ շարժումները։
Միջին ուղեղի վնասման դեպքում նկատվում են այդ մկանների ոչ կամային կծկումներ կամ դող։
Միջանկյալ ուղեղ

Միջանկյալ ուղեղը տեղադրված է մեծ կիսագնդերի տակ։ Նրա հիմնական բաժիններից են տեսաթումբը ու ենթատեսաթումբը։
Ենթատեսաթումբը կարևոր դեր ունի օրգանիզմի ներքին միջավայրի կայունության պահպանման, ինքնավար, ներզատական ու մարմնական համակարգերի ամբողջականության համար։ Այստեղ են գտնվում նյութափոխանակությունը, մարմնի կայուն ջերմաստիճանը, քաղցի ու հագեցման, ծարավի, սեռական վարքագծի, վախի ու կատաղության, քնի ու արթունության հերթագայումը կարգավորող կենտրոնները։
3․ Առանձնացնել մեկ բաժին և ներկայացնել օրինակ եթե չլինի այդ բաժինը ինչ տեղի կունենա մարդու հետ։
Երկարավուն ուղեղը վարոլյան կամրջի հետ միասին կազմում են հետին ուղեղ։ Երկարավուն ուղեղը ողնուղեղի վերին հաստացած կոնաձև մասն է 2, 5-3 սմ երկարությամբ։ Նրա ստորին մասը ծոծրակային մեծ անցքն է, իսկ վերինը՝ կամրջի հետին եզրը։ Երկարավուն ուղեղն իր կառուցվածքով նման է ողնուղեղին։ Երկարավուն ուղեղն իրականացնում է նաև մի շարք պաշտպանական ռեֆլեքսներ՝ փռշտոց, հազ, փսխում, արցունքազատում, կոպերի թարթում, մասնակցում է նաև կեցվածքն ապահովող ռեֆլեքսների իրականացմանը։
Երկարավուն ուղեղում գտնվում են կենսական կարևոր կենտրոններ, ուստի նրա ոչ միայն հեռացումը, այլև վնասումն ավարտվում է մահով։
4․ Համացանցում կատարել հետազոտություններ և գտնել հետաքրքիր փաստեր գլխուղեղի մասին։
1․ Ուղեղը մարմնի քաշի միայն 2% է կազմում, սակայն սպառում է մարմնի էներգիայի 17% և թթվածնի 20%-ը
2․ Ուղեղի 2 կիսագունդը միաժամանակ է գործում: Ձախ կիսագունդը պատասխանատու է վերլուծական և մաթեմատիկական ունակությունների համար, աջը` մտավոր, ստեղծագործական, վիզուալ ունակությունների: Աջ կիսագունդն ապահովում է մարմնի ձախ մասի աշխատանքը, ձախը` աջ մասի:
3․Ուղեղի չափն ու քաշը չեն ազդում մարդու մտավոր կարողությունների վրա: Օրինակ, Էյնշտեյնի ուղեղը կշռում էր 1 կգ 230 գ, ինչը պակաս է մարդու ուղեղի միջին քաշից, որը կազմում է 1 կգ 400 գ։
4․Տղամարդու ուղեղը 10 տոկոսով մեծ է կնոջ ուղեղից, սակայն, կնոջ գլխուղեղում նյարդային բջիջներն ու կապերն ավելի շատ են, ինչն ապահովում է ավելի մեծ արդյունավետություն և արագություն: Միջին կինն ավելի զգացմունքային է վերամշակում տեղեկատվությունը, գործի դնելով աջ կիսագունդը, իսկ տղամարդը` ուղեղի ձախ` «տրամաբանական» մասը:
5․ Տարիքի հետ ուղեղի զարգացումը չի դադարում: Սակայն աշխատունակությունը պահպանելու համար հարկավոր է այն մշտապես մարզել մտավոր ծանրաբեռնվածության միջոցով:
6․ Մարդու գլխուղեղի տարբեր հատվածների միջև տեղեկատվությունը սահում է 420 կմ/ժամ արագությամբ
7․Ըստ գիտնականների, մարդու ուղեղում օրական մոտ 70 000 միտք է ծագում, իսկ ողջ կյանքի ընթացքում ժամանակակից մարդու ուղեղը կարող է մինչև մեկ քվադրիլիոն տեղեկատվություն հիշել:
8․ Մարդու ուղեղը երբեք չի հանգստանում: Անգամ այն ժամանակ, երբ մենք քնում ենք, մեր ուղեղը շարունակում է բավականին ջանասիրաբար աշխատել. ի դեպ, քնի մեջ այն ավելի ակտիվ է գործում, քան արթուն ժամանակ:
9․ Մտավոր աշխատանքը չի հոգնեցնում ուղեղը: Ուղեղի հոգնածության զգացողությունն առաջանում է մեր էմոցիաների պատճառով: Ակտիվ գործունեության ընթացքում ուղեղի միջով հոսող արյան բաղադրությունը չի փոփոխվում:
10․ Մարդու գլխուղեղը կշռում է ~1.3 կգ․ այդպիսով այն մարդու երրորդ խոշորագույն օրգանն է:
Մարդու Գլխուղեղ Տեսանյութ
https://www.youtube.com/watch?v=EvaYTgKeHw4&t=5s