Մաթեմատիկա առանց բանաձևերի․ Հետաքրքրաշարժ խնդիրներ

1. Եթե մտապահված թվից հանենք 35, ստացված թիվը կրկնապատկենք և արդյունքը փոքրացնենք 3-ով, ապա կստանանք մտապահված թիվը։

(x-35)*2-3

2x-70-3

2x=73

x=73/2=36,5

2. Երեք բնական թվերի գումարը 247 է։ Նրանցից մեկը ամենամեծ երկնիշ զույգ թիվն է, իսկ մյուսը՝ ամենափոքր կենտ եռանիշ թիվը։ Գտեք երրորդ թիվը։

98-101

98+101+x=247

199+x=247

x=247-199

x=48

3. Երկու թվերի գումարը 428 է։ Եթե գումարելիներից մեկը փոքրացնենք 4 անգամ, ապա գումարը կդառնա 218: Գտեք այդ թվերը։

x+y=428

x/4+y=218

x+4y=872

x=872-4y

872-4y+y=428

3y=444

y=148

x-148=428

x=428-148=280

4. Եթե թվի կրկնապատկին գումարենք 11, ապա կստանանք 49: Գտեք այդ թիվը։

2x+11=49

2x=49-11=38

x=38:2=19

5. Եթե թվի եռապատիկը փոքրացնենք 15-ով, ապա կստանանք 66: Գտեք այդ թիվը։

3x-15=66

3x=66+15

3x=81

x=81:3=27

English. Ex. 1,2,3,4,5

Ex. 2 P. 9
1. You can invite him to the cinema- but I’m sure he won’t come with us!
2. Let’s ask Matt- maybe he will know the answer.
3. My friends and I are going to play table tennis tonight. I haven’t practiced, so I probably will win a single match!
4. Sorry, I can’t talk to you now. I will send you an email tomorrow, OK?
5. Why don’t you talk to her? I’m sure she won’t be angry with you.
6. It’s really late, so I think I will go Home now.

Ex. 3
1. I can’t go in there. You have to be 17 and I’m too young.
2. Can I try a smaller size, please? This one’s too big.
3.  Let’s stay here and sit by the fire. It’s too cold to go outside.
4. Slow down! You’re walking too fast !
5. 100? For this T-shirt? I’m sorry, that’s too expensive.
6. I missed the train, I got to the station too late.

Ex.4
1. We came home very late, so we walked into the house very quietly.
2. The band last night played so loud  that we all got headaches.
3. The dog ran so fast that Gerry couldn’t catch it.
4. I like eating Sara’s food. She cooks so good  .

Ex.5
1. It’s such a beautiful day.
We ‘re going to take the dog for a walk.
2. Uh oh! Mum and dad are not going to be really angry about this.
3. We are not going to catch the bus.
4. He is going to Have an accident.

Գրականություն

1.Բնութագրի’ր ուսուցչին` գրածդ հիմնավորելով պատմվածքից դուրս բերված հատվածներով։
քառասունին մոտ մի կին էր՝ մազածածկ դեմքով, որը նրան ընդհանրապես մոխրադարչնագուն երանգ էր տալիս, և դեռ ասում էին, որ չնայած իր հնամաշ ու միապաղաղ շորերին, ոսկրոտ ու նողկալի մարմնին, բավականին ազատ բարքի տեր էր։ Նախաճաշի ժամին սիգարետներ էր ծխում ու բարձրաձայն ծիծաղում մյուս ուսուցիչների հետ, և տարիքով սովորողները հաճախ էին տեսել նրան չափից ավելի զվարճանալիս, երբ հանկարծակի սկսում էր այս ու այն կողմ վազվզել ու հրել մյուս ուսուցիչներին։ Սովորողները նրան կոչում էին միսս Շենսթոուն, իսկ ուսուցիչները (մի բան որ նրան շատ էր դուր գալիս)՝ Հարրիեթ կամ Հարրի, բացի միսս Բելթուսից, որը նրան կոչում էր միսս Շենսթոուն և երբեք թույլ չէր տալիս, որ իր հետ կոպիտ վարվեն։
2.Ի°նչ հոգեվիճակում էր գտնվում աշակերտը. ինչո°ւ։
Պատմվածքի սկզբում աշակերտը գտնվում էր հանգիստ և սովորական հոգեվիճակում բայց, դպրոց գնալուն պես, հայտնվեց տխուր և բարդ գոեվիճակում։

3. Արդարացրո’ւ կամ մեղադրի’ր աշակերտին։
Տղան բավականին հետաքրքրասեր և յուրահատուկ էր, չեմ կարծում, որ նրա հարցերի մեջ ինչ որ վիրավորանք կար, տնօրինությունը արդար չվարվեց նրա հանդեպ։

Զուգահեռագծի հայտանիշները

1) ABCD ուռուցիկ քառանկյան մեջ AB=CD, <B=700, <BCA=600, <ACD=500: Ապացուցեք, որ BC=AD:
AB=CD,
<B=700,
<BCA=600,
<ACD=500
Ըստ առաջին հայտանիշի
360-60-70-50=180
BC=AD

Լրացուցիչ առաջադրանքներ (տանը)

11) ABCD քառանկյան AB, BC, CD և DA կողմերի վրա նշված են համապատասխանաբար M, N, P և Q կետերն այնպես, որ AM=CP, BN=DQ, BM=DP, NC=QA: Ապացուցեք, որ ABCD-ն և MNPQ-ն զուգահեռագիծ են:

12) ABCD զուգահեռագծի BD անկյունագծի վրա P և Q կետերը նշված են այնպես, որ BP=QD: Ապացուցեք, որ APCQ քառանկյունը զուգահեռագիծ է:

Սեպտեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում

1․ Ներկայացնել բջջի կառուցվածքը և ինչ ֆունկցիա է կատարում այն։

Բջիջը կազմված է ցիտոպլազմայից, որը պարփակված է բջջաթաղանթի մեջ։ Ցիտոպլազման պարունակում է կենսամոլեկուլներ, որոնցից են, օրինակ, սպիտակուցները և նուկլեինաթթուները։
 Բույսերի և կենդանիների բջիջների մեծ մասը տեսանելի են միայն մանրադիտակի տակ և ունեն 1-100 միկրոմետր չափեր։
2․ Թվարկեք հյուսվածքների տեսակները և առանձնացնել երկու հյուսվածք և ներկայացնել։


Հյուսվածքների տեսակներն են՝
Էպիթելային հյուսվածք
Շարակցական հյուսվածք
Մկանային հյուսվածք
Նյարդային հյուսվածք

Մկանային հյուսվածք
Մկանային հյուսվածքը կազմված է մկանաթելերից (մկանային բջիջ) և միջբջջային նյութից։ Մկանային բջիջների ցիտոպլազմայում կան մանրադիտակային թելիկներ, որոնք կծկվում են և ապահովում մկանի կծկողական գործառույթը։ Մկանային հյուսվածքը լինում է միջաձիգ զոլավոր և հարթ։ Հարթ մկանային հյուսվածքը գտնվում է ներքին օրգաններում, արյան և ավշային անոթների պատերում և մաշկում։ Այն կազմված է մանր՝ 0,1 մմ երկարությամբ իլիկաձև միակորիզ բջիջներից, որոնց բջջապլազմայում կան կծկվող թելեր և կծկվում են ոչ կամային։ Նրանց կծկողական ուժը և արագությունը փոքր է, քան կմախքային մկաններինը։ Միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքը կազմված է կամային կծկվող 10-12 սմ երկարությամբ բազմակորիզ մկանաբջիջներից, որոնց լայնական դասավորված մուգ ու բաց շերտերը հաջորդում են միմյանց։ Միջաձիգ զոլավոր են կմախքի, դեմքի, լեզվի, կոկորդի, կերակրափողի վերին մասի և ստոծանու մկանները։ Նրանց կծկումները կամային են։ Սրտամկանն ունի հատուկ կառուցվածք.նրա միջաձիգ զոլավոր մկանաթելերը տեղ-տեղ իրան են միանում կամրջակներով և կծկվում են հարթ մկանաթելերի նման՝ ոչ կամային։

Նյարդային հյուսվածք

Նյարդային հյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից՝ նեյրոններից, ուղեկից բջիջներից և միջբջջային նյութից։ Նեյրոններն ունեն մարմին և ելուստներ։ Մարմինը կազմված է ցիտոպլազմայից և կորիզից։ Ելուստները լինում են կարճ և ճյուղավորված։ Դրանք կոչվում են դենդրիտներ, որոնք ընկալում են նյարդային գրգիռը և փոխանցում նեյրոնի մարմնին։ Նեյրոններն ունեն նաև երկար (մինչև 1 մ երկարությամբ) ելուստներ, որոնք պատված են միելինային թաղանթով։ Երկար ելուստները կոչվում են աքսոններ, որոնց միջոցով գրգիռը հաղորդում է մեկ նյարդային բջջից մյուսին կամ աշխատող օրգանին։ Նյարդային հյուսվածքում, բացի նեյրոնից, կան նաև ուղեկից բջիջներ, որոնք նեյրոնից փոքր են 3-4 անգամ, կազում են կենտրոնական նյարդային համակարգի 40 %-ը։ Տարիքի մեծացման զուգընթաց ուղեկից բջիջների թիվը ավելանում է, իսկ նեյրոնները ընդհակառակը պակասում են։ Դա պայմանավորված է այն բանով, որ կյանքի ընթացքում նեյրոնների մի մասը մահանում է, իսկ նոր նեյրոններ չեն առաջանում (նյարդային բջիջները չեն բաժանվում)։ Ուղեկից բջիջները կատարում են հենարանային, պաշտպանական և սնուցողական գործառույթներ։

Նյարդային համակարգում ազդակը մի բջջից մյուսին փոխանցվում է հատուկ միջբջջային հպումներով՝ սինապսներով։ Նյարդային հյուսվածքը մտնում է գլխուղեղի,ողնուղեղի, նյարդային հանգույցների կազմության մեջ։

3․ Ինչ է իրենից ներկայացնում օրգանիզմը և ներկայացնել նրանց փոխկապակցված աշխատանը։

Օրգանիզմ, կենդանի մարմին, որն ունի հատկությունների ամբողջություն ինչով էլ այն տարբերվում է ոչ կենդանի նյութից։ Օրգանիզմները հանդիսանում են կենսաբանության ուսումնասիրման գլխավոր առարկան։ Դիտարկման հարմարության համար բաշխվում են ըստ տարբեր խմբերի և չափանիշների, ինչն էլ հենց հանիդիսանում է դրանց դասակարգման կենսաբանական համակարգը։ Դրանց ամենաընդհանուր բաժանումն է կորիզավորների և անկորիզների։ Ըստ օրգանիզմը կազմող բջիջների թվի այն բաժանում են միաբջիջ և բազմաբջիջ արտահամակարգային կատեգորիաների։ Դրանց միջև առանձնահատուկ տեղ են գրավում միաբջիջների գաղութները։

Ամբողջական բազմաբջիջ օրգանիզմի ձևավորումը գործընթաց է բաղկացած կառուցվածքի և գործաձույթների տարբերակումից (բջիջներ, հյուսվածքներ օրգաններ) և օնտոգենեզում, ինչպես նաև ֆիլոգենեզում դրանց ներգրավումից։ Բազում օրգանիզմներ կազմակերպված են համակեցությունների մեջ (օրինակ մարդկանց մոտ ընտանիք, աշխատանքային կոլեկտիվ և այլն)։

օրգանների համակարգեր:
Կենդանի օրգանիզմում յուրաքանչյուր օրգան և օրգանների համակարգ կատարում է որոշակի գործառույթ: Դրանց փոխկապակցված աշխատանքն ապահովում է օրգանիզմի՝ որպես միասնական համակարգի կենսագործունեություն:

Օրգաններից որևէ մեկի աշխատանքի խանգարումն անմիջապես ազդում է մյուս օրգանների և ամբողջ օրգանիզմի աշխատանքի վրա:
Կենդանիների մարսողական համակարգն ապահովում է օրգանիզմը սննդարար նյութերով: Մարսողության կամ սննդանյութերի ներծծման ցանկացած խանգարում անդրադառնում է բոլոր օրգանների աշխատանքի վրա: Չստանալով բավարար քանակությամբ սննդարար նյութեր՝ օրգանիզմի աճը դանդաղում է, խանգարվում է բջիջների վերականգնումը, նվազում է ակտիվությունը:
Բույսերի կյանքը սկսվում է սերմի ծլումից: Տերևներում սննդարար նյութեր չեն կարող առաջանալ առանց ջրի և նրա մեջ լուծված հանքային աղերի: Դրանք արմատներով ներծծվում են հողից և ցողունով հասնում տերևներին: Արմատի կամ ցողունի ցանկացած վնասվածք խանգարում է այդ գործընթացին, և տերևները ջուր և հանքային նյութեր չեն ստանում: Միևնույն ժամանակ առանց տերևներում սինթեզված սննդարար նյութերի անհնար է արմատների և ցողունների աճը: Այն չի կարող ծաղկել, ձևավորել պտուղներ և սերմեր:
Կենդանի օրգանիզմների աճն ու զարգացումը, շնչառությունը, սնուցումը, բազմացումը կախված են շրջակա միջավայրի պայմաններից: Բոլոր կենդանի օրգանիզմները արձագանքում են շրջակա միջավայրի փոփոխություններին, և դրանից է կախված նրանց կենսագործունեությունը:

4․ Ներկայացնել գեղձերի տեսակները և ինչ ֆունկցիա են կատարում։
Մակուղեղ (հիպոֆիզ)
Վահանագեղձ
Ենթաստամոքսային գեղձ
Մակերիկամներ
Սեռական գեղձեր

Մակուղեղ
Մակուղեղը գտնվում է գլխուղեղի ստորին մասում, միացած է ենթատեսաթմբին։ Այն ձվաձև, սիսեռի մեծության 0,5-0,7 գ զանգվածով մարմին է։ Բաղկացած է 3 բլթերից, որոնք արտադրում են տարբեր հորմոններ։ Մակուղեղի հորմոնները կարգավորում են մի շարք գեղձերի (մակերիկամ, վահանաձև և սեռական գեղձեր) աշխատանքը, հսկում է մեզի գոյացման գործընթացը, օրգանիզմի աճը ու ֆիզիկական զարգացման գործընթացները, սեռական հասունացումը, նյութափոխանակությունը, նյարդային ու մտավոր ունակությունները, կապակցում օրգանների ու նրանց համակարգերի գործունեությունը և մաշկի գունավորումը։ Մակուղեղի հորմոններից են աճի հորմոնը,որը կարգավորում է օրգանների ու հյուսվածքների աճը։ Մակուղեղում սինթեզվում են նաև որոշ ներզատական գեղձերի գործունեությունը կարգավորող հորմոններ։

Վահանագեղձ

Վահանագեղձը տեղադրված է վահանաճառի առջևի մասում, որի պատճառով էլ ստացել է համապատասխան անվանումը։ Այն բաղկացած է երկու բլթերից և նրանց միացնող նեղուցից։ Վահանագեղձի հորմոններից է թիրօքսինը, որի կազմի մեջ մտնում է յոդ։ Վահանագեղձի հորմոններն ապահովում է օրգանիզմի բնական նյութափոխանակությունը, աճը, զարգացումը, էներգափոխանակությունը, նյարդային և սիրտ-անոթային համակարգերի աշխատանքը։ Այս գեղձը ներզատում է նաև արյան մեջ կալցիումի քանակը կարգավորող հորմոն, որը դրա ավելցուկը կուտակում է ոսկրային հյուսվածքում։ Թիրոքսինի անբավարարությունը մանկական հասակում առաջ է բերում գաճաճություն (կրետինիզմ) հիվանդությունը, որի ժամանակ խախտվում է մարմնի համաչափությունը և առաջանում է թուլամտություն։ Հասուն շրջանու վահանագեղձի թերֆունկցիան առաջացնում է լորձայտուց կոչվող հիվանդությունը, որի ախտանիշներն են մարմնի այտուցվածությունը, դեմքի բութ արտահայտությունը, հիշոխության վատացումը։ Այն վայրերում որտեղ հողն ու ջուրն քիչ յոդ են պառունակում, հանդիպում է վահնագեղձի մեծացում և այդ հիվանդությունը կոչվում էտեղային խպիպ։ Գեղձի այդպիսի մեծացումը ունի հարմարողական նշանակություն և օրգանիզմի պահանջը բավարարելու համար ավելի շատ հորմոն է արտադրում։ Թիրոքսին հորմոնի գերաանդուրտադրությունը առաջացնում է նյութափոխանակության գերակտիվացում, նյարդային գրգռվածություն, հոգնածություն, սրտի աշխատանքի հաճախացում։ Այդ հիվանդությունը կոչվում է բազեդովյան։

Ենթաստամոքսային գեղձը
Ենթաստամոքսային գեղձը խառը գեղձ է։ Այն կատարում է արտազատական ու ներզատական ֆունկցիա։ Ներզատական ֆունկցիան իրականացնում են նրա կղզյակներում սինթեզվող հորմոնները։ Դրանցից գլխավորը սպիտակուցային կառուցվածք ունեցող ինսուլինն է։ Այն նպաստում է հյուսվածքների կողմից ածխաջրերի յուրացմանը,լյարդում արյան գլյուկոզից կենդանական շաքարի՝ գլիկոգենի սինթեզին ու պահեստավորմանը։ Նույն գեղձի մյուս հորմոն գլյուկագոնն ունի հակառակ ազդեցություն՝ արյան մեջ շատացնում է գլյուկոզը՝ ի հաշիվ լյարդի գլիկոգենի ճեղքման։ Այս երկու հորմոնների և մակերիկամի ադրենալին հորմոնի օգնությամբ արյան մեջ գլյուկոզի քանակը մշտապես մնում է հարաբերական կայուն վիճակում (0,08-0,12 %)։

Մակերիկամներ

Մակերիկամները զույգ ներզատական գեղձեր են, տեղավորված երիկամների վերին բևեռներում։ Մակերիկամները բաղկացած են կեղևային ու միջուկային շերտերից։ Կեղևային շերտը ներզատում է հանքային փոխանակությունը կարգավորող հորմոններ։ Հորմոնների մեկ այլ խումբ կարգավորում են օրգանական նյութերի և աղաջրային փոխանակությունը, խոչընդոտում են բորբոքային գործընթացների զարգացումը։ Մասնակցում է ածխաջրերի ու սպիտակուցների փոխանակությանը։ Դրանք ուժեղացնում են նաև պահուստային ճարպերի օգտագործումը։ Օրգանիզմի «վթարային» տագնապային իրավիճակներում մակերիկամները ենթատեսաթմբի և մակուղեղի հետ միասին «մոբիլիզացնում են» օրգանիզմի պաշարները վրահաս վտանգը կանխելու համար։ Կեղևը ներզատում է նաև իգական ու արական սեռական հորմոններ, որոնց ակտիվությունը բարձր է մանկական հասակում և որոնք նպաստում են սեռական օրգանների զարգացմանը։

Մակերիկամների միջուկային շերտը ներզատում է ադրենալին,որն արագացնում է սրտի աշխատանքը, սեղմում արյունատար անոթների մի մասը, բարձրացնում արյան ճնշումը, շատացնում արյան մեջ շաքարի քանակը, արգելակում ստամոքս-աղիքային ուղու գործունեությունը, լայնացնում բրոնխները, վեր բարձրացնում մաշկի մազերը։ Այս հորմոնը վերականգնում և ուժեղացնում է մկանային գործունեությունը։ Հուզական ռեակցիաների ժամանակ (ցավ, զայրույթ, վախ, ուրախություն) արյան մեջ շատանում է ադրենալինի քանակը։

Սեռական գեղձերը խառը գեղձեր են։ Նրանք սինթեզում են սեռական բջիջներ ու սեռական հորմոններ։ Արական սեռական գեղձերի՝ սերմնարանների հատուկ բջիջներում սինթեզվում են արական սեռական հորմոններ։ Դրանք խթանում են սեռական օրգանների զարգացումն ու երկրորդային սեռական հատկանիշների՝ մորուքի աճի, բնորոշ մազածածկի, մկանների աճի, ձայնի, մարմնակազմվածքի ձևավորումը։ Իգական սեռական գեղձերի՝ ձվարանների հորմոնները նպաստում են արգանդի ու կաթնագեղձերի ձևաբանական զարգացմանը, մասնակցում երկրորդային սեռական հատկանիշների՝ մարմնակազմվածքի բնորոշ ձևավորմանը, ձայնի հնչեղությանը, կարգավորում սեռական ցիկլը, հղիությունն ու ծննդաբերությունը։

5․ Համացանցում կատարել ուսումնասիրություն և դուրս բերել երկու տիպի գեղձային հիվանդություններ։

Հայոց լեզու․ Գործնական քերականություն․ Դարձվածքներ

  1. Բացատրի՛ր դարձվածքները բառարանի օգնությամբ:
    Իրար սրտից ջուր խմել – մեկը մյուսի սրտովը լինել՝ խոսել՝ վարվել
    Հազար մաղով անցկացրած – առանց ամոթի՝ անամոթ
    Հիվանդի համար ջուր բերող –օգնող, հասնող
    Գլխին կրակ թափել – զայրանալ, բարկանալ
    Կանաչ-կարմիրը կապել – պսակել, ամուսնացնել
    Կոպեկի համար մեռած –  գծուծ, ագահ
    Ուրիշի բնում ձու ածել – օգուտը ուրիշին տալ
    Ոտքի կոխան դարձնել – ոտքերի տակ տալ
    Փուշը մատից հանել – որևէ բանով օգնել
    Գրքի մի երեսը կարդալ — մակերեսայն պատկերացում ունենալ

2. Որ դարձվածքների  իմաստն է սխալ բացատրված:

  1. ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
    2.երեսից կախվել – թախանձել
    3.արյունը ջուր դառնալ – սահմռկել
    4.աչքերը փակել – ժպտալ
    4.աչքերը փակել – մեռնել
    5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
    6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
    7. գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել
    գլխարկը գետնովը տալպատիվը գցել
    8. գլխին տալ — ուրախանալ:
    Ողջունել

    3.Հետևյալ դարձվածքներով մեկական նախադասություն կազմել:
  2. Լեղին ճաքել
    Արթնանալով շինարարության աղմուկից կարծես լեղաճաք եղա։
  3. արյունը գլխին խփել
    Մայրիկը երբ, լսեցպատերազմի լուրը արյունը գլխին խփեց։
  4. հոգին ավանդել
    Վերջապես նրա հոջին ավանդեց։
  5. անարգանքի սյունին գամել
    Մայրիկը նրան անարգանքի սյունին գամեց երբ իմացավ, որ դասերը չի սովորել։
  6. ճամփա պահել
    Տղան ընկերոջը օնելու համար ճամփա պահեց։
  7. ականջի հետև գցել:
    Նա ականջի հետև գցեց իր դասերը, և այդպես էլ չարեց։

4. Հետևյալ բառերի համար գտնել հոմանիշ դարձվածքներ
ծաղրել- ձեռք առնել
հիվանդանալ- անկողին ընկնել
օգնել- ձեռք մեկնել
հասկանալ- ականջը մտնել, ուղեղում մտնել, գլխի ընկնել
մեռնել- շունչը փչել,
անտեսել- ականջի հետև գցել
ծուլանալ- ալարը գալ
ուրախանալ- աշխարհով մեկ լինել
ճարպիկ- աղվեսի ճութ
թանկ- ոսկու գին ունենալ
սպառնալ- սուր ճոճել
գունատվել- պատի ծեփ դառնալ
էժան-ջրի գին

Քիմիա․  Քանակաչափություն.Նյութի քանակ.մոլ,մոլային զանգված

Պատասխանել հարցերին.

  1. Ո՞րն է նյութի քանակի միավորը։ Սահմանեք մոլ հասկացությունը։
    Նյութի քանակական միավորը անվանում են Մոլ։ Նյութի քիմիական քանակի չափման միավորը մոլն է։ Մեկ մոլը նյութի այն քանակն է, որն այնքան կառուցվածքային միավոր է պարունակում, որքան ատոմ է պարունակվում ածխածնի C12 իզոտոպի  0,012կգ -ը:
  2. Ի՞նչ է Ավոգադոյի հաստատումը,և ո՞րն է այդ մեծության չափողականությունը։
    Ավոգադրոյի օրենքը իդեալական գազերի հիմնական օրենքներից է, քիմիայի կարևոր օրենքներից մեկը, կապ է հաստատում գազի ծավալի և նյութի քանակի միջև։
  3. Հակիրճ պարզաբանե’ք նյութի քանակ հասկացությունը։
    Նյութի քանակը  տվյալ նյութի չափաբաժինն է, որը պարունակում է այդ նյութի որոշակի թվով կառուցվածքային միավորներ:
  4. Ի՞նչ է նյութի մոլային զանգվածը,թվապես ինչի՞ է հավասար ,ի՞նչ միավորներով է արտահայտվում։
  5. Հաշվեք ածխածնի (II) օքսիդի մոլեկուլի իրական զանգվածը ։(m0)

Հայոց Պատմություն․ Ազատագրական շարժումները XVIII դարի 30-80-ական թվականներին

1․Ի՞նչ քաղաքականություն էր վարում Նադիրը Հայաստանում։
Աֆղանների և թուրքերի հետ պայքարում պարսից զորահրամանատար Նադիրը հաջողությունների հասավ։ Նա երկրից դուրս քշեց աֆղաններին և լուրջ հաղթանակներ տարավ թուրքական զորքի նկատմամբ։
Ռուսաստանի օժանդակության բացառման պայմաններում իրական հիմքեր ստեղծվեցին հայ-իրանական համագործակցության ծավալման համար։ Հայաստանում Նադիրի վարած քաղաքականությունն ընդգրկում էր ռազմական, վարչաքաղաքական ու առևտրատնտեսական ոլորտները։
2․ Որո՞նք էին Խամսայի մելիքությունները, ի՞նչ կարգավիճակ ստացան դրանք Նադիրի օրոք։
Շուտով Նադիրը Արցախը Գանձակի խանությունից անջատելով՝ դարձրեց առանձին վարչական միավոր 1736 թվականին։ Նա վերահաստատեց Արցախի ներքին բաժանումն ու մելիքների ժառանհական իրավունքները։
Արցախի մելիքությունները՝ Ջրաբերդ Գյուլիստան, Խաչեն, Վարանդա և Դիզակ, սկսեցին անվանել Խամսայի հինգ մելիքությունները։
3․ Ինչու՞ XVIII դ․ կեսերից արդիականացավ սեփական պետականություն ունենալու գաղութահայության ձգտումը։
Հայ ազատագրական շարժման գործում անվիճելի է գաղութահայ կենտրոնների դերը, որոնք սկսեցին աշխուժանալ XVIII դ, կեսերից։ Առանձնահատուկ տեղ ուներ հնդկահայ գաղութը։
4․ Ո՞վ էր Հովսեփ Էմինը։ Ներկայացրե՛ք նրա գործունեությունը։
Էմինը ծնվել է 1726 թ․ Պարսկաստանի Համադան քաղաքում։ Այստեղից իր ընտանիքը տեղափոխվել է Հնդկաստան և հաստատվել Կալկաթայում։ Երիտասարդ Էմինը գիտեր Հայաստանի ծանր վիճակի մասին, տեսնում էր իր հայրենակիցների թշվառությունը , դա հատկապես ակնառու էր, երբ համեմատում էր եվրոպացիների բարվոք պայմաննների հետ։ Նա ոգևորված էր Արցախի ու Սյունիքի ազատագրական պայքարով։
5․ Ո՞ր երկրների հետ էր կապվում Հայաստանի ազատագրության հարցը Հովսեփ Էմինը։ Ինչու՞ չիրականացավ նրա ծրագիրը։
Ծանոթանալով իրավիճակին՝ էմինը համոզվում է, որ օտար տիրապետության դեմ ազատագրական պայքար կարելի է սկսել միայն որևէ հարևան պոտության օժանդակմամբ։ Այս առումով նա հնարավոր դաշնակից էր համարում Ռուսաստանին կամ Վրաստանին։
6․ Ո՞վ էր ստեղծել Մադրասի խմբակը։ Լուսաբանե՛ք դրա գործունեության արդյունքները։
Հնդկաստանի Մադրաս քաղաքում Շահամիր Շահամիրյանի գլխավորությամբ մի խումբ հայրենասերներ XVIII դ․ երկրորդ կեսին ստեղծեցին խմբակ։ Նրանք հիմնավոր գործունեություն ծավալեցին Հայաստանի ազատագրումը նախապատրաստելու և հայկական պետականության վերականգման գաղափարը քարոզելու ուղղությամբ։
7, Ներկայացրե՛ք Հովսեփ Արղությանի և Շահամիր Շահամիրյանի նախագծերը։ Ի՞նչ անուններով են դրանք հայտնի։

Գրականություն․ Ջոն Սթեյնբեքի նամակը որդուն

«Մի՛ վախեցիր կորցնելուց. ոչ մի լավ բան երբեք չի կորչում»
Նոբելյան մրցանակակիր Ջոն Սթեյնբեքը միգուցե ավելի շատ հայտնի է որպես «Էդեմից Արևելք», «Ցասման ողկույզները» և «Մկների ու մարդկանց մասին» վեպերի հեղինակ, բայց նա աչքի է ընկել նաև իր հարուստ նամակագրությամբ:

«Սթեյնբեք. կյանքը նամակներում» գրքի մեջ ներկայացված է հեղինակավոր գրողի ոչ սովորական կենսագրությունը: Այստեղ գրողի մտախոհ, սրամիտ, անկեղծ, խոցելի և մերկացնող 850 նամակներն ուղղված են ընտանիքին, ընկերներին, իր խմբագրին և ինչ-որ չափով հայտնի և ազդեցիկ հասարակական գործիչներին:

    Նամակագրությունների մեջ առանձնանում է  1985 թվականին ավագ որդուն՝ Թոմին, գրված հետևյալ գեղեցիկ պատասխան նամակը, որտեղ պատանին խոստովանում է, որ գիշերօթիկ դպրոց հաճախելու տարիներին անհույս սիրահարվել է Սյուզան անունով մի աղջկա:

    Սթեյնբեքի զգայուն, լավատեսական, հավիտենական, անսահման խորաթափանց  և իմաստուն խոսքերը դրոշմվում են յուրաքանչյուր մարդու սրտում և մտքում:

որ որոշ մարդիկ շատ ամաչկոտ են, և երբեմն պետք է այդ ամաչկոտությունը հաշվի առնել:

    Աղջիկները զգում ու հասկանում են, թե դու ինչ ես զգում, բայց նրանք սովորաբար սիրում են նաև լսել այդ մասին:

    Երբեմն պատահում է, որ զգացմունքդ այս կամ այն պատճառով փոխադարձ չի լինում, բայց այն քո զգացմունքը պակաս արժեքավոր կամ պակաս լավը չի դարձնում:

    Ես գիտեմ, թե ինչ ես դու զգում, քանի որ ես նույնպես սիրում եմ և ուրախ եմ, որ դու ևս սիրում ես:

   Մենք ուրախ կլինենք հանդիպել Սյուզանին : Էլենը(Ջոն Սթեյնբեքի կինը — Ա.Հ.) մեծ ուրախությամբ կկազմակերպի այդ հանդիպումը: Նա նույնպես շատ բան գիտի սիրո մասին և գուցե իր խորհուրդներով ավելի շատ օգնի քեզ, քան ես:

    Մի վախեցիր կորցնելուց: Եթե այն ճիշտ է, ապա կիրականանա: Գլխավորը չշտապելն է: Ոչ մի լավ բան երբեք չի կորչում:

    Սիրով՝

Հայրիկ:

1.Գրի’ր զգացողություններդ կարդացածիդ վերաբերյալ։
Նամակը կարդալիս ունեցա շատ ուրախ և դրական զգացողություններ, քանի որ շատ անկեղծ էր և անմիջական։

2. Նամակից առանձնացրո’ւ մտքեր, որոնց հետ համաձայն չես. հիմնավորի’ր։

Հանրահաշիվ․ Տեղադրման եղանակը

Տեսական նյութ

Առաջադրանքներ (դասարանում)

1) Տեղադրման եղանակով լուծեք հավասարումների համակարգը.

Ա) x-2y=0
2x-3y-7=0
x-2y=0
x=2y
2*2y-3y-7=0
4y-3y-7=0
y-7=0
y=4
x=2y
x=7*2=14
Պատ․՝ 14, 7
Բ) x+5y=0
3x+7y-16=0
x-5y=0
x=5y
3*5y-7y-16=0
15y-7y-16=0
y-22=0
y=22
x=5y
x=3*5=15
Պատ․՝ 15, 5
Գ) y-3x=0
x-2y+10=0
y-3x=0
y=3x
6y-2y-7=0
y-8=0
y=8
y=3y
y=8*3
Պատ․՝ 21, 8
Դ

2) Լուծեք հավասարումների համակարգը.

Լրացուցիչ առաջադրանքներ (տանը)

3) Տեղադրման եղանակով լուծեք հավասարումների համակարգը.

4) Լուծեք հավասարումների համակարգը.

Հավելյալ խնդիրներ

5) Կենդանու գլուխը կշռում է այնքան ինչքան վերջույթներն ու մարմնի կեսը, իսկ մարմինը՝ այնքան, որքան վերջույթներն ու գլուխը միասին։ Պարզվում է , որ վերջույթները կշռում են 1կգ, որքան է կենդանու ընդհանուր քաշը։
մարմինը-x
գլուխը-x:2+1
վերջույթներ-1
x:2+1+1=x
x+2+2=2x
x=4

6) Գտեք օրինաչափությունը և հաջորդ թիվը լրացրեք.
1, 8, 27, 64, 125, 216, 343, 512, 729, 1000

7) 4000538 թվից հինգ թվանշան այնպես ջնջեք, որ մնացած թիվը լինի հնարավոր
ամենամեծը:
00043
58

8) Մաթեմատիկական մրցույթի ժամանակ 20 հարց էր տրված: Յուրաքանչյուր ճիշտ
պատասխանի դեպքում թիմը 12 միավոր էր ստանում, իսկ սխալ պատասխանի
դեպքում հանում էին 10 միավոր:Քանի՞ ճիշտ պատասխան էր տվել թիմը, եթե
պատասխանել էր բոլոր հարցերին և հավաքել էր 86 միավոր:
13 ճիշտ
156

7 սխալ

9) Երկու թվերի գումարը 715 է: Թվերից մեկը 0-ով է վերջանում: Եթե այդ 0-ն ջնջենք, մյուս թիվը կստացվի: Գտեք այդ թվերը:
650; 65

10) Արկղում 30 գնդիկ կա՝ սև և սպիտակ: Հայտնի է, որ ցանկացած 12 գնդիկից գոնե մեկը սպիտակ է, և ցանկացած քսանից գոնե մեկը՝ սև: Քանի՞ սև գնդիկ կա:
12- սև
20- սպիտակ

_Նախագծային, հետազոտական աշխատանք
Իմ աշխատանքը ՝
«Մաթեմատիկոս, Ֆիզիկոս, թե՞ աստղագետ»