Հրաչյա Մանուկյան Կամքի ուժ

Այս ամառ ընթերցեցի Հրաչյա Մանուկյանի <<Կամքի ուժ>> գիրքը։
Գիրքը մեր սովորությունները հասկանալու և կառավարելու մասին է։ Դուք կբացահայտեք, թե որքան հաճախ ենք մենք դառնում սովորությունների զոհը՝ նույնիսկ առանց գիտակցելու։ Սովորություններն այնքան խորն են մտած յուրաքանչյուրիս առօրյա, որ դրանց հաղթահարման համար գիտակցության որոշակի վիճակ և կամքի ուժ է հարկավոր, ինչը հաճախ մեզ մոտ բացակայում է։ Գրքում հեղինակը ներկայացնում է իր անձնական փորձը, պատմում, թե ինչպես է սեփական անձի վրա աշխատելը փոխում մարդու աշխարհընկալումը, ունակությունները, օգնում ազատվել վնասակար սովորություններից և ձեռք բերել օգտակար սովորություններ։ Գրքում կառնչվեք ամենատարածված սովորությունների հետ՝ ծխելուց մինչև սրեսներ, ալկոհոլ օգտագործելուց մինչև օրնիբուն քրտնաջան աշխատանք, կպարզեք, թե ինչպես են դրանք ձևավորվում, և ամենակարևորը՝ ինչպես դրանք ղեկավարել։
Հրաշալի գիրք է՝ ազատվելու համար այն սովորություններից, որոնք չեն թողնում մեզ երջանիկ ապրել։ Ամենաշատն ինձ դուր եկավ այն, որ ցանկացած վատ սովորություն պետք է թողնել միանգամից, ոչ թե կամաց-կամաց, մինչև որ մի օր ի վերջո կձերբազատվեք դրանից։