Գրականություն․ Վահագն Դավթյան Քո մասին խորհելիս

Քո մասին խորհելիս

Քո մասին խորհելիս,
Մի խոնավ ձնծաղիկ եմ հիշում,
Գարնան օր եմ հիշում,
Որ քնից արթնացած
Մերկ մանուկ էր ասես…
Ու ձնհալ եմ հիշում,
Ջրերի պղտորված հեկեկանք
Ու լույսի մաքրություն եմ հիշում:
Քո մասին խորհելիս
Իմ սրտի մանկությունն եմ հիշում:

Եվ հետո մատներիս
Բաբախող մաշկի տակ
Պարանոց եմ հիշում,
Խենթացող մի երակ եմ հիշում,
Խենթացող քնքշություն:

Քո մասին խորհելիս
Քնքշանում են մատներս նորից:
Եվ ամառ եմ հիշում,
Ճառագայթ եմ հիշում ու արև
Եվ հիշում եմ հոգևոր մի նվագ,
Որ ասես օրհնություն էր լույսի
Ու օրհնություն հացի…

Այդ իմ սիրտն էր օրհնում
Եվ օրհնում էր նա քեզ,
Քո մարմինն էր օրհնում…

Քո մասին խորհելիս
Ջրերի պղտորված հեկեկանք եմ հիշում…

Հայոց լեզու․ Գործնական աշխատանք

25․Փակագծում տրված բաոերը հոգնակի՛ դարձրու և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:

Մրցող լաստանավերը (լաստանավ) մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
Հարդավայրերում(հարթավայր) գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
Օդերևութաբանները (օդերևութաբան) զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտերի (սառցադաշտ) պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտերը (քարակույտ):
Աշխարհի գեղեցիկ ջրվեժներից (ջրվեժ) մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
Շատ ծովախորշեր (ծովախորշ) վերածվել են ցամաքի:

26․Բառակապակցությունն անվանել մեկ բառով:

Օր․՝ յոթ գլխով- յոթգլխանի,․․․

ստրուկի մտքով-սրամիտ
լի և առատ- լիառատ
կյանքի հյութ-կենսահյութ
ցավից լլկված- ցավալլուկ
մոլոր մտքով- մտամոլոր
սուր ընթացող- սրընթաց
խելքը կորցրած- խելակորույս
նոր հայտնված-նորահայտ
մենակ ապրող- մենակյաց
խիստ բարքով-խստաբարո
երկար ապրող- երկարակյաց
նոր եկած-նորեկ
աչքին հաճելի-ակնահաճո

27․Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստանալ նոր բառեր:
Բարձրագագաթ — լեռնագագաթ
քաղցրաձայն — բարձրաձայն, ցածրաձայն
վսեմաշուք- պերճաշուք
տիրակալ- գահակալ
վճռաբեկ-
սառնաղբյուր- կաթնաղբյուր
վարկանիշ- ցուցանիշ
դալկադեմ- կիսադեմ, գեղեցկադեմ
ցատկահարթակ-պարահարթակ
հոռետես- լավատես, կարճատես, հեռատես

28․Փակագծերում տրվածներից ընտրեք ճիշտ տարբերակը:
Նվագել (ջութակի վրա, ջութակ), կռվել (թշնամու դեմ, հետ), վերաբերել (հարցին, հարցի մասին), վատ վերաբերվել (ընկերոջը, ընկերոջ հետ), անհանգստանալ (կատարվածով, կատարվածից), մասնակցել (մրցույթին, մրցույթում), հաղթել (մրցույթում, մրցույթին), կասկածել (ընկերոջը, ընկերոջ վրա), համաձայն լինել (առաջարկին, առաջարկի հետ):

29․Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:

Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը երևի:
Սրա հիման վրա կկառուցվի տան հիմքը:
Մի հատ լուրջ հակաճառություն ունեմ:
Պատմությունս վերաբերում է հենց քո ընկերոջը մասին:
Ի՞նչ բան է հրաբուխը:
Ի՞նչ բան են մթնոլորտային ճակատները:
Հեռախոսը դա շքեղություն չէ:
Դու անպայման մեծ հաջողության կհասնես երևի:

Հանրահաշիվ․ Հանրահաշվական կոտորակներ: Կրկնողություն

Առաջադրանքներ(դասարանում)

1. Ձևափոխեք հանրահաշվական կոտորակի.

ա) 1/a+1/b=b+a/a*b
բ)2/x-3-y=2y-3x/xy
գ)x/a+y/b=xb+ay/a*b
դ)5a/7-b/x=5ax+7b/7x
ե)2/2a-1/3=6a/3-2a

2. A միանդամն ընտրեք այնպես, որ հավասարությունը ճիշտ լինի՝

Լրացուցիչ(տանը)

3. Կատարեք գործողությունները.

4. Ձևափոխեք հանրահաշվական կոտորակի.

Հավելյալ խնդիրներ (տանը)

Ֆիզիկա․ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ  ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ԱԼԻՔՆԵՐ

 1.  Մեխանիկական տատանումների ինչ օրինակներ գիտեք:
Օրինակ՝ սրտի բաբախումը, կարի մեքենայի ասեղի շարժը, ճոճանակը, թիթեռի թևերի շարժը և այլն։

 2.  Ինչն է բնորոշ բոլոր տատանողական շարժումներին:
Կրկնելիությունը, նաև այն, որ տատանումները շարժումներ են, որոնք կատարվում են  հերթականորեն՝հակադիր ուղղություններով:

 3.  Որ տատանումներն են անվանում պարբերական:
Այն տատանումները,որոնք որոշակի հավասար ժամանակից հետո նույնությամբ կրկնվում են,կոչվում են պարբերական։

 4.  Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում տատանումների պարբերություն:
Այն ամենափոքր ժամանակամիջոցը, որից հետո տատանումները կրկնվում են, կոչվում է տատանումների պարբերություն:

 5.  Ինչ միավորներով է արտահայտվում տատանումների պարբերությունը:
Տատանումների պարբերությունը չափվում է ժամանակի միավորներով` վայրկյաններով, րոպեներով և այլն։

 6.  Ինչ է տատանումների լայնույթը: Ինչ միավորներվ է այն արտահայտվում:
Տատանումների լայնույթն այն առավելագույն հեռավորությունն է, որի չափով իր հավասարակշռության դիրքից կարողանում է հեռանալ տատանվող մարմինը։Տատանումների լայնույթը չափվում է երկարության միավորներով` մետրով, սանտիմետրով և այլն։

 7.  Ինչ է տատանումների հաճախությունը: Ինչ միավորներով է այն արտահայտվում
Տատանումների հաճախությունը(ν) մեկ վայրկյանում կատարվող տատանումների թիվն է։ Հաճախությունը արտահայտվում է հերցով (Հց):

 8.  Որ հաճախությունն է կոչվում 1 Հց:
Եթե տատանումների հաճախկությունը 1 Հց է նշանակում է, որ յուրաքանչյուր վայրկյանում տատանվող մարմինը կատարում է 1 տատանում:

 9.  Քանի  Հց է 1 կՀց-ը, 1 ՄՀց-ը, 1 ԳՀց-ը:
1կՀց=103 Հց
1ՄՀց=106 Հց
1ԳՀց=109Հց

10. Ինչպես են որոշում տատանումների պարբերությունը և հաճախությունը:
Մաթեմատիկական ճոճանակի տատանումներն օդի դիմադրության պատճառով մարող բնույթ են կրում, դրանց լայնույթն աստիճանաբար նվազում է, և, ի վերջո, ճոճանակը կանգ է առնում:

11.Որոնք են տատանումների մարման պատճառները:
Մարմնի վրա ազդող ուժի դադարելը, դրա հակազդող ուժի հայտնվելը։

12. Ինչ պայմաններում ճոճանակի տատանումները կլինեն չմարող:
Երբ նրա վրա անընդմեջ ուժ ազդի՝ այսինքն հրվի։

13.Ինչու են ճոճանակը անվանում տատանողական համակարգ:
Քանի որ այդ տատանմանը մասնակցում է նաև Երկրի ձգողության ուժը:

14. Ինչ է մաթեմատիկական ճոճանակը:
Մաթեմատիկական ճոճանակ են կոչում այն ճոճանակը,որի թելը գնդիկի զանգվածից և երկարությունից թեթև է: 

15. Ինչ է զսպզնզկավոր ճոճանակը:
Դա զսպանակ է, որի մի ծայրն ամրեցված է անշարժ, իսկ մյուս ազատ ծայրից կախված է բեռ:

16.Որ տատանումներն են անվանում ազատ: Բերել օրինակներ:
Այն տատանումները, որոնք կատարվում են համակարգում գործող ներքին ուժերի շնորհիվ, անվանում են ազատ տատանումներ: Մաթեմատիկական և զսպանակավոր ճոճանակների տատանումները կոչվում են ազատ:

17.Որ տատանումներն են կոչվում սեփական:
Սեփական տատանումներ են կոչվում այն տատանումները, որոնց ընթացքում համակարգի վրա այլ ուժ չի ազդում, բացի տատանողական համակարգում գործող ուժերի ազդեցությամբ ծագող տատանումները:

18.Որ տատանումներն են կոչվում հարկադրական: Բերել օրինակներ:
Հարկադրական են այն շարժումները, որոնց վրա ազդում են այնպիսի ուժեր, որոնք ժամանակից վախված, փոփոխվում են որոշակի պարբերությամբ: Օր.՝ կարի մեքենայի ասեղի վեր ու վար շարժումը:

Վախթանգ Անանյան | Որսորդի դատաստանը

Մարագի ներսից դուռը ծեծեցին։
— Էն ո՞վ ա,– ձայն տվեց պահակ Ակոփը՝ դռանը հրացանի կոթով խփելով։

Ներսից մեկն աղաչական ձայնով խոսում էր գերմաներեն։

— Մի արի տես ի՜նչ ա ասում, գիտնական բալա,— ձայնեց լոռեցի որսկան Ակոփը պահակային ջոկի ամենաերիտասարդ և ամենակրթված մարտիկին՝ Աշոտին։

Աշոտը սովորել էր Լյուքսեմբուրգի (Վրաստան) գերմանական դպրոցում, տեղական գերմանացիների հետ շփում էր ունեցել և գերմաներեն բավական գիտեր։

«Գիտնական բալան» մթնում խարխափելով առաջ եկավ և գերմաներեն ձայն տվեց.

— Ի՞նչ եք ուզում։

Գերմանացին ինչ-որ բան ասաց։

— Ի՞նչ ա ուզում։

— Ասում է՝ թողեք մի րոպեով դուրս գամ, բնական կարիքի համար,— թարգմանեց Աշոտը։

— Ասա ինչ ղալաթ անում ես է՛դտեղ արա,— կտրուկ պատասխանեց Ակոփը։

Տղան թարգմանեց։

Գերմանացին աղաչում էր։

— Ակոփ քեռի, ասում է կողքիս կին կա, անհարմար է, թե աստվածդ կսիրես թույլ տուր դուրս գամ։ Իրոք գերիների հետ մի գերմանացի սանիտարուհի կար։ «Քեռի Ակոփը» մի պահ մտածեց։

— Որ օղլուշաղ կա, դժար ա… պետք ա մի բան անենք։

— Ինչ բան, հո դուրս չենք թողնի։

— Հլա մի ասա, որ դուրս թողնեմ չես փախչի՞։

Աշոտը թարգմանեց։

Գերմանացին աղաչական տոնով, կերկերուն ձայնով ինչոր բաներ ասաց։ Նրա ձայնն այժմ ցածից էր գալիս, ըստ երևույթին չոքել էր։

— Քեռի Ակոփ, ասում է, երդվում եմ մինուճար երեխուս արևով, մորս գերեզմանով, որ դուրս կգնամ ու էլի խելոք կգամ, մարագը կմտնեմ։ Բայց դրա օձի լեզվից չխաբվես, քեռի Ակոփ։

— Խի՞, նա մարդ չի՞ որ,— խոսեց որսկանը։

— Մարդ է, բայց թշնամի է։

Որսկանը մտածմունքի մեջ ընկավ։ Նա տատանվում էր։ Նա դեռ թշնամի չէր տեսել, նա խոր հավատ ուներ մարդու նկատմամբ։ Այդ հավատը մշակվել էր նրա մեջ Լոռու ձորերում, իրենց պապերի ազնվությամբ օժտված պարզասիրտ, բարի որսորդների ու անասնապահների միջավայրում։

— Բա կաթնատու մոր գերեզմանովը սուտ երդում կո՞ւտի,— հանկարծ հարցրեց որսկանը։ Նրա տոնի մեջ նախատինք կար «թերահավատ ջահելների» նկատմամբ։ «Ասենք իմ գյուլլի առաջից ո՞ւր պիտի փախչի»,— մտածեց նա։

Ու դուռը բացեց։

Շեմքում ցցվեց գերմանացու բարակ—երկար կերպարանքը։

— Ասա անմըդ ի՞նչ ա։

Աշոտը թարգմանեց։

— Հանս Հերման։

— Պա՛հ, ադա էդ հո մեր կոլխոզի չոբան Հանեսի անըմն ա։ Հանե՞ս… էդ հո իսկական լոռեցու անուն ա,— պարզասրտորեն ուրախացավ Ակոփը։

— Դե որ ըտենց ա, այ Հանես, գնա էն ծառի տակն ու էլի թեզ ետ արի… համա երդումդ պինդ պահիր, հա՜,…

Աշոտը թարգմանեց։

Գերմանացին գնաց ծառի տակը,— Աշոտը հրացանը մեկնած գնաց նրա հետևից։

— Այտա, ամոթ ա, թող էդ մարդը հալալ իրա բանին կենա,— նախատեց որսորդը։

Աշոտը կանգ առավ։ Նա դժգոհ էր որսկանի ծայր աստիճան միամտության ու բարության համար։

Պահակապետն Աշոտին կանչեց և մի տեղ ուղարկեց։ Որսկանը մնաց մենակ։ Մթնում, ծառի կողմից թմփթմփոց լսվեց։

— Հանես պրծա՜՞ր,— հարցրեց լոռեցին։

Չայն չկա։

— Այտա, Հերմա՜ն։

Ձայն չկա։

«Էդ բալեն մեռածը չլի՞նի ճղեց»,—ահով մտածեց նա և հրացանն առաջ մեկնած գնաց ծառի կողմը։

— Հանե՞ս… այտա, դե պրծի է՞։

Ձայն չկա։

—Հանես հե՜յ,— գոռաց որսկանը լոռեցավարի ու. ինքն էլ սարսափեց իր ձայնից։

Հանեսը ո՞րտեղից…

Որսկան Ակոփին 5 օր բանտ նստեցրին՝ «կալանավորին բաց թողնելու համար»։ ճակատում դա շատ մեծ հանցանք է և շատ ծանր պատիժ է ենթադրում։ Բայց դե զորամասում ո՜վ չէր ճանաչում լոռեցի որսկան Ակոփին, ով չգիտեր նրա միամտությունը։

Տարիքոտ որսորդին այս անգամ զիջեցին ու խրատեցին, որ թշնամու նկատմամբ իր բարեսրտությունը մի կողմ դնի։

—Արա՛, գիտնական բա՛լա, ուրեմն էդ անխիղճը խաբեց էլի՜… ուրեմն մոր գերեզմանովը սուտ երդվեց էլի՜…— զարմացած ասում էր որսկանը հաջորդ օրերին։— Բա էդ անօրենը չէր մտածո՞ւմ, որ ես իրեն պատճառով կկորչեմ… էդ էլ իմ լավությունն ա ՞…

Եվ դառնացած գլուխը տարուբերում էր ու «ծլթծլթացնում»։

— Աշխարքի բաներին մտիկ է՜, տես մարդիկ ինչքան են փչացել…

Խեղճ մարդը դեռ ծանոթ չէր երկոտանի Բորենիների արյունարբու վարքուբարքին։

Զորամասը կռվով աոաջ էր գնում։

Ուկրաինական մի գյուղի մոտ շատ դիակներ կային թափթփված։ Քիչ առաջ այստեղ մեծ կռիվ էր տեղի ունեցել։ Մեկը ձյան մեջ արյուն տալով քարշ էր գալիս դեպի գյուղի ծայրին մեն–մենակ կանգնած տունը ու անծանոթ լեզվով բղավում։

Որսկանը մոտ գնաց։

— Այտա, էս հո Հանեսն ա,— բացականչեց նա զարմացած։

Վիրավորը, մարդուն ճանաչելով՝ սարսափեց։ Հավանաբար մտածեց, որ իր վերջը եկել է։

— Աշոտ հե՜յ, ադա Հանեսին գտել եմ, մի դեսն արի է,— գոռաց որսկանը ետ նայելով։ Աշոտը մի վիրավոր կարմիրբանակայինի վերքն էր փաթաթում և գուցե նույնիսկ չլսեց էլ։

— Լա՜վ ճանկս ընկար, պարոն Հանես, ես հիմի քեզ տիկ կհանեմ,—փնթփնթաց որսորդը հրացանը լցնելով։

Գերմանացին ձեռքերը վեր տարածած պաղատում էր։

— Հը՜, կաշիդ թանգ ա չէ՞… բա, աննամուս, իսկի մտածում էիր, որ քո պատճառով որսկան Ակոփին բերթ են նստեցնելու։ Ես քո էդ սուտ երթում ուտող լեզուդ պետք է քոքահան անեմ։

Ու վրդովված որսորդը սվինը մեկնեց։

Հերմանը հողը լիզում էր ու ինչ-որ բաներ ասում աղաչական ձայնով ու իր թարմ վերքերն էր ցույց տալիս։

«Ասենք, վիրավորին սպանելն էլ մի տղամարդություն չի, օրենքն էլ է արգելում»,— մտածեց Ակոփը և նրա բարկությունն սկսեց հետզհետե իջնել։

«Հիմի արդեն ճանկերիս մեջն է, առաջ անեմ տանեմ»,— մտածեց նա ու հրացանը ետ քաշեց։

— Դե լա՛վ, լավ, ղանչանք մի անիլ, չեմ սատկացնիլ… դուք որ մարդկություն չունեք, գիտեք թե մենք էլ չունե՞նք…

«Յարալու որսը միշտ ջրի վրա է վազում», — հիշեց որսկանն ու ջրամանը դեմ արավ գերմանացուն։

— Ինչ ղալաթ արել ես արել, առ խմիր։

Գերմանացին վախվխելով վերցրեց ջրամանը, գլխին քաշեց ու միանգամից դատարկեց։ Ապա պատյանից դուրս քաշեց ատրճանակն ու մեկնեց թե չէ, որսկանը վրա թռավ, խլեց ձեռքից։

— Նամա՛րդ, էդ ի՞նչ բանի ես,— գոռաց նա։

«Չէ, սա անպայման զինաթափ էր ըլում… Ես էլ ախմախավարի կարծեցի, թե ուզում ա սպանի…»—մտածեց որսկանը։ Մեղմացավ ու իր վիրավոր գերուն օգնելով, առաջ մղելով գնաց դեպի մոտակա կենտ տունը։

«Խի՞, ո՞վ ա տեսել, որ իրան ջուր տվող, իրա սիրտը հովացնող մարդի արինը թափեն… Չէ՛, իմ աչքիս էսպես երևաց… Բա խ՞ի էր գազազած գելի պես մտիկ անում վրես, հ՞ը…»—տարակուսանքով մտածում էր նա ճանապարհին։

Գյուղամիջից դեռ կրակոցներ էին գալիս։ Այս ու այն տեղ պայթում էին արկերը։

Տանից մի ծեր կին դուրս եկավ։

— Այ մեր, մի սրա վերքը կապի, շտաբը տանեմ,— դիմեց կնոջը որսկանը։

Կինն ուսերը տարակուսանքով թոթվեց, ըստ երևույթին Լոռվա բարբառը նրա գիտակցությանը չհասավ։ Բայց գերմանացու վերքը տեսնելով՝ նա ճղճղաց, ձեռքով–ոտքով նշաններ արավ և տան դռները կրնկի վրա բաց անելով՝ ցույց տվեց տան ներսը։ Բնակարանը տակն ու վրա էր արված, ամանեղենը ջարդած, անկողինը, բարձերը գետնին թափթփված,— թալանի թարմ հետքեր։

Լոռեցին հասկացավ։

— Այ մեր, հո սա չի արել, սա ի՞նչ անի… յարալու իսան ա, մի շոր բեր փաթաթի…

Պառավը հետզհետե հանդարտվեց ու հենց նախասենյակում փաթաթեց զինվորի վերքը։

Որսկանը գոհ սրտով դուրս եկավ տնից և դես ու դեն նայեց։ Բաց դաշտի կողմից մի խումբ գերմանացիներ գրոհում էին գյուղի վրա։ Քարե ցանկապատի տակ կարմիրբանակայինները շարված անընդհատ կրակում էին գրոհի եկող խմբերի վրա։ Որսկան Ակոփը պատի տակով կուզեկուզ առաջ վազեց, մի հարմար դիրք բռնեց ու սկսեց կրակել։

Փամփուշտը վերջացավ։ Նա պայուսակից հանեց Լոռուց հիշատակ մնացած միակ «դում — դում» փամփուշտը։ Լոռում նա ուներ այդ փամփուշտից, արջի որսի համար։ Այդ փամփուշտը նրա հուշերը թարմ էր պահում, իր որսորդական քաղցր օրերի հուշերը»։ Հենց դրա համար էլ Լոռուց բերել էր հետը…

Նա փամփուշտը դրեց փողի մեջ ու նշան բռնեց։

«Չէ՛, նամարդություն ա, սրանով մարդի վրա չեն կրակիլ,– մտածեց նա ետ քաշվելով։

Ինչ-որ տեղից մեր գնդացիրները մի ակնթարթում հնձեցին գյուղի վրա գրոհող խմբերին։ Դաշտում կենդանի մարդ չմնաց։

«Յարաբ ի՞նչ էլավ Հանեսը»,— մտածեց որսկանը, դեպի ծանոթ տունը քայլելով։ Գնում էր իր գերուն շտաբը տանի։

Գյուղը կռվով մեր ձեռքն էր անցնում։ Այս ու այնտեղ ծուխ ու բոց երևաց. նահանջող գերմանացիները հրդեհում էին տները։ Ահա բոց է ժայթքում նաև ծանոթ տան պատուհանից։

— Պա՛հ, ես ձեր անօրեն…— ու մի ծանր հիշոց արձակելով՝ որսկանն առաջ վազեց։

Ծանոթ պառավը լեղապատառ դուրս թռավ տնից ու ճչալով դույլը ձեռքին վազեց դեպի ջրհորը։ Մինչ որսկանը բակը կմտներ— կինը ջրով լիքը դույլը ձեռքին վազեց տուն, որ հրդեհը հանգցնի, բայց հանկարծ շեմքում փռվեց։

— Էս ի՞նչ էր, այտա…

Նույն վայրկյանին շեմքում երևաց վիրավոր գերմանացին որևէ տեղից ճանկած մի հրացան ձեռքին։

Որսկան Ակոփի մեջ կարծես մի բան դղրդոցով փուլ եկավ և իր հետ կործանեց, տակով արավ նրա պապենական բարությունը։ Եվ լոռեցի որսկանը, որ իր կյանքում ոչ մի մարդու վատություն չէր արել, պայթուցիկ գնդակավոր փամփուշտը հանեց պայուսակից, տենդագին լցրեց հրացանը ու ահարկու ձայնով որոտաց.

— Նամա ՜րդ…

Եվ նշան բռնելով՝ ձգանը քաշեց։ Գերմանացու գանգի կտորներն օդը թռան…

— Ձեր բոլորիդ «դում–դում» գյուլլով պետք ա սատկացնել… անհոգի, նամարդ օձեր.…— ասում էր որսկանը հատ-հատ, հուզմունքից դողալով։

Գրականություն․ Վախթանգ Անանյան | Որսորդի դատաստանը

Կարդալ՝
Վախթանգ Անանյան <<Որսորդի դատաստանը>>

Պատմվածքում մենք տեսնում ենք, թե ինչքան անշնորհակալ և նենգ կարող է լինել թշնամին։ Ամեն անգամ համոզվում ենք, որ պետք չէ թշնամուն վստահել։ Պտվածքում ներկայացված է մարդու երկու տեսակ՝ նենգ, անշնորհակալ և դաժան, իսկ մյուսը ազնիվ, բարեխիղճ և միամիտ։ Եվ կարդալով պատմվածքը հասկանում ենք, թե ինչքան տարբեր են լինում մարդիկ։

Հայոց լեզու․ Գործնական աշխատանք

31.Տրված նախածանցներով կազմել 3-ական ածանցավոր բառ:
Ան- անկապ, անընդունակ, անկարող, անխիղճ, անսպառ, անկիրթ
ապ- ապերախտ, ապաշնորհ, ապօրինի,
բաց- բացատրագիր, բացատրանք, բացարձակ
գեր- գերիշխել, գերազանց, գերաճ
դժ- դժգոհ, դժբախտ, դժկամ
համ- համբերել, համբույր, համաձայն,
հակ- հակառակ, հականիշ, հակամարմին
ստոր- ստորագրույթյուն, ստորին, ստորոտ
չ- չուտել, չխմել, չգրել, չսպանել, չերգել, չպարել,
տ-տկար, տմարդ, տհաս, տձև
դեր-դերանուն, դերակատար, դերասան
արտ-արտերկիր, արտագաղթ, արտերկիր, արտակարգ
փոխ- փոխվարչապետ, փոխտնօրեն, փոխակերպություն
ենթ- ենթակա, ենթադրություն, ենթագիտակցություն
անդր- անդրանիկ, անդրծովյան, անդրավարտիք

32.Տրված վերջածանցներով կազմել 3-ական ածանցավոր բառ;
-ալի- շնորհալի, արյունալի, ողբալի, սոսկալի, ցավալի
-գին- թանկագին, էժանագին, ցավագին
-անի- տեսականի, ավագանի, մատանի
-ավուն- կարմրավուն, կանաչավուն, դեղնավուն
-յալ- մեռյալ, ընտրյալ, կախյալ
-ուն-խոսուն, բեկուն, շարժուն, խոհուն
-ելի- անխոցելի, սիրելի, պաշտելի
-ան- փական, ձգան, կայան
-անակ- դրամապանակ, հաղթանակ, ըմպանակ
-անոց- անձրևանոց, խորդանոց, խոհանոց
-ոց- կապոց, գրոց, դպրոց, դմփոց, գոռոց, երգոց
-ուստ- ներքուստ, վերուստ, ապրուստ
-եստ-գովեստ, պահեստ, ուտեստ
-իչ- գործիչ, ավերիչ, գրիչ, ոսկերիչ, կիզիչ
-յուն- կարկաչյուն, ճռվողյուն, հնչյուն, ոստյուն
-ստան- Հայաստան, մրգաստան, Վրաստան
-վածք- քաղվածք, քայլվածք, նայվածք
-ույց- զեկույց, սառույց, հատույց, կառույց
-ք- բարք, վարք, բերք, խորք

33. Բառաշարքում գտնել վերջածանցավոր բառերը և ընդգծել ածանցները:

Վայրի, խոհուն, մրգատու, մականուն, փութկոտ, մուրացկան, առհավետ, արգելակ, գունեղ, ոսկեգույն, նվազագույն, բանակ, խորք, միածին, զայրույթ, դռնակ, միաբան, իշխան, հարսնացու:

1.Տեսական հարցեր
ա. Սահմանի՛ր շրջանագիծ, շրջանագծի շառավիղ, տրամագիծ, լար, աղեղ:
Շրջանագիծ՝

Եթե դնենք կետ և կետի կողքով պտտենք ուղիղ ապա կստացվի բեկյալ, դա էլ անվանում ենէ շրջանագիծ։
Շրջանագիծի մեջտեղում գտնվող կետը անվանում են շրջանագծի շառավիղ
բ. Շրջանագիծը և ուղեղը իրար նկատմամբ ինչպիսի՞ դասավորություններ ունեն: Անվանի՛ր դրանք:
գ. Ի՞նչ է շոշափողը: Ինչպիսի՞ հատկություններ այն ունի:
դ. Քանի՞ աստիճան է շոշափողի և շառավղի կազմած անկյունը:
ե. Կառուցի՛ր O կենտրոնով շրջանագիծ: Նրա վրա չգտնվող A կետից տա՛ր երկու շոշափող: Միացրո՛ւ A կետը O կենտրոնի հետ: Ի՞նչ հատկություններ կարող ես նշել ստացված պատկերի շուրջ:
զ. Լարի միջնակետով անցնող շառավիղը ինչպիսի՞ անկյուն է կազմում այդ լարի հետ:

2.ա. Շրջանագծի շառավիղը 5սմ է: Հաշվի՛ր տրամագիծը:
բ. Շրջանագծի տրամագիծը 17 է: Հաշվի՛ր շառավիղը:

3.Շրջանագիծը շոշափում է 120o -ի անկյան կողմերը և նրա կենտրոնի հեռավորությունն անկյան գագաթից 12սմ է: Գտի՛ր շառավիղը:

4.R շառավղով շրջանագծի OA շառավղի վրա M կետն ընտրված է այնպես, որ OM:MA=2:3: Գտի՛ր M կետով անցնող և OA-ին ուղղահայաց լարի երկարությունը:

5.Հավասարասրուն սեղանի մեծ հիմքը երկու անգամ մեծ է փոքր հիմքից: Սեղանի անկյունագիծը սուր անկյունը բաժանում է երկու հավասար մասերի: Գտի՛ր սեղանի փոքր հիմքը, եթե նրա պարագիծը 60 սմ է: